USD
EUR
RUB

Քրիստոնյաներին սպանել են մուսուլմանները, հայերը դարձել են ցեղասպանության զոհերի մարմնացումը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևի, որ ճանաչում է հայերի ցեղասպանությունը, ոգեշնչող պահերից մեկը՝ բանաձևը չի բացառում և թուրք օսմանների ցեղասպանության քաղաքականությունից տուժած այլ ժողովուրդների: Բանաձևի առաջին նախադասությամբ արդեն ընդունվում է «ցեղասպանությունը հայերի, հույների, ասորիների, խալդերի, արամեացիների, մարոնիտների ու այլ քրիստոնյաների նկատմամբ»: «Այլ քրիստոնյաները» պատմության այդ ողբերգական էջի ընկալման բանալին են: Քրիստոնեությունը այդ շատ տարբեր ժողովուրդների համար ընդհանուրն էր: Հետևաբար՝ հենց հավատն է, այլ ոչ թե ազգային-էթնիկ պատկանելությունը և այլ վիրավորանքներ, որ դարձել են որոշակի գործոն, որի հիմքով թուրքերը վճռեցին՝ ում դեմ զտում անել, ում՝ ոչ: Ցեղասպանությունը շատ հաճախ զուգորդվում է հայերի հետ, որովհետև նրանք բոլորից շատ են զոհվել: Նրանք դարձել են ցեղասպանության զոհերի մարմնացումը: Համընդհանուր ընդունված տվյալներով՝ թուրքերը սպանել են մեկուկես միլիոն հայերի, 750 000 հույների ու 300 000 ասորիների: Ցանկի մյուս ժողովուրդները (ասորիներ՝ նշանակում է խալդեր, սիրիացի քրիստոնյաներ և արամեացիներ) ցեղասպանության ժամանակ 600000-ից դարձել են 300 000: Այլ խոսքով՝ տոկոսային հարաբերությամբ սպանվել են քրիստոնյաները՝ ներառյալ հայերը: Ջոզեֆ Յակուբը իր «Սրի տարի. Ասորի քրիստոնյաների ցեղասպանոությունը» գրքում ընդգծում է. 1)ասորիներին պարբերաբար ու զանգվածային ոչնչացրել են, 2) նրանց, համապատասխանաբար հայերի ու հույների, ցեղասպանության գլխավոր պատճառը քրիստոնեությունն էր: Լիոնի Կաթոլիկ համալսարանի պրոֆեսորը բազմաթիվ փաստաթղթեր ու հուսալի վկաների տեղեկություններ է բերում, պետական օրգանների ու կազմակերպությունների աջակցության, որտեղ թվարկված են գազանությունների անհամար փաստեր: Այդ թվում՝ զանգվածային սպանությունները, բռնաբարությունները, մահվան երթերը, աչքերը հանելը, հարյուրավոր եկեղեցիների սրբապղծությունն ու ավերումը: Նշելով, որ ասորիներին «ոչնչացրել են օսմանյան իշխանության արյունարբու խելագարության պատճառով, որի հիմքում արգահատելի ազգայնականությունն էր», Յակուբը հաստատում է որ «էթնիկ զտումների քաղաքականությունը հրահրվում էր պանիսլամիզմով ու կրոնական ֆանատիզմով: Քրիստոնյաները համարվում էին անհավատ (գյավուր)»: 1914-ի նոյեմբերի 29-ի ջիհադի պաշտոնական հրամանագիրը՝ կազմակերպված քաղաքական նպատակներով, դարձավ «քրիստոնյաների հողերի գրավման ու միավորման ծրագրի մաս՝ նրանց ոչնչացմամբ»: Որոշ կարևոր փաստաթղթեր, այդ թվում 1920-ի, հաստատում են, որ օսմանները «ունեցել են Թուրքիայի քրիստոնյաների ոչնչացման ծրագիր»: Օսմանների իշխանության տակ եղած մուսուլման փոքրամասնությունների դերը լրացուցիչ վկայում է, որ կրոնը եղել է բաժանարար գիծ: Այդ ժամանակ բեմ է բարձրացել քչերին հայտնի ժողովուրդ, որ վերջին ժամանակներս դարձել է թերթերի հոդվածների հերոս իբրև «ազատության համար պայքարի խաբված մարտիկ»՝ քրդերը:

Թուրքերի ու քրդերի միջև միշտ է եղել թշնամություն, բայց երբ ծագել է քրիստոնյաների հարցը, այդ հավերժ կռվարար մուսուլմանները առժամանակ մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները: «Քրդստանում հայտարարվել է սրբազան պատերազմ (ջիհադ), և քուրդ ցեղախմբերը եռանդով արձագանքել են կոչին, գործելով թուրք իշխանությունների ծրագրով ու հաստատուն ղեկավարությամբ,- գրում է Յակուբը: -Քրդերը դարձել են զանգվածային սպանությունների մասնակից, զբաղվել են կողոպուտով գաղափարական պատճառներով (որովհետև քրիստոնյաները անհավատ էին)»: Յակուբը թվարկում է բազմաթիվ «գազանություններ ու հանցագործություններ, որ թուրքերն ու քրդերը գործել են բոլոր քաղաքներում ու գյուղերում՝ առանց բացառության»: Մի դեպքում, որ սկզբնաղբյուրներն են վկայել, թուրքերը, քրդերը և այլ սունիներ ընտրել են «18 ամենագեղեցիկ աղջիկների, քշել են տեղի եկեղեցին, մերկացրել ու հերթով բռնաբարել Սուրբ գրքի վրա»: Ականատեսներից մեկը հիշում է, որ անգամ երեխաների դեմ չարագործություններն «այնքան հրեշավոր» էին, որ երակներում մարդու արյում էր սառչում:

20-րդ դարասկզբին քրիստոնյաների ցեղասպանությանը նախորդել են բազմաթիվ նախադեպեր: 1843-1847-ին քրդերը ասորիների ու հայերի զանգվածային սպանդ են իրականացրել Վանա լճի շրջակայքում: 10 000 տղամարդ է սպանվել, իսկ կանանց ու երեխաներին «հազարներով բռնաբարել են, խեղանդամել ու բռնի իսլամացրել»: Դրանով պատմությունը չի ավարտվում: Քրիստոնյաները ցեղասպանության են ենթարկվում և մեր ժամանակներում: Ասորիները, որ հայտնվել են ԻՊ-ի իշխանության տակ, «Օսմանյան կայսրության զոհերի երեխաներն են»՝ գրում է Յակուբը: Այսօր քրիստոնյա ասորիներին շարունակում են հալածել և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, և ազատության համար պայքարող քրդերը: Ցեղասպանության զոհեր են եղել ոչ միայն հայերը, այլև այլ ժողովուրդներ: Ցեղասպանության պատասխանատվությունը կրում են ոչ միայն թուրքերը, այդ ոճրագործությունը իրականացրել են մուսուլմանները, իսկ նրանց զոհերը եղել են քրիստոնյաները: Այդ բաժանում կա և շարունակվում է աշխարհում նաև մեր օրերում:
Ռեյմոնդ Իբրահիմ, American Thinker (ԱՄՆ)

Հ.Գ. Գուցե Լիոնի համալսարանի պրոֆեսորն իր գիրքը ուղարկեր Թրամփին ու Էրդողանին, որ Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ցինիկաբար անցյալում հայերի կյանքի ձևը համեմատել է քոչվորների հետ, Հայաստանը անվանել «երիտասարդ պետություն»: «Հայաստանը երեկվա պետություն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում էին տարբեր վայրերում: Թուրքիայի տարածքում ևս նրանք հաճախ փոխում էին բնակության վայրերը: Այնուհետև որոշում է կայացվել հարկադիր տեղափոխման մասին»,- ասել է Էրդողանը: Սովորաբար թուրքերը դարեր շարունակ յուրացրել են հայերի ու Օսմանյան կայսրությունում ապրող այլ քրիստոնյաների մշակույթը, գույքը, հարստությունը, ու իրենց են վերագրել այն ամենը, ինչ հայերը ստեղծել են իրենց հայրենիքում: Էրդողանը իր ազգի պատմության մեջ նոր խոսք է ասել՝ նա թուրքերի կենսակերպը վերագրել է հայերին: Քոչվորները թուրքերն էին, որ եկան ու հաստատվեցին հայկական պատմական հողերում ու հիմա հայտարարում են, որ հայերն են եղել քոչվոր: Երբ հայերը ունեին պետականություն ու պետական կրոն, թուրքերն ու մահմեդականությունը դեռ հազարամյակներ հետո պիտի սաղմնավորվեին: Իսկ ամերիկացիները ականջները կախ լսել են:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Լրահոս
Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը «Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին Եղիշե Չարենց. Այրած երգեր Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում Համո Սահյան․ Ես կուզեի․․․ Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետ. հոգեշահ քարոզիչը «Ավետիսը» աշխարհահռչակ դաշնակահարին հրավիրել է Երեւան Հովհննես Երանյան․ Գորտը, կամ սցենար նկարահանված ֆիլմի համար Վիլյամ Սարոյան. Այդ օրը Հայաստան են ժամանում միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ 44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն «Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին» «Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց» Աղոթքը «դատ է դատաստանից առաջ» Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում Թումանյանը՝ հայերեն և վրացերեն. Թբիլիսիում լույս է տեսել միանգամից երեք գիրք Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՞րն էր Չարենցի ու Բակունցի միջեւ տարաձայնության պատճառը Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Երանյան. Երեք ամիս հետո Պոլսոյ Պատրիարք դառնալու աւելի մեծ հնարաւորութիւն ունի Սահակ Սրբազան Մաշալեանը Պարույր Սևակ․ Լույսի աղբյուրը Երանելի Մայր սուրբ Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը. մամլոյ հաղորդագրութիւն Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան Օծվել է Ներքին Գետաշեն գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել»
website by Sargssyan