USD
EUR
RUB

Ներկայացվելու են այն գծագրերը, որոնք Արտոն տրամադրել էր ինձ, և որոնք երբևէ չեն ցուցադրվել.Վահան Արծրունի.

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին: Միջոցառման ընթացքում կհնչի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը, բանաստեղծությունը՝ Կոմիտասի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հիշատակի համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ցավով նշել է, որ մեծանուն արվեստագետ Արտո Չաքմաքչյանը վերջերս է իր մահկանացուն կնքել. արվեստագետ՝ որի կյանքը լի էր ինչպես նվաճումներով և վերելքներով, այնպես էլ դրամատիկ պահերով:

«Արտո Չաքմաքչյանի հիշատակին նվիրված միջոցառման իրականացման նախաձեռնությունը պատկանում է Վահան Արծրունուն, որի առաջարկությանը նախարարությունն անմիջապես արձագանքել է: Այս համերգը հարգանքի տուրք է Արտո Չաքմաքչյանի հիշատակին, և առիթ՝ մեկնարկելու անվանի քանդակագործի ժառանգության վերաիմաստավորման և նոր կյանքի փուլը: Դեռևս շատ բան կա ասելու և անելու Արտո Չաքմաքչյանի ժառանգության հանրահռչակման առումով: Արտո Չաքմաքչյանն այն արժեքն ու երևույթն է, որն իր մեջ ամփոփում է ինչպես շատ խորը ազգային էություն, արմատներ, այնպես էլ միջազգային տարբեր դպրոցների, տարբեր ուղղությունների մշակույթի ազդեցություններ և շերտեր, որոնք ոչ միայն դժվար է համադրել, այլև հստակ սահմանագիծ անցկացնել՝ ազգայինի և միջազգայինի միջև».- նշել է Ա. Խզմալյանը և տեղեկացրել, որ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ինչպես նաև այլ գործընկերներ քայլեր են ձեռնարկում Չաքմաքչյանի ժառանգությունը Հայաստան տեղափոխելու, ինչպես նաև այդ ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացնելու ուղղությամբ:

Ավարտելով իր խոսքը՝ Ա. Խզմալյանը բոլորին հրավիրել է ներկա գտնվելու Վարպետի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Նկարիչ, «Պրինտ ինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանն Արտո Չաքմաքչյանի մասին իր խոսքը սկսել է նրա հետ մտերմության, շփումների, զրույցների հուշերով: «Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել զրուցել Արտոյի հետ, կվկայեն, որ դրանք մեծ բավականություն պատճառող զրույցներ են եղել, միևնույն ժամանակ դժվար: Նա ոչ թե խոսում էր, այլ խոսքը վերածում էր հերթական քանդակի, և ստիպված էիր դադար առնել` հասկանալու համար, թե ինչ է ասվել»,-խոստովանել է Արամ Մեհրաբյանը:

Վահան Արծրունու խոսքով՝ Չաքմաքչյանին հանդիպել է 2004 թվականին Նյու Յորքում. նա ձևավորել է Վահան Արծրունու Կոմիտասի բանաստեղծություններով գրված «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը ներկայացնող ալբոմը։

«Մեկ շաբաթ շարունակ նրա հետ շփվելու արդյունքը եղավ այն, որ նա առաջարկել է «Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմի հրատարակության դեպքում ինքն իր գծանկարներով ձևավորի այն: Դա տեղի է ունեցել և ալբոմի յուրաքանչյուր էջին զետեղված են նրա քանդակների պատկերները, գծանկարները: Այս համերգին ներկայացվելու են այն գծագրերը, որոնք Արտոն տրամադրել էր ինձ, և որոնք երբևէ չեն ցուցադրվել»,-եզրափակել է Արծրունին:

Տեղեկացնենք, որ Արտո Չաքմաքչյանի հիշատակի համերգին հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Կարինե Եզեկյան), Վահան Արծունին (մեներգ, կիթառ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Հովհաննես Պապիկյանը (հոբոյ), Մերուժան Տեր-Մինասյանը (գալարափող), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա):

Հիշատակի համերգը միջոց է մեր հարգանքի տուրքը մատուցելու Վարպետին՝ ներկայացնելով նրա կապը կոմիտասյան թեմայի հետ՝ կերպարվեստի, բանաստեղծության և երաժշտության միջոցով։

Համերգին հանրությանը կներկայացվեն Արտոյի կոմիտասյան շարքի գրաֆիկական աշխատանքները և երգաշարի համերգային կատարումը։

Լրահոս
Համո Սահյան. Անձրև Վահագն Դավթյան. Անի Ապահովություն Զրույց «ոչնչի» շուրջ Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան «Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները
website by Sargssyan