USD
EUR
RUB

Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը՝ 2D մուլտֆիլմ ձևաչափով

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հովհաննես Թումանյանի թանգարանի նորաբաց մուլտսրահում տեղի ունեցավ «Հովհաննես Թումանյան» 2D մուլտֆիլմի շնորհանդեսը: Այն երեխաներին ծանոթացնում է մեծ գրողի կյանքին ու գործունեությանն՝ իրենց մատչելի ձևաչափով:

«Հայ իրականության մեջ հայ դասականին նմանատիպ ձևաչափով անդրադառնալու առաջին փորձն է», - լրագրողներին ասաց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

Նրա խոսքով, իրենք տարբեր հարցերին անդրադառնալիս, նորարարական ներմուծումներ անելիս առաջին հերթին ականջալուր են լինում հենց այցելուներին:

«Նման մուլտֆիլմը ստեղծելու գրեթե հասունացած պահանջ եղավ: Երբ մեր այցելուները «Մութ ու լույս աշխարհում» դիտում էին Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը, արձագանքում էին, թե ինչքան լավ կլիներ, որ Թումանյանի մասին էլ նման բան լիներ: Միջազգային փորձն ուսումնասիրեցինք, հասկացանք, որ աշխարհում ընդունված ձևաչափ է, երբ մեծ մտավորականի, գրողի, նկարչի կյանքի բարդ, կարևոր իրադարձությունները, պատմության ընթացքը փորձում են մատուցել երեխաներին հասկանալի լեզվով», - մանրամասնեց Ա. Եղիազարյանը:

Նա նշեց, որ գուցե տեքստային հատվածը երեխաներին ականջին դեռ բարդ կթվա, սակայն պատկերները կստիպի նրանց որոշ բաներ իրենց համար առանձնացնեն ու ժամանակի ընթացքում կկարողանան մարսել, հասկանալ այդ նյութը:

«Այսպես որոշեցինք Թումանյանի կյանքը կարևոր շեշտադրումներով ծանոթացնել երեխաներին անիմացիոն ձևաչափի մեջ: Երեկվա դիտումից հետո արձագանքները շատ դրական էին, ինչը մեզ համար կարևոր է», - նշեց թանգարանի տնօրենը:

Շուտով մուլտֆիլմը կլինի նաև արևմտահայերն ու անգլերեն տարբերակներով, իսկ հունվարից հասանելի կլինի նաև համացանցային տիրույթում:

Ա. Եղիազարյանը տեղեկացեց, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում առաջիկայում մեծ միջոցառում է կազմակերպվելու Թբիլիսում, կայանալու է համատեղ հրատարակած վրացերեն երեք ժողովածուի շնորհանդեսը, նաև «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մուլտֆիլմի շնորհանդեսը:

Լրահոս
Մատթեոս Զարիֆյան. Ճերմակ գիշեր Վահան Սաղաթելյան. Արնախաչ «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ) Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները» Ագահություն «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby's աճուրդու «Միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու» Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա» Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք Բանտում էի, և ինձ այցի եկաք (Մատթ. 25:36). մաս 1-ին Ավետիք Իսահակյան. Հայաստանին Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Ողջախոհություն Եղիշե Թադևոսյանի չցուցադրված էտյուդները կներկայացվեն հեղինակին նվիրված նորաբաց ցուցասրահում «Ուղղակի չեմ տառապել մեծամտությամբ» Հայ ազգային բազմաբնույթ տոները հետաքրքիր մեկնաբանություններով տեղ են գտել մեկ գրքում Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի խանութի բացումը Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի Կինոկենտրոնը սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող նյութերի արխիվացման աշխատանքները ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում Կկայանա «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Ռուբեն Սևակ․ Ինչու Նորայր Գրիգորյան. Բաց աչքերով Պարույր Սևակ․ Ռետին չեմ-թուղթ եմ Եգիպտոսում հայտնաբերվել են տասնյակ հնագույն սարկոֆագներ «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան COVID-19-ի պատճառով Նոբելյան մրցանակաբաշխության ձևաչափը փոխվել է «Ընթրիք հիմարի հետ». Ֆրանսիս Վեբերի հանրահայտ կատակերգությունը կներկայացվի Վանաձորի թատրոնի բեմում Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը Երեխաները պատահականություն չեն Ֆիլմ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի մասին Երիտասարդ դաշնակահարների ինքնատիպ ելույթը
website by Sargssyan