Հանդիսատեսն ընտրել է 2019-ի լավագույն ֆիլմը

Հանդիսատեսն ընտրել է 2019-ի լավագույն ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ամփոփվել է People’s Choice Awards կինոմրցանակաբաշխության արդյունքները: Հանդիսատեսը որպես տարվա լավագույն ֆիլմ է ընտրել Ռուսսո եղբայրների «Վրիժառուներ. Եզրափակիչ» ժապավենը:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմը կարողացել է մրցանակներ ստանալ նաև մի քանի այլ անվանակարգերում՝ լավագույն մարտաֆիլմ, իսկ Երկաթե մարդու դերում հանդես եկած Ռոբերտ Դաունի-կրտսերը ճանաչվել է լավագույն դերասան: Բացի այդ, մարտաֆիլմերի գլխավոր աստղ է ճանաչվել Սարդ-մարդու դերը կատարած Թոմ Հոլլանդը:

Տարվա լավագույն կոմեդիա է ճանաչվել Ադամ Սենդլերի և Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ «Առեղծվածային սպանություն» ֆիլմը: «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «Հետո» ֆիլմը, իսկ Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմը լավագույնն է ընտանեկան կինոնկարների շարքում:
People’s Choice Awards մրցանակը տրվում է հանդիսատեսի քվեարկության արդյունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում