Ամենահաջողակ դերասանուհիները

Ամենահաջողակ դերասանուհիները

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Forbes ամսագիրը կազմել է ամենահաջողակ դերասանուհիների ցուցակը: Առաջին հորիզոնականում է Սքարլեթ Յոհանոնը, որը մեկ տարում վաստակել է 56 միլիոն դոլար: kulturomania.ru-ն գրում է, որ նա առաջին հորիզոնականում է «Սև այրի» և «Վրիժառուները. Եզրափակիչ» ֆիլմերի համար ստացած մեծ հոնորարի, նաև նրա մասնակցությամբ ֆիլմերի վարձույթի տոկոսներից ստացած գումարի շնորհիվ:

Երկրորդ տեղում է «Ամերիկյան ընտանիք» սերիալի աստղ Սոֆիա Վերգարան: Նրա եկամուտների մեծ մասը գոյացել են Sofia Jeans բրենդի հագուստի և ժամանակակից կահույքի վաճառքից: Մեկ տարում նա վաստակել է շուրջ 40 միլիոն դոլար:

Առաջին եռյակը եզրափակում է Ռիս Ուիզերսպուն: Նրա եկամուտը կազմել է 35 միլիոն դոլար «Մեծ փոքր սուտ» և «Առավոտյան շոու» սերիալներից ստացած հոնորարների: 4-րդը Նիկոլ Քիդմանն է 34 միլիոն դոլար եկամտով, 5-րդը՝ Ջենիֆեր Էնիսթոնը 28 միլիոն դոլարով:

Ամենահաջողակ դերասանուհիների առաջին տասնյակում են՝ Քեյլի Կուոկո, Մարգո Ռոբի, Էլիզաբեթ Մոս, Շարլիզ Թերոն ու Էլլեն Պոմպեո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում