USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին

 

Նոյեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով Վատիկանի և Հայաստանի Հանարապետության միջև ձևավորված ջերմ կապերին ու գործակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան:

Խոսելով Քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և սերտ համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ ներկա ժամանակահատվածում եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն միասնական ջանքերով և գործնական քայլերով: Այս առումով, Նորին Սրբությունը բարձր գնահատեց Մայր Աթոռի և Սուրբ Աթոռի միջև ամուր հոգևոր և մշակութային կապերի առկայությունը՝ նշելով, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցությունն առավել արդյունավոր դարձնելու տեսանկյունից:

Իր հերթին, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը ևս ուրախություն հայտնեց հանդիպման առիթով և անդրադարձավ Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` նշելով, որ այս այցը ևս մեկ քայլ է Հայաստանի և Վատիկանի միջև զարգացում ապրող երկկողմ հարաբերությունների ուղղությամբ։ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ջերմ ողջույնները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, քրիստոնեական արժեքների և պատմամշակութային ժառանգության պահմանման ու այլ խնդիրներին: Կողմերը կարևորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միասնական ներդրումն աշխարհում խաղաղության պահպանման գործում:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր ջերմ ողջույնները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` մաղթելով, որ Աստված միշտ զորեղ պահի Կաթոլիկ Եկեղեցին, նրա սպասավորներին և հավատացյալներին:

Հանդիպմանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը:

Աղբուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Եղիշե Չարենց․ Հեռացումի խոսքեր Վահան Տերյան․ Կույր լինելու ցանկություն ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել. Տեր Տիգրան քահանա Բադիրյան «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի պիեսներից մեկը կբեմադրվի Ռուսական թատրոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ Փորձագետները գնահատել են պանդեմիայի հասցրած վնասը թանգարաններին «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29) Գրադարանների վիրտուալ անցուդարձը «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի ոդիսականը. Սերովբե եպիսկոպոս Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման Պարույր Սևակ. Լինել, թե չլինել Միսաք Մեծարենց. Առտվան արևի մեջ Օձա­վարս Գոր­գոն մե­դու­զան իր թու­նա­ծա­վալ վար­սե­րը տա­րա­ծել է ամ­բողջ աշ­խար­հում, Պան­դո­րան բա­ցել է կեղ­ծի­քի կոր­ծա­նա­րար սն­դու­կ Մեծ Բրիտանիայում Հռոմի 180-րդ Պապի 700-ամյա կնիքն է հայտնաբերվել Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times «Կր­թու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը» Իմպրեսիոնիզմի խռովկանը՝ Կլոդ Մոնե Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր Հայաստանին հաշտության օրակարգ է պետք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ) Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան Օպերային թատրոնն առցանց կմատուցի Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» երկի համերգային կատարումը Էդգար Շա­հին. ֆրան­սա­հայ­կա­կան օ­ֆոր­տի հրա­ցա­նա­կի­րը Աստվածածնի օգնության մասին Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն» Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ... Գուրգեն Մահարի. Դաշտերում սեզ ու ծաղիկ Պարույր Սևակ․ Քմծիծաղ «Մերձավորի մահը». մաս 2-րդ Թուրքիան վաղը կհայտարարի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին. թուրք լրագրող Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ կստեղծվեն անիմացիոն մուլտֆիլմեր «Music 20» դասական երաժշտության փառատոնը Հայաստան է բերում աշխարհահռչակ արտիստների Միքայել Նալբանդյանի գրական ժառանգության թվայնացումը գիտական, կրթական նշանակություն ունի «Մեր թիկունքում գաղտագողի այսպիսի բան են անում. վտանգներ ենք տեսնում ՀՀ քաղաքացու համար». Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Ղազանչյան. Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել ստեղծագործ կոլեկտիվի համար Գովեստի խոսքերը՝ շարժիչ ուժ
website by Sargssyan