USD
EUR
RUB

Հան­րա­հայտ և ան­հայտ Նի­կո­ղա­յո­սը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: «Վեր­ջերս տար­բեր գո­վազ­դե­րում ու հա­ղոր­դում­նե­րում հա­ճախ է լս­վում, որ խե­լա­հեղ­նե­րը ճա­նա­պարհ են հար­թում, իսկ խե­լա­միտ­նե­րը գնում են նրանց հե­տևից։
Հան­ճա­րեղ ա­սույթ է»
Կա­րեն ՍՄ­ԲԱ­ՏՅԱՆ
«Պա­տա­ռիկ­ներ օ­րագ­րից»

ԲՈՑ­ԿԼ­ՏՈՒՆ ԱՉ­ՔԸ ԵՐԿ­ՐԻ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԻՆ
2018-ի մար­տին Մոսկ­վա­յի գլ­խա­վոր կեր­պար­վես­տա­յին մի­ջո­ցա­ռու­մը հռ­չա­կա­վոր Տրե­տյա­կո­վյան պատ­կե­րաս­րա­հում կազ­մա­կերպ­ված հո­բե­լյա­նա­կան ցու­ցա­հան­դեսն էր։ Հո­բե­լյա­նա­կան և ան­հա­վա­նա­կան։ Ցու­ցա­հան­դե­սում հյու­րե­րին դի­մա­վո­րում, իր աշ­խարհն էր ներ­կա­յաց­նում հե­ղի­նա­կը, ո­րի 100-ա­մյա­կը լրա­նա­լու էր նույն տար­վա դեկ­տեմ­բե­րի 2-ին։ Կար­ծես աշ­խար­հում նման բան չէր ե­ղել։ Մեկ­դա­րյա հե­ղի­նա­կը տա­մուկ հա­յաց­քով սպա­սում էր հայ­րե­նի­քից ժա­մա­նող պատ­վի­րա­կու­թյա­նը։ Պատ­կե­րաս­րահ ժա­մա­նե­ցին ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը, Ռու­սաս­տա­նի և Մոսկ­վա­յի ար­վես­տա­սեր հան­րու­թյան ընտ­րա­խա­վը, պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան այ­րեր ու տիկ­նայք։ Եր­կու ա­միս շա­րու­նակ ցու­ցա­հան­դե­սը հե­ղեղ­ված էր այ­ցե­լու­նե­րով։ Հա­յաս­տա­նից այ­ցի չե­կան ո՛չ երկ­րի նա­խա­գա­հը, ո՛չ վար­չա­պե­տը, ո՛չ էլ մշա­կույ­թի նա­խա­րա­րը։ (Եր­կի­րը ա­կա­մա մեջ­քով շրջ­վեց դե­պի իր նշա­նա­վոր զա­վա­կը)։ Եր­կի­րը, նույնն է թե 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նը, ի դեմս իր իշ­խա­նա­կա­ռա­վա­րա­կան վեր­նա­խա­վի, անս­քող ար­հա­մար­հեց իր այն զա­վա­կին, ո­րի փայ­լուն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը գե­ղար­վես­տա­կան նոր ո­րակ պարգևե­ցին եր­կու հան­ճա­րի՝ Մար­տի­րոս Սա­րյա­նի և Եր­վանդ Քո­չա­րի երկ­րին և նրա մայ­րա­քա­ղա­քին)։ Բոց­կլ­տուն աչ­քը եր­կու ա­միս շա­րու­նակ երկ­րի ճա­նա­պար­հին պա­հեց Նի­կո­ղա­յոս (Նի­կո­լայ) Նի­կո­ղո­սյա­նը։ Ներ­կա­յաց­նենք նրա կյան­քից ան­հայտ դր­վագ­ներ, ինչ-որ չա­փով քա­վե­լով երկ­րի մեղ­քը, մեր մեղ­քը։ Դր­վա­գում­ներ կա­տա­րե­լիս օգտ­վել եմ ճա­նաչ­ված ար­վես­տա­բան Մար­տին Մի­քա­յե­լյա­նի «Գույն, նշան, գիր» ան­նա­խա­դեպ գր­քից։

ԽԵՆ­ԹԸ՝ «ԽՈ­ՏԱ­ՆԱ­ՐԱՐ» ԵՎ «ՓՐ­ԿԻՉ»
Խենթ Կո­լյա. այս պատ­վա­նու­նով նրան գի­տեին մտե­րիմ­նե­րը, գոր­ծըն­կեր­նե­րը և ար­վես­տա­սեր­նե­րի ոչ լայն շր­ջա­նա­կը։ Նրա խեն­թու­թյու­նը եր­բեմն հաս­նում էր խե­լա­հե­ղու­թյան։ Հե­ղի­նա­կա­վոր մի հա­վա­քում տիար Նի­կո­ղա­յո­սը (հա­վա­քը կա­յա­ցել էր Մոսկ­վա­յի հե­ղի­նա­կա­վոր դահ­լիճ­նե­րից մե­կում) դի­մում է ներ­կա­նե­րին ա­հա նման դա­ժան ապ­տակ-ինք­նաապ­տա­կով. «Մենք բո­լորս խո­տա­նա­րար­ներ ենք, և դա սար­սա­փե­լի է»։ Դահ­լի­ճը լուռ էր, դահ­լի­ճում հա­վաք­ված ար­վես­տի մար­դիկ լսում էին նրան, որ­պես նո­րօ­րյա ա­հեղ դա­տաս­տա­նի մու­նե­տի­կի։ Նրան լսում և լքում էին դահ­լիճն ու ցու­ցաս­րահ­նե­րը, նաև Նի­կո­ղա­յո­սի հայ­կա­կան հյու­րըն­կա­լու­թյամբ սր­տա­բաց ար­վես­տա­նո­ցը, գու­ցե մի քիչ կար­կա­մած, մի­գու­ցե հո­գու խոր­քում վի­րա­վոր­ված, սա­կայն ան­պատ­ճառ դահ­լիճ, ցու­ցաս­րահ և ար­վես­տա­նոց վե­րա­դառ­նա­լու ան­հագ ցան­կու­թյամբ, չէ՞ որ հայտ­նի ու ան­հայտ գա­ղա­փա­րա­կան կա­ղա­պար­նե­րի երդ­վյալ թշ­նա­մին նախ տա­ղան­դա­վոր ար­ձա­նա­գործ էր, նկա­րիչ էր ի ծնե։

Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նի ար­վես­տը հա­մե­րաշխ է իր ան­ձին, որ­քան հան­րա­հայտ է, նույն­քան էլ ան­հայտ, ան­ծա­նոթ է։ Սա­կայն վար­պե­տի ար­վես­տին դեռ կանդ­րա­դառ­նանք, հի­մա շա­րու­նա­կեմ նրա խեն­թու­թյուն­նե­րի հու­շագ­րու­մը։ Մեծ հայ­րե­նա­կա­նը նա դի­մա­վո­րեց Լե­նինգ­րա­դի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա­յում։ Եվ հե­ռաց­վեց շատ շա­տե­րի ե­րա­զանք այդ նշա­նա­վոր հաս­տա­տու­թյու­նից, քա­նի որ, ոչ ա­ռանց հիմ­նա­վոր պատ­ճա­ռի, ապ­տակել էր հա­մա­կուր­սե­ցուն, վեր­ջինս էլ բո­ղո­քել էր ա­կա­դե­միա­յի ղե­կա­վա­րու­թյա­նը։ (Հայտ­նի է, որ ան­գամ հա­սուն տա­րի­քում տիար Նի­կո­ղա­յո­սը չէր հան­դուր­ժում սուտն ու սան­ձար­ձա­կու­թյու­նը։ Բայց ար­դեն չէր ապ­տա­կում, բա­վա­րար­վում էր դա­տա­փետ­մամբ)։

Նա վե­րա­դառ­նում է հայ­րե­նիք, ստեղ­ծա­գոր­ծում զոր ու գի­շեր, հղ­կում վար­պե­տու­թյու­նը և 1944-ին մաս­նակ­ցում մոս­կո­վյան մի հե­ղի­նա­կա­վոր ցու­ցա­հան­դե­սի՝ ներ­կա­յաց­նե­լով դի­մա­քան­դակ­ներ, ո­րոնք ի թիվս այ­լոց ար­ժա­նա­նում են հռ­չա­կա­վոր Ա­լեք­սանդր Մատ­վեևի հիաց­մուն­քին։ Հիաց­մուն­քը բա­րե­բախ­տա­բար գործ­նա­կան շա­րու­նա­կու­թյուն է ու­նե­նում. Նի­կո­ղա­յո­սը բա­ցա­ռու­թյան կար­գով ըն­դուն­վում է Մոսկ­վա­յի գե­ղար­վես­տա­կան ինս­տի­տու­տի 5-րդ կուրս, Ա­լեք­սանդր Մատ­վեևի ար­վես­տա­նոց։ (Ա­լեք­սանդր Մատ­վեևը (1878-1960 թթ.) 1906-07-ին ապ­րել և ա­րա­րել է Փա­րի­զում։ Նրա գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղու­թյան կար­միր թե­լը մարդ­կա­յին մերկ մար­մինն էր։ Միա­ժա­մա­նակ չի խոր­շել և քան­դա­կել է հե­ղա­փո­խու­թյան հե­րոս­նե­րի ար­ձան­նե­րը, ճա­նաչ­ված էր որ­պես հիա­նա­լի ման­կա­վարժ։ Ըստ գի­տակ մարդ­կանց կար­ծի­քի՝ տիար Մատ­վեևը էա­պես ա­ռաջ է մղել խոր­հր­դա­յին քան­դա­կա­գոր­ծու­թյու­նը։

Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նը, այդ զար­մա­նա­լի խեն­թը, շնոր­հա­շատ ազն­վա­կան էր։ Եվ ա­հա նրա զար­մա­նա­լի մեկ­նար­կը կեր­պար­վես­տում. ըն­դուն­վում է Լե­նինգ­րա­դի գե­ղար­վես­տի ա­կա­դե­միա, ապ­տա­կում է ան­դուր մե­կին, հե­ռաց­վում է, վե­րըն­դուն­վում է ար­դեն Մոսկ­վա­յի գե­ղար­վես­տա­կան ինս­տի­տուտ... Այս­պի­սով ու­սա­նում է 3 տա­րի։ (Նա ա­կա­մա հա­մըն­թաց էր քայ­լում խոր­հր­դա­յին նշա­նա­վոր կար­գա­խո­սին՝ «Հն­գա­մյա­կը ե­րեք տա­րում»)։ Նի­կո­ղո­սյա­նի քա­ղա­քա­ցիա­կան սխ­րան­քը ար­տա­ցոլ­ված է «Գույն, նշան, գիր» գր­քում։ «1948-ին սոց­ռեա­լիզ­մի գե­նե­րալ­ներ Վու­չե­տի­չը, Ազ­գու­րը, Ա. Գե­րա­սի­մո­վը, Տոմս­կին, Մա­նի­զե­րը հար­ձակ­վե­ցին խոր­հր­դա­յին տա­ղան­դա­վոր քան­դա­կա­գործ Ա­լեք­սանդր Մատ­վեևի՝ Նի­կո­ղո­սյա­նի ու­սուց­չի վրա։ «Իզ­վես­տիան»՝ իբրև գե­րա­գույն դա­տա­վոր, ուղ­ղա­կիո­րեն խառն­վեց քան­դա­կի նեղ մաս­նա­գի­տա­կան խն­դիր­նե­րին և ծաղ­րեց Մատ­վեևի ման­կա­վար­ժա­կան մե­թո­դը. «Ի՞նչ է նշա­նա­կում ծա­վա­լա­յին-պլաս­տի­կա­կան տե­սո­ղա­կա­նու­թյուն»։ Ըն­թեր­ցող­նե­րը մեծ մա­սամբ հարց­նո­ղի կողմ­նա­կից­ներն էին, ո­րով­հետև չէին կա­րո­ղա­նում ըմ­բռ­նել հա­մա­տեքս­տից դուրս մղ­ված ան­հաս­կա­նա­լի ար­տա­հայ­տու­թյու­նը։ Սա­կայն կա­յին մար­դիկ, ո­րոնց մեջ էր Նի­կո­ղո­սյա­նը, ո­րոնք զգում էին պա­հի ան­հե­թե­թու­թյու­նը, երբ ար­դա­րու­թյունն ի տես բո­լո­րի գա­նա­կոծ­վում էր։ Սա­րյա­նը, Կոն­չա­լովս­կին, Է­րեն­բուր­գը, Վիկ­տոր Շկ­լովս­կին նա­մակ հղե­ցին Մո­լո­տո­վին, ուր աս­վում էր. «Մեծ ար­վես­տա­գե­տի ար­հես­տա­կան մե­կու­սա­ցու­մը թու­լաց­նում է խոր­հր­դա­յին ար­վես­տի նշա­նա­կու­թյու­նը»։ Սա­կայն մեծ ար­վես­տա­գետ­նե­րը չկա­րո­ղա­ցան օգ­նել ի­րենց բա­րե­կամ­ին, ո­րով­հետև այն ժա­մա­նակ Վու­չե­տի­չը և նրա նման­նե­րը դեռևս ազ­դե­ցու­թյուն ու­նեին «միջ­նա­բեր­դի» վրա։ Ե­թե նշա­նա­վոր մար­դիկ ան­զոր ե­ղան վե­րա­կանգ­նե­լու Մատ­վեևի դա­սա­խո­սա­կան աշ­խա­տան­քը (նրան հե­ռաց­րել էին ինս­տի­տու­տից), ի՞նչ կա­րող էր ա­նել ե­րի­տա­սարդ Նի­կո­ղո­սյա­նը։ Սա­կայն պարզ­վում է, որ այդ չա­փա­զանց շար­ժուն տղան, երբ 1945-ին վե­րա­պատ­րաստ­վում էր Մոսկ­վա­յի հայ­կա­կան մշա­կույ­թի տա­նը, ա­մենևին ի­րեն ա­նօգ­նա­կան չէր զգում։ Նա օգ­նեց, որ Մատ­վեևը վեր­ջա­պես ստա­նա մե­կու­սաց­ված բնա­կա­րան։ Ինչ­պե՞ս կա­րո­ղա­ցավ դա ա­նել։

Նա իր ու­սուց­չին օգ­նել էր ԽՍՀՄ ար­տա­քին գոր­ծե­րի փոխ­նա­խա­րար Ի­վան Մայս­կու մի­ջո­ցով։ Այս ա­նու­նը, սա­կայն, դեռևս մեզ ո­չինչ չի ա­սում։ Պե­տա­կան այդ պաշ­տո­նյան չա­փա­զանց զար­գա­ցած ան­հա­տա­կա­նու­թյուն էր, քսան տա­րի ե­ղել էր ԽՍՀՄ դես­պա­նը Անգ­լիա­յում, Լոն­դո­նում այ­ցե­լել էր հռ­չա­կա­վոր Էփս­թայ­նի ար­վես­տա­նո­ցը։ Անգ­լիա­ցի քան­դա­կա­վոր­ծը ստեղ­ծել էր խոր­հր­դա­յին դես­պա­նի դի­մա­քան­դա­կը։ Նի­կո­ղո­սյանն իր ա­զա­տու­թյան և ան­մի­ջա­կա­նու­թյան շնոր­հիվ դի­վա­նա­գե­տի հետ ծա­նո­թա­ցել էր ա­ռանց որևէ միջ­նոր­դի, ուղ­ղա­կի մոս­կո­վյան ցու­ցա­հան­դես­նե­րից մե­կում։ Հե­տո քան­դա­կա­գործն ստեղ­ծեց Մայս­կու դի­մա­քան­դա­կը, և նրանք մտեր­մա­ցան»։

ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԵ­ՏԱ­ԳԻԾ
Մի ա­ռի­թով Նի­կո­ղո­սյա­նը խոս­տո­վա­նան­քի նման ա­սել է. «Թե որ­քա­նո՞վ եմ իմ քան­դակ­նե­րով կապ­ված Հա­յաս­տա­նի էու­թյա­նը, թող ո­րո­շեն ժա­մա­նակն ու մար­դիկ։ Ինքս այդ մա­սին լռում եմ...»։
Ժա­մա­նա­կը ո­րո­շել է։ Մար­դիկ դեռ ո­րո­շե­լու են եր­կար ժա­մա­նակ։ Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը նշագր­ված են ո­ճի ու լեզ­վամ­տա­ծո­ղու­թյան ինք­նա­տի­պու­թյամբ և ար­ձա­նա­գոր­ծա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բում ոչ երկ­րոր­դա­կան դե­րա­կա­տար­մամբ։ Իսկ կեր­պար­վես­տա­յին նվա­գա­խում­բը վառ ան­հա­տա­կա­նու­թյուն­նե­րից էր կազմ­ված, ուր Քո­չարն էր և Մեր­կու­րո­վը, Ղու­կաս Չու­բա­րյանն էր և Ար­տա­շես Հով­սե­փյա­նը... Հան­րա­հայտ են նրա Մի­քա­յել Նալ­բան­դյա­նի (1965-ին տե­ղադր­վել է մայ­րա­քա­ղա­քում) և Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի (Գյում­րի, 1975 թ.) հու­շար­ձան­նե­րը։ Ե­ղի­շե Չա­րեն­ցին նվիր­ված հու­շար­ձա­նը, ըստ իս, գլուխ­գոր­ծոց է, բայց ոչ թե զուտ կա­տա­րո­ղա­կան վար­պե­տու­թյան տե­սան­կյու­նից. այն Չա­րենց բա­նաս­տեղ­ծի ու Չա­րենց մար­դու և նրա ապ­րած ժա­մա­նա­կի ա­ղա­ղա­կող հա­կադ­րու­թյունն է և ան­վի­ճե­լի, ամ­փոփ հա­մադ­րու­թյու­նը։ Հու­շար­ձա­նը բրոն­զե ձուլ­ված­քում ներ­կա­յաց­նում է և՛ «Գիրք ճա­նա­պար­հին»-ը, և՛ «Մահ­վան տե­սի­լը»։ Հա­մար­ձակ­վում եմ եզ­րա­կաց­նել, որ Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նը աշ­խար­հըն­կալ­ման և աշ­խար­հի ա­րատ­նե­րի հա­խուռն մերժ­ման ի­մաս­տով Չա­րեն­ցի հետ­նորդն էր կեր­պար­վես­տում։ (Նա տե­սե՞լ է բա­նաս­տեղ­ծին, տար­վա՞ծ էր նրա պոե­զիա­յով, ինձ ան­հայտ է, բայց որ նա բաց նյար­դով, միա­ժա­մա­նակ Ա­րա­րա­տյան դաշ­տում հն­չող մե­ղե­դի­նե­րի նվա­գակ­ցու­թյամբ էր զգում Չա­րեն­ցին, ո­րը և՛ դան­թեա­կան խո­րու­թյան ող­բեր­գակն էր, և՛ պայ­ծառ գա­լի­քի գանգ­րա­հեր տղան։ Ան­շուշտ, ար­ժե, որ այս հու­շար­ձա­նը հա­տուկ քն­նու­թյան նյութ դառ­նա ժա­մա­նա­կա­կից ար­վես­տա­բան­նե­րի հա­մար)։ Չա­րեն­ցի հու­շար­ձա­նին մո­տե­նա­լիս ինքս հա­ճախ տես­նում եմ Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նի տես­լա­պատ­կե­րը։ Նա լուռ է։

Վա­հան Տե­րյա­նի ար­ձա­նը հե­ռու է Երևա­նի կենտ­րո­նից, տե­ղադր­ված է Հա­րավ-Արևմտյան զանգ­վա­ծի փար­թամ զբո­սայ­գի­նե­րից մե­կում։ Այն վար­պե­տի նվերն էր իր երկ­րի մայ­րա­քա­ղա­քին։ Չկաս­կա­ծեք, որ հաս­տատ ար­ժե այն տես­նե­լու, զմայլ­վե­լու կամ էլ գու­ցե տա­րա­կու­սե­լու նպա­տա­կով հաս­նել «դեպ­քի վայր»։ Վա­հան Տե­րյա­նի ար­ձա­նի մա­սին հպան­ցիկ խո­սելն ան­տե­ղի է, հար­կա­վոր է լուրջ, ճա­նա­չո­ղա­կան քն­նար­կում կազ­մա­կեր­պել թե­կուզ այս ձևա­չա­փով. «Այց ան­ծա­նոթ Տե­րյա­նին»։ Այ­ցե­լել է պետք նրան ար­վես­տա­բան­նե­րի և տե­րյա­նա­գետ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ և մի­ջո­ցա­ռու­մը, ին­չու չէ, ու­ղիղ հե­ռար­ձակ­մամբ մա­տու­ցել հայ հան­րու­թյանն ու հա­մայն հա­յու­թյա­նը։ Ա­ռա­ջարկս որևէ են­թա­տեքստ չու­նի, այն ուղ­ղա­կի մեր մշա­կու­թաս­պան օ­րե­րում կլու­սա­բա­նի Տե­րյան-պոե­տին իր բազ­մա­նիստ և չք­նա­ղա­լե­զու վե­րըն­թաց­նե­րով և ո­լո­րէջք­նե­րով։ (Մի՞­թե Տե­րյա­նը միայն թախ­ծի և կա­րո­տի բա­նաս­տեղծ էր, նա, ա­յո՛, Չա­րեն­ցի պես հայ­կա­կա­նո­րեն ող­բեր­գա­կան երևույթ էր, սա­կայն չէ՞ որ հենց Տե­րյանն էր, ո­րը երկ­րի հա­մար բար­դա­գույն և սնանկ գա­ղա­փար­նե­րի հոս­քում բազ­մա­փեղկ­ված հայ­կա­կան աշ­խար­հի հեր­թա­կան վե­րա­զար­թոն­քի շե­փո­րը հն­չեց­րեց և հրա­պա­րակ հա­նեց «Հոգևոր Հա­յաս­տա­նի» տե­սիլք-պատ­կե­րը)։

ԱՆ­ՀԱՅՏ ԿՏԱ­ԿԻ ՀԵՏ­ՔԵ­ՐՈՎ ԴԵ­ՊԻ ԹԱՆ­ԳԱ­ՐԱՆ
Ան­կեղծ ա­սած, ան­տե­ղյակ եմ՝ ար­դյո՞ք Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նը կտակ է թո­ղել։ Խոսքս չի առ­նչ­վում նրա գույ­քա­յին ժա­ռան­գու­թյա­նը։ Խն­դիրն առ­նչ­վում է վար­պե­տի ստեղ­ծա­գոր­ծա­կան ժա­ռան­գու­թյա­նը։ Հայտ­նի է բա­նա­վոր զրույց­նե­րից, որ նա ի խո­րոց սր­տի կա­մե­նում էր իր բազ­մա­քա­նակ և ան­զու­գա­կան աշ­խա­տանք­նե­րի մի մա­սը նվի­րա­բե­րել հայ­րե­նի­քին։ Եվ ե­թե հաս­տատ­վի, որ վար­պե­տը կա­մե­նում էր իր ար­վես­տի մի մա­սը նվի­րա­բե­րել երկ­րին, ա­պա լու­ծու­մը մեկն է՝ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան մի­ջոց­նե­րով Նի­կո­ղո­սյա­նի ժա­ռան­գու­թյու­նը հասց­նել Երևան։ Մինչ այդ անհ­րա­ժեշտ է ստեղ­ծել նրա թան­գա­րա­նը։ Եվ քա­վել երկ­րի մեղ­քը։ Մեր մեղ­քը։

Նա՝ ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Նի­կո­ղա­յոս Նի­կո­ղո­սյա­նը, խե­լա­հե­ղո­րեն հար­թեց իր ճա­նա­պար­հը՝ Ռու­սիո մայ­րա­քա­ղա­քում վա­ղուց ար­ժա­նա­նա­լով ե­զա­կի փառ­քի։ Մենք, խե­լա­միտ­ներս, գու­ցե խե­լա­հա­սո­րեն ար­ժա­նի՞ն մա­տու­ցենք նրա հի­շա­տա­կին։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լրահոս
Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը «Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին Եղիշե Չարենց. Այրած երգեր Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում Համո Սահյան․ Ես կուզեի․․․ Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետ. հոգեշահ քարոզիչը «Ավետիսը» աշխարհահռչակ դաշնակահարին հրավիրել է Երեւան Հովհննես Երանյան․ Գորտը, կամ սցենար նկարահանված ֆիլմի համար Վիլյամ Սարոյան. Այդ օրը Հայաստան են ժամանում միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ 44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն «Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին» «Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց» Աղոթքը «դատ է դատաստանից առաջ» Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում Թումանյանը՝ հայերեն և վրացերեն. Թբիլիսիում լույս է տեսել միանգամից երեք գիրք Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՞րն էր Չարենցի ու Բակունցի միջեւ տարաձայնության պատճառը Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Երանյան. Երեք ամիս հետո Պոլսոյ Պատրիարք դառնալու աւելի մեծ հնարաւորութիւն ունի Սահակ Սրբազան Մաշալեանը Պարույր Սևակ․ Լույսի աղբյուրը Երանելի Մայր սուրբ Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը. մամլոյ հաղորդագրութիւն Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան Օծվել է Ներքին Գետաշեն գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել»
website by Sargssyan