USD
EUR
RUB

Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը:

Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին:

Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին նվիրված մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 31 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ:
Վիճակահանությունը և բացման արարողությունը կկայանան նոյեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայ 4-րդ հարկի դահլիճում:

Մրցույթն անցկացվում է 3 փուլով. 1-ին փուլը՝ նոյեմբերի 22-24-ը, 2-րդ փուլը՝ դեկտեմբերի 2-3-ը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում, 3-րդ փուլը՝ դեկտեմբերի 10-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Մրցույթի փուլերի սկիզբը՝ ժամը 12:00-ին:

Մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյա հոբելյանական հանդիսությունը կկայանա երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մրցույթի հաղթողների համար (կանանց և տղամարդկանց անհատական) սահմանվել են մրցանակներ և արձանիկ-մրցանակը, որը հեղինակել է քանդակագործ Նուռը:
Սահմանվել են նաև հատուկ մրցանակներ ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների, անհատների կողմից:

Լրահոս
Վահագն Մուղնեցյան. Ես մի տուն ունեմ, գողտրիկ մի այգի... Վահան Տերյան․ Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար Շվեդիայում վերծանում են Աստրիդ Լինդգրենի բնօրինակ ձեռագրերը «Անցումը Կարմիր ծովով» տեսարանի պատկերային արտահայտությունները «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում «Հա­յաս­տա­նի նման սուրբ օ­րենք­նե­րի եր­կի­րը վե­րա­ծում են վաշ­խա­ռուա­կան կր­պա­կի» Ստոկհոլմում սկսվում Է նոբելյան հանդիսությունների շաբաթը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը Դերասանուհի Հելեն Միրենին կնշորհվի «Ոսկե արջ» Պոեզիայից մինչև նամակներ. Լույս է տեսել Թումանյանին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150» գիրքը Եղիշե Չարենցի՝ Արփենիկն ու Իզաբելլան Աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները «Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում Հրաչյա Թամրազյան. Հետքեր Ագահը Ալադինին մարմնավորած Մենա Մասուդը՝ «մեկ դերի գերի» Փարաջանով-Փելեշյան ալգորիթմը նույնչափ կարեւոր է, ինչպես Մաշտոցի այբուբենը Հրատարակվել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի մենագրության անգլերեն թարգմանությունը Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են Հրաչյա Թամրազյանի մտերիմներն ու գործընկերները ցերեկույթով նշեցին նրա տարեդարձը Գոգենի կտավը վաճառվել է 9,5 միլիոն եվրոյով «Եվրոպայի ընտրությունը» տիտղոսը Հայաստանինն է Վիլյամ Սարոյան. Գյուղացին Հայաստանն ու Բելառուսը մշակութային նոր կամուրջներ կկառուցեն. հուշագիր պատմության թանգարանների միջև Վահան Թեքեյան․ Իմ գյուղը Ռուբեն Հովսեփյան. «Ոսկու շուկայում» Հովհան Ոսկեբերանի ճառն այն մասին, որ, ինչպես ցույց են տալիս սրբերի օրինակները, չկա որևէ առաքինություն, որը չարիք է բերում Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը հովվական այցով գտնվեց Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է ունեցել Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում Կյանքից հեռացել է բալետի արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը նշել է կազմավորման տարեդարձը Նիկոլայ Նիկողոսյանի գրաֆիկական աշխատանքները կներկայացվեն Մոսկվայում «Աստծո վրա դրի իմ հույսը և վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» Վահագն Մուղնեցյան․ Աղոթք Սոնա Վան․ Ադամի արարումը «Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում
website by Sargssyan