Դե­մոկ­րա­տա­կան օ­րենք­նե­րը կյան­քը խեղ­դող փշա­լա­րեր են

Դե­մոկ­րա­տա­կան օ­րենք­նե­րը կյան­քը խեղ­դող փշա­լա­րեր են

Իմ ժո­ղո­վուր­դը նման­վեց նրան, ով ի­մա­ցու­թյուն չու­նի. քա­նի որ դու մեր­ժե­ցիր ի­մա­ցու­թյու­նը, ես էլ քեզ կմեր­ժեմ, քա­նի որ մո­ռա­ցար քո Աստ­ծու օ­րենք­նե­րը, Ես էլ կմո­ռա­նամ քո որ­դի­նե­րին (Օս. 4;6)։

Այ­սօր շատ են Հա­յաս­տա­նը «օ­րեն­քի եր­կիր» դարձ­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին ճա­ռող­նե­րը: Ո­մանց այդ հե­ռան­կա­րը ոգևո­րում է. օ­րեն­քը այ­սու­հետ պետք է լի­նի գե­րա­կա ու գե­րի­վեր և պետք է ար­գե­լի մարդ­կա­յին ա­զա­տու­թյան ու կա­մա­յա­կա­նու­թյան ճախ­րը իր նշա­ձո­ղե­րից ան­դին:

Սա­կայն հարց է ա­ռա­ջա­նում. ի՞նչ օ­րեն­քի կամ օ­րենք­նե­րի մա­սին է խոս­քը: Աստ­վա­ծա­հաս­տա՞տ, թե՞ մար­դահ­նար: Հա­մո­զու­մը մեծ է, որ երկ­րոր­դը, հար­կավ: Այդ օ­րենք­նե­րը խս­տա­գույնս դե­մոկ­րա­տա­կան են, իսկ Անգ­լիա­յի բարձ­րա­գույն դա­տա­րա­նը ար­դեն հասց­րել է վճ­ռել, որ Աստ­ծո օ­րենքն ու դե­մոկ­րա­տիան հա­կա­դիր են մի­մյանց: Իսկ ի՞նչ է ա­սում Աստ­ծո Խոս­քը այդ մարդ­կա­յին օ­րենք­նե­րի մա­սին. դրանց ամ­բող­ջու­թյու­նը կո­չում է ա­նօ­րի­նու­թյուն, ո­րով­հետև մար­դը պետք է ա­ռաջ­նորդ­վի աստ­վա­ծա­յին օ­րենք­նե­րով: Մար­դը կա­րող է օ­րենք­ներ սահ­մա­նել իր «ստեղ­ծա­գոր­ծու­թյան» հա­մար, ինչ­պես և ա­նում է` տար­բեր մե­խա­նիզմ­ներ շա­հա­գործ­ման հանձ­նե­լիս. այդ օ­րենք­նե­րը զա­նա­զան մե­խա­նիզմ­նե­րի շա­հա­գործ­ման կա­նոն­ներն են: Մենք քաջ գի­տենք, որ ե­թե խախ­տենք այդ կա­նոն­նե­րը, ա­պա ոչ միայն կփ­չաց­նենք մեր մսա­ղա­ցը կամ փո­շե­կու­լը, այլև կզրկ­վենք ար­տադ­րո­ղի սահ­մա­նած ե­րաշ­խի­քա­յին սպա­սարկ­ման ի­րա­վուն­քից: Այ­սօր մար­դը իր ար­տադ­րած մե­խա­նիզմ­ներն օր օ­րի օժ­տում է բա­նա­կա­նու­թյան ա­վե­լի ու ա­վե­լի շատ տար­րե­րով` էլ ա­վե­լի «քվան­տա­յին» ու էլ ա­վե­լի «նա­նո», և հե­ռու չէ «Տեր­մի­նա­տոր» ֆիլ­մում նկա­րագր­վող «ռո­բոտ­նե­րի ապս­տամ­բու­թյու­նը», մա­նա­վանդ, որ 2017 թ. Ճա­պո­նիա­յի մի լա­բո­րա­տո­րիա­յում ար­դեն իսկ գրանց­վել է նա­խա­դեպ, միայն հայտ­նի չէ` ռո­բոտ­նե­րին հե­ղի­նա­կած գիտ­նա­կան­նե­րի կա­ռա­վա­րու­մից դուրս ե­կա՞ծ, թե՞ այլ ու­ժի կող­մից կա­ռա­վար­վող ռո­բոտ­նե­րի ապս­տամ­բու­թյուն:

Մար­դը աստ­վա­ծա­յին «ար­տադ­րանք է», և նա ևս պետք է այս աշ­խար­հում կեն­ցա­ղա­վա­րի աստ­վա­ծա­հաս­տատ օ­րենք­նե­րով: Այդ օ­րենք­նե­րը շր­ջան­ցե­լիս մար­դը շեղ­վում է ճիշտ ճա­նա­պար­հից և բա­զում ցա­վեր վաս­տա­կում, ո­րով­հետև այդ օ­րենք­նե­րը բա­րօ­րու­թյան ու­ղե­նիշ­ներ են: Ինչ­պես որ հաս­կա­նալ հնա­րա­վոր չէ, թե ինչ ազ­գի, ռա­սա­յի կամ ըն­տա­նի­քի ներ­կա­յա­ցու­ցիչ է խառ­նա­ծի­նը կամ ա­պօ­րի­նի ան­կող­նու ծնուն­դը, այն­պես էլ ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ գա­ղա­փար­ներ է դա­վա­նում և կյան­քի կո­չում դե­մոկ­րատ քրիս­տո­նյան («քրիս­տո­նեա-դե­մոկ­րա­տա­կան» հոր­ջորջ­վող որևէ կու­սակ­ցու­թյուն սա­տա­նա­յի խար­դա­վանք է): Ա­պօ­րի­նա­ծին գա­ղա­փար­ներ ըն­դու­նող­նե­րը զրկ­վում են Աստ­ծո զո­րակ­ցու­թյու­նից.

«Նրանք ոչ­խար­նե­րով և զո­հե­րով կգ­նան Տի­րո­ջը ո­րո­նե­լու և չեն գտ­նի Նրան, ո­րով­հետև Նա խու­սա­փեց նրան­ցից: Նրանք Տի­րո­ջը թո­ղե­ցին, քա­նի որ օ­տար որ­դի­ներ ծն­վե­ցին նրանց: Ա­հա այժմ թր­թու­րը կու­տի նրանց, նրանց և նրանց եր­կի­րը» (Օս. 5 ;6-7):
Այդ կեղծ դե­մոկ­րա­տա­կան օ­րենք­նե­րը, իբր, պաշտ­պա­նում են կա­նանց ի­րա­վունք­նե­րը, և քա­նի որ կա­նայք ե­րե­խա­նե­րից հե­տո «ա­մե­նա­պաշտ­պան­վածն են», այս­տե­ղից էլ բո­լորն ու­զում են «կին» դառ­նալ: Ար­դյուն­քում դառ­նում են տրանս­գեն­դեր: Դե­մոկ­րա­տիկ նոր տեն­դենց­նե­րը ստի­պում են լայ­նո­րեն թո­ղար­կել տրանս­գեն­դեր­նե­րին պաշտ­պա­նող օ­րենք­ներ: Ար­դյուն­քում կա­նայք և աղ­ջիկ­նե­րը ձգ­տում են փո­խել սե­ռը, բայց դառ­նում են կր­կին տրանս­գեն­դեր: Աստ­ծո օ­րենք­նե­րը ար­դեն իսկ լա­վա­գույնս պաշտ­պա­նում են կա­նանց և աղ­ջիկ­նե­րի ի­րա­վունք­նե­րը թե՛ Հին, և թե՛, ա­ռա­վե­լա­բար, Նոր ՈՒխ­տում, պար­զա­պես պետք է ծա­նո­թա­նալ այդ օ­րենք­նե­րին` կար­դա­լով Աստ­ծո Խոս­քը:

Աստ­ծո օ­րենք­նե­րը կյան­քի և ա­զա­տու­թյան օ­րենք­ներ են, իսկ դե­մոկ­րա­տա­կան օ­րենք­նե­րը կյան­քը խեղ­դող փշա­լա­րեր են:

Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Աղբուր՝ Irates

Հետևեք մեզ նաև Telegram-ում