Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում բացվել է հայ նկարիչ Նիկոլայ Կարախանի ցուցահանդեսը

Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում բացվել է հայ նկարիչ Նիկոլայ Կարախանի ցուցահանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ցուցադրությունը նվիրված է նկարչի ծննդյան 120-ամյակին։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ներկայացված է 120 աշխատանք, այդ թվում գեղանկար և գրաֆիկական աշխատանքներ, վաղ ավանգարդի, պատերազմական և հետպատերազմական շրջանի հազվագյուտ արխիվային փաստաթղթեր:
Ցուցահանդեսն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության, ՌԴ-ում Հայաստանի դեպանության և ՌԴ-ում Ուզբեկստանի դեսպանության աջակցությամբ։ Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում