Ռոման Պոլանսկու ֆիլմի պրեմիերան չի կայացել

Ռոման Պոլանսկու ֆիլմի պրեմիերան չի կայացել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆրանսիայում նոյեմբերի 16-ին խափանվել է ռեժիսոր Ռոման Պոլանսկու նոր՝ «Սպան և լրտեսը» ֆիլմի պրեմիերան։ Ցուցադրությունը կայանալու էր Բրետանի ազգային թատրոնում, բայց ակտիվիստների ազդեցության տակ այն չեղարկվել է։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, թատրոնի տնօրեն Անտյուր Նոզիսելը բացատրել է տեղի ունեցածի պատճառը։

«Պոլանսկու «Սպան և լրտեսը» ֆիլմը շոշափում է թեժ թեմաներ և մեր պատմության ամոթալի էջը, միաժամանակ ֆիլմի ռեժիսորի նկատմամբ երկար տարիներ է բռնաբարության մեղադրանք է առաջադրված և դատարան են դիմել՝ փոխհատուցման պահանջով»,- ասել է նա։

Թատրոնի տնօրենի խոսքով, անհրաժեշտ է տարանջատել արվեստը մարդկանց արարքներից, որոնք նրանք կատարում են և, այնուհանդերձ, շարունակել ցուցադրել ֆիլմերը։

«Բայց չցանկանալով ինձ վրա պատասխանատվության վերցնել նման աննախադեպ միջոցառման համար, ես ռիսկի կդիմեմ և կշարունակեմ ցուցադրել այդ ֆիլմը, որպեսզի տեղ թողնեմ կարծիքի ձևավորման համար»,- ասել է Նոզիսելը։

Նշվում է, որ թատրոնում ցուցադրությունները կշարունակվեն այսօրվանից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում