Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմիի» հավակնորդ է

Կոնստանտին Օրբելյանը «Գրեմմիի» հավակնորդ է

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մետրոպոլիտեն օպերայի մեներգիչ Սթիվեն Կոստելլոյի, նշանավոր հայազգի դիրիժոր, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ ձայնագրված սկավառակն ընդգրկվել են «Գրեմմի 2020» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների թվում «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից:

Grammy 62-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է Լոս Անջելեսում 2020 թցականի հունվարի 26-ին: 84 անվանակարգում որոշվելու են հաղթողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում