USD
EUR
RUB

Գայ­թակ­ղութ­յան ծա­ռը (ճա­նա­չո­ղու­թ­յան օգ­տա­կար մի բա­նա­լի` «Գաղտ­նիք­նե­րի գր­քից»)

 

«Տէր Աս­տուած ա­սաց օ­ձին. «Քա­նի որ այդ բանն ա­րե­ցիր, ա­նի­ծեալ լի­նես երկ­րի բո­լոր ա­նա­սուն­նե­րի ու գա­զան­նե­րի մէջ: Քո լան­ջի ու ո­րո­վայ­նի վրայ սո­ղաս, ողջ կեան­քումդ հող ու­տես: 15 Թշ­նա­մու­թիւն պի­տի դնեմ քո եւ այդ կնոջ մի­ջեւ, քո սերն­դի ու նրա սերն­դի մի­ջեւ: Նա պի­տի ջախ­ջա­խի 4 քո գլու­խը, իսկ դու պի­տի խայ­թես նրա գար­շա­պա­րը»: 16 Իսկ կնոջն ա­սաց. «Պի­տի ան­չափ բազ­մաց­նեմ քո ցա­ւերն ու քո հա­ռա­չանք­նե­րը: Ցա­ւե­րով ե­րե­խա­ներ պի­տի ծնես, քո ա­մուս­նուն պի­տի են­թար­կուես, եւ նա պի­տի իշ­խի քեզ վրայ»: 17 Աս­տուած Ա­դա­մին ա­սաց. «Քա­նի որ ան­սա­ցիր քո կնոջ ձայ­նին եւ կե­րար այն ծա­ռի պտ­ղից, ո­րի՛ց միայն քեզ պա­տուի­րե­ցի չու­տել, բայց կե­րար դրա­նից, թող ա­նի­ծեալ լի­նի եր­կի­րը քո ա­րա­ծի պատ­ճա­ռով: Տան­ջան­քով հայ­թայ­թես քո սնուն­դը քո կեան­քի բո­լոր օ­րե­րին: 18 Փուշ ու տա­տասկ թող ա­ճեց­նի քեզ հա­մար եր­կի­րը, եւ դու դաշ­տա­յին բոյ­սե­րով սնուես: 19 Քո ե­րե­սի քր­տին­քով ու­տես հացդ մին­չեւ հող դառ­նալդ, ո­րից ստեղ­ծուե­ցիր, ո­րով­հե­տեւ հող էիր եւ հող էլ կը դառ­նաս»:
20 Եւ Ա­դամն իր կնոջ ա­նու­նը դրեց Կեանք, ո­րով­հե­տեւ նա է բո­լոր մարդ­կանց նա­խա­մայ­րը: 21 Տէր Աս­տուած Ա­դա­մի ու նրա կնոջ հա­մար կա­շուից զգեստ­ներ պատ­րաս­տեց եւ հագց­րեց նրանց»: (Գիրք ծնն­դոց-3):

Ար­դյո՞ք Աստ­ված չկա­մե­ցավ, որ Ա­դա­մի զար­մերս մեր անկ­ման մա­սին ա­վե­լին ի­մա­նանք: Կա­մե­ցա՛վ: Քա­նի որ Սե­րը ոչ մի ան­պա­տաս­խան հարց չի թող­նում և Իր Որ­դու` Քրիս­տո­սի մի­ջո­ցով տվեց բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը: Եվ ա­հա շա­տե­րիս մոտ հարց է ա­ռա­ջա­նում գայ­թակ­ղու­թյան ծա­ռի մա­սին: Քա­նի որ Ա­դամն ար­դեն ա­զատ չէր օ­րեն­քից, երբ ստեղծ­վեց, իսկ սե­րը վեր է օ­րեն­քից: ՈՒ­րեմն ինչ-որ բա­նով Ա­դամն ու իր կի­նը ար­դեն դրախ­տում էլ հաս­տա­տուն չէին, որ, այ­նուա­մե­նայ­նիվ, մեկ օ­րեն­քի կա­րիք ու­նեին: Եվ այդ օ­րեն­քը պա­հե­լով էր միայն, որ կա­րող էին կեն­դա­նի մնալ: Եվ այդ օ­րեն­քը Ա­դա­մի հա­մար «Բա­րու եւ չա­րի գի­տու­թյան ծա­ռից չճա­շա­կելն էր եւ ե­թե ճա­շա­կեր՝ պի­տի նույն օ­րը (նույն հա­զա­րա­մյա­կը նկա­տի ու­նի, քա­նի որ մեր հա­զար տա­րին Աստ­ծո մոտ մեկ օր է) մեռ­ներ»: Ա­ռա­քյալն ա­սում է՝ օ­րեն­քը մեղ­քը ի հայտ ա­նե­լու հա­մար է: Ե­թե Ա­դամն ու Ե­վան ար­դեն մեղք չու­նե­նա­յին մինչև հիմ­նա­կան, մեզ հայտ­նի մե­ղան­չե­լը՝ ար­գել­ված պտ­ղի ճա­շա­կե­լը, այդ մեկ օ­րենքն էլ չէին ու­նե­նա, ո­րով­հետև Սերն Իր կա­տա­րե­լու­թյան մեջ օ­րենք չու­նի: Եվ Աստ­ված օ­րենք է դնում` մեղ­քից մեր հե­ռու մնա­լու և ապ­րե­լու հա­մար: Քա­նի որ մեղ­քը հի­վան­դու­թյուն և մահ է բե­րում: Գոշն ա­սում է. «Օ­րեն­քը Աստ­ծո որ­դի­նե­րի հա­մար չէ, այլ վայ­րա­բա­րո մար­դուց գո­նե մի­ջակ մարդ ստա­նա­լու»: Ե­թե չարն ար­դեն կար, ու­րեմն՝ մեղ­քը ևս ար­դեն կար: Եվ որ չարն ար­դեն կար, այդ գի­տենք այն բա­նից, որ Աստ­ված երկ­րի վրա ինչ որ ա­րա­րեց, ա­պա Իր ա­րա­րած ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը ստու­գեց, թե ար­դյոք բա­րի՞ է, ար­դյոք չա­րը ներս չի՞ թա­փան­ցել իր ստեղ­ծա­ծի մեջ: Ա­պա տես­նե­լով, որ բա­րի է, և չա­րը ներս չի թա­փան­ցել, օրհ­նեց իր ձեռ­քի գոր­ծը:

Եվ թե գայ­թակ­ղու­թյան ծա­ռի գո­յու­թյունն էր թվում ան­խու­սա­փե­լի, ո­րից ճա­շա­կե­լը հի­վան­դու­թյուն և մահ պի­տի բե­րեր, և անկ­ման խութ էր, որ­պես­զի Ա­դամն ու իր կի­նը օ­րեն­քը պա­հե­լով կա­րո­ղա­նա­յին հաղ­թել այդ գայ­թակ­ղու­թյա­նը, ո­րին մեկ ան­գամ ար­դեն (Ե­վան) խաբ­վել էր` ո՚չ մեր մո­լո­րա­կում: Եվ «գայ­թակ­ղու­թյան ծառն էլ չա­րի ձեռ­քի գործն էր, որ­պես Ա­դա­մին և Ե­վա­յին որ­սա­լու խայծ և այդ ծա­ռի պտուղն իսկ թույն է»,- Տի­րոջ խոսքն է վկա­յում Հով­հան­նես ա­ռա­քյալն իր պա­րա­կա­նո­նում: Եվ երբ չարն ար­դեն կար, մե­ղանչ­ման պատ­ճա­ռով մեկ օ­րենք ար­դեն կար, այդ էլ նշա­նա­կում է, որ Ծնն­դոց Գիր­քը դեռ սկիզ­բը չէր ա­րա­րած­նե­րի կյան­քի, և որ երկ­րից դուրս, եր­կինք­նե­րում` ա­րա­րած­նե­րի այլ բնա­կա­վայ­րեր էլ կա­յին, ո­րոն­ցից մե­կում հս­կա­յա­կան չա­փա­նի­շով մի մեղք գործ­վեց, ո­րի մա­սին է պատ­մում Հով­հան­նես ա­ռա­քյա­լի «Գաղտ­նիք­նե­րի գիր­քը» (պա­րա­կա­նոն. պա­րա­կա­նոն­նե­րը, նրանք որ կեղծ­ված չեն, հիմ­նա­կա­նում մտա­վոր հա­սու­նու­թյուն ու­նե­ցող­նե­րի հա­մար է, նրանց, ով­քեր բա­րին ըմ­բռ­նեն` գի­տու­թյամբ): Եվ որ եր­կն­քում բնա­կա­վայ­րեր կան, ընդ­հան­րա­կան Ա­վե­տա­րա­նում էլ է հի­շա­տակ­վում այդ մա­սին. «իմ հոր տա­նը (տիե­զեր­քը նկա­տի ու­նի) բա­զում բնա­կա­վայ­րեր կան»,- հայ­տա­րա­րում է Հի­սուս (Հով­հան­նե­սի Ա­վե­տա­րա­նից մեջ­բե­րե­ցինք): Այ­սինքն, երբ բնա­կա­վայ­րեր կան, բնա­կիչ­ներ էլ կան, և որ դրանք դա­տարկ չեն: Շա­րու­նա­կու­թյան մեջ Հի­սուս հա­վե­լում է, որ գնում է մեզ հա­մար այդ բնա­կա­վայ­րե­րում տեղ պատ­րաս­տե­լու: Այ­սինքն, այդ բնա­կա­վայ­րե­րում մեղ­քից ա­պա­կան­ված ա­նար­ժան­ներ կա­յին, ո­րոնց պի­տի դու՛րս ա­ներ, վռն­դե՛ր, որ­պես­զի Ի­րեն­նե­րի (մեզ) հա­մար տեղ պատ­րաս­տեր, մաք­րե­լով ա­պա­կա­նու­թյան հետ­քե­րը և Ի­րեն­նե­րին (մեզ) տա­նե­լու ար­դեն ար­ժա­նա­վոր այդ բնա­կա­վայ­րե­րը, ուր Ինքն է Թա­գա­վո­րե­լու: Մեջ­բե­րենք. «14 Ա­պա Յի­սուս ա­սաց իր ա­շա­կերտ­նե­րին. «Թող ձեր սր­տե­րը չխ­ռո­վուեն. հա­ւա­տա­ցէ՛ք Աստ­ծուն, հա­ւա­տա­ցէ՛ք եւ ինձ: 2 Իմ Հօր տան մէջ բա­զում օթևան­ներ կան. թէ չէ ես ձեզ կ՚ա­սէի, թէ գնում եմ ձեզ հա­մար էլ տեղ պատ­րաս­տե­լու. 3 եւ ե­թէ գնամ եւ ձեզ հա­մար էլ տեղ պատ­րաս­տեմ, դար­ձեալ կը գամ եւ ձեզ կը վերց­նեմ ինձ մօտ, որ­պէս­զի, ուր ես լի­նեմ, դուք ևս այն­տեղ լի­նէք: 4 Եւ թէ ուր եմ գնում, այդ գի­տէք, գի­տէք եւ ճա­նա­պար­հը»: (Ա­վե­տա­րան ըստ Հով­հան­նե­սի 14):

Սաղ­մո­սա­րա­նում Երկ­նա­յին բնա­կա­վայ­րե­րի մա­սին ևս կար­դում ենք. «Բնա­կա­վայ­րերն Իր՝ հար­կե­րը եր­կն­քի, շո՛ւրջն էին Նրա» (Սաղ­մոս 17):
ՈՒ­րեմն կա՛ն Երկ­նա­յին բնա­կա­վայ­րե­րը:

Եվ ինչ­պես Հայտ­նու­թյան Գիրքն է ա­սում. «Եր­կն­քում (այ­սինքն թե` երկ­նա­յին բնա­կա­վայ­րե­րում) պա­տե­րազմ ե­ղավ եւ սա­տա­նա­յին պար­տու­թյան մատ­նե­լով վռն­դե­ցին եր­կիր»: Այ­սինքն թե՝ միայն եր­կի­րը չէ ա­րա­րած­նե­րի ապ­րե­լա­տե­ղը: Եվ որ այդ բնա­կա­վայ­րե­րի մի մա­սը, հա­վա­նո­րեն` 1/3-ը, քա­նի որ Հայտ­նու­թյան Գր­քի պատ­ժի հար­ված­նե­րը 1/3-ով են, Սա­տա­նան մո­լո­րեց­րել և ան­նո­րո­գե­լի էր դարձ­րել և հրեշ­տակ­նե­րը նրան ու նրա­նով խաբ­ված ու­րա­ցած­նե­րին գա­հա­վեժ ա­րե­ցին եր­կիր: Եվ աս­վում է. Վա՜յ երկ­րին, քա­նի որ եր­կն­քում պարտ­ված և այն­տե­ղից վռնդ­ված ու կա­տա­ղած Սա­տա­նան սկ­սեց մո­լո­րեց­նել երկ­րի բնա­կիչ­նե­րին: Մի բան, որ այ­սօր էլ առ­կա է և, ցա­վոք, ա­վե­լի է թափ առ­նում: Եվ երկ­րում էլ Աստ­ծո որ­դի­նե­րը Քրիս­տոս Աստ­ծո սի­րով և ի­մաս­տու­թյամբ զո­րա­վոր­ված` և հրեշ­տակ­նե­րի զոր­քե­րը պի­տի պա­տե­րազ­մեն Չար­քի ու նրա զո­րագն­դե­րի դեմ ու գա­հա­վեժ ա­նեն դժոխք, հա­վի­տե­նա­կան պատ­ժի կրակ­նե­րի մեջ:

Բայց ինչ­պե՞ս Սա­տա­նան ա­ռաջ ե­կավ երկ­նա­յին բնա­կա­վայ­րե­րում: Հով­հան­նե­սի «Գաղտ­նիք­նե­րի գր­քից» (նա­խորդ մեր մեկ­նու­թյուն­նե­րի ո­րո­շա­կի հե­նա­կե­տեր այն­տե­ղից էին ըն­թերց­ված) տե­ղե­կա­նում ենք, որ մինչև երկ­րի վրա Ա­դա­մի ստեղ­ծու­մը՝ մեկ այլ էո­նում (երկ­նա­յին ա­րա­րած­նե­րի բնա­կա­վայր) ծանր հան­ցանք գործ­վեց` քույր Սո­ֆյա­յի անհ­նա­զան­դու­թյան մի­ջո­ցով, ո­րից ծն­վեց չա­րը, և որ­պես­զի հան­ցան­քի պիղծ սեր­մը մյուս­նե­րին չա­պա­կա­ներ, այլ ա­պաշ­խա­րու­թյուն և մաք­րում գտ­ներ, անհ­րա­ժեշտ ե­ղավ երկ­րի ա­ռանձ­նաց­ված, սր­բաց­նող գոր­ծո­նը: Եվ Ա­դամն իսկ այդ նպա­տա­կի հա­մար ստեղծ­վեց:

Ըստ «Գաղ­տնիք­նե­րի գր­քի», Երկ­նա­յին էոն­նե­րից մե­կում քույր Սո­ֆյան կա­մե­ցավ ա­վե­լի բարձր ու ա­վե­լի ար­ժա­նա­պա­տիվ էո­նի մի այ­րից զա­վակ ու­նե­նալ. սա­կայն Աստ­ված մեր­ժեց. ար­ժա­նա­վոր չէր վեհն ու ա­վե­լի ցա­ծը մեկ­տե­ղել. Պտու­ղը ան­սեր և ան­բա­րե­հույս կլի­ներ: Եվ քույր Սո­ֆյան, քա­նի որ զո­րա­վոր էր, բար­կա­նա­լով, որ մերժ­վեց, ապս­տամ­բեց իր Ա­րար­չի դեմ, չու­զե­ցավ իր էո­նի այ­րից հղիա­նալ և... ինքն ի­րե­նից ե­րե­խա ծնեց, սա­կայն չհաս­կա­ցավ էլ, որ ա­ռանց այ­րի` անբ­նա­կան և չար հղիու­թյուն ու­նե­ցավ, ո­րով­հետև զո­րու­թյուն­ներ գոր­ծադ­րե­լով` ա­նօ­րե­նու­թյամբ հղիա­ցել էր` նյու­թի ո­գուց, և անբ­նա­կան այդ հղիու­թյու­նից ծն­վա­ծը` օ­ձի մարմ­նով էր ու ա­ռյու­ծի գլ­խով, նման չէր երկ­նա­յին աստ­վա­ծա­կերպ ա­րա­րած­նե­րին և խիստ ան­հե­թեթ էր թե՛ տես­քով, թե՛ չար բնույ­թով: Այդ­պես ծն­վեց Փոր­ձի­չը, Սա­տա­նան, Չա­րը: Եվ Հի­սուս Հով­հան­նե­սին վկա­յում է, թե «բո­լոր էոն­նե­րում շա­րու­նակ լսե­լի էր քույր Սո­ֆյա­յի ող­բը և տա­ռա­պում էր նա իր գոր­ծա­ծի ծանր հան­ցան­քի և ծնած ան­հե­թեթ ու զար­հու­րե­լի զա­վա­կի հա­մար»: Իսկ ծն­ված անբ­նա­կան շե­ղա­ծի­նը, քա­նի որ մո­րից զո­րու­թյուն­ներ ու­ներ և նյու­թի ո­գուց սեր­ման­ված լի­նե­լով հոգևոր չէր, այլ մո­լի էր որ­պես նյու­թի ո­գով ա­ռաջ­նորդ­վող չարք, սկ­սեց իր շե­ղա­ծին բնույ­թին հա­մա­պա­տաս­խան` ան­գամ հրեշ­տակ­նե­րին մո­լո­րեց­նել, ո­րոնց մի մա­սը, ցա­վոք, նրա­նով խախտ­վե­ցին, ա­պա­կան­վե­ցին ու ըն­կան ի­րենց լու­սա­վոր բնույ­թից: Ող­բաց և փոշ­մա­նեց Սո­ֆյա քույ­րը, և երբ Ա­դա­մը երկ­րում ստեղ­ծա­բան­վեց, Սո­ֆյա քույ­րը խնդ­րեց Աստ­ծուն իր հան­ցան­քը քա­վե­լու հա­մար ի­րեն մարմ­նա­վո­րել երկ­րում որ­պես Ա­դա­մին կին, ում սի­րե­լով և մշ­տա­պես խո­նարհ-հնա­զանդ մնա­լով` գտ­ներ Ա­րար­չի առջև իր անհ­նա­զան­դու­թյա­նը` քա­վու­թյուն: Եվ Ա­րա­րի­չը հա­մա­ձայն­վեց, քա­նի որ ա­պաշ­խա­րու­թյուն էր կա­յա­նում: Սա­կայն, երկ­րում, Հին օ­ձը («Գաղտ­նիք­նե­րի գիրք») տե­սավ, որ Ե­վան շատ գե­ղե­ցիկ է իր ա­մուս­նու կող­քին, հափշ­տա­կեց Ա­դա­մի կնո­ջը՝ Ե­վա­յին և նրա­նից ե­րե­խա­ներ ու­նե­նա­լուց հե­տո միայն կնո­ջը վե­րա­դարձ­րեց ա­մուս­նուն` Ա­դա­մին:

Ե­թե Ե­վան Գայ­թակ­ղու­թյան ծա­ռի պտ­ղից չճա­շա­կեր, այդ դժ­բախ­տու­թյու­նը, բնա­կա­նա­բար, չէր կա­յա­նա: Ըստ «Գաղտ­նիք­նե­րի գր­քի» տե­ղե­կատ­վու­թյան, Հի­սուս Հո­վան­նե­սին գայ­թակ­ղու­թյան ծա­ռի մա­սին ա­սում է, թե` դրա պտուղն իսկ թույն էր: Թույն, որ մո­լո­րեց­րեց մայր Ե­վա­յին:

Հի­շենք նաև, որ ա­ռա­ջին եր­կու եղ­բայր­նե­րից Ա­բե­լը գի­տակ­ցե­լով իր ծա­գում­նա­բա­նա­կան հան­ցա­վո­րու­թյու­նը, կեն­դա­նի­նե­րի զո­հեր ա­նե­լով ա­պաշ­խա­րում էր Աստ­ծո ա­ռաջ և Աստ­ված սի­րեց Ա­բե­լին` իր դար­ձի հա­մար, սա­կայն Կա­յե­նը դարձ չա­րեց, այլ հպար­տա­նում էր երկ­րի պտ­ղով, և Աստ­ված չսի­րեց Կա­յե­նի երկ­րի պտուղ­նե­րով հպար­տա­նա­լը, քա­նի որ ա­պաշ­խա­րու­թյուն չկար հպար­տու­թյան մեջ: Նույն­պես և ա­պաշ­խա­րու­թյուն չէ, երբ նախ Աստ­ծո հետ հաշտ­վե­լը չենք ո­րո­նում, այլ նախ` սո­ցիա­լա­կան բա­րե­կե­ցու­թյուն: Եվ նա­խան­ձեց Կա­յենն իր եղ­բո­րը նրա Աստ­վա­ծա­հա­ճո լի­նե­լու հա­մար և փո­խա­նակ ինքն էլ դի­մեր ա­պաշ­խա­րու­թյան և դար­ձի, մեր­ժեց ա­պաշ­խա­րու­թյու­նը և նա­խան­ձից սպա­նեց իր եղ­բո­րը:

Նույնն են այ­սօր նրանք էլ, ով­քեր Քրիս­տոս Զո­հին ըն­դու­նե­լու փո­խա­րեն հպար­տա­նում են երկ­րա­յին ու­նեց­վածք­նե­րով. Նրանք նյու­թի ո­գով են գայ­թակղ­վում. Նյու­թի ո­գի, ո­րից ծն­վեց Սա­տա­նան: Եվ կա­յե­նյան հպար­տու­թյամբ ա­տում են ի­րենց եղ­բայր­նե­րին, ցան­կա­նում նրանց սպա­նել, ով­քեր Ա­բե­լի նման ի­րենց ա­պաշ­խա­րու­թյան խա­չերն են շա­լա­կել, հաս­կա­նա­լով, որ ա­դա­մա­ծին լի­նե­լով` ար­դեն մեղ­սա­պարտ­ներ են և Ա­րար­չի առջև միայն ա­պաշ­խա­րու­թյունն է հա­վի­տե­նա­կան Կյան­քի բա­նա­լի:

Եվ սա­տա­նա­յի որ­դի­նե­րի ու Ա­դա­մի որ­դի­նե­րի խառ­նա­կում­նե­րի պատ­ճա­ռով օ­րենք­նե­րը բազ­մա­պատկ­վե­ցին, քա­նի որ մեղ­քե­րը բազ­մա­պատկ­վե­ցին և մար­դու գո­յատևե­լու հա­մար Աստ­ված մեկ օ­րեն­քին ա­վե­լաց­րեց հա­րյու­րա­վոր օ­րենք­ներ էլ, ըստ սա­տա­նա­յի ներ­շն­չած նո­րա­նոր մա­հա­ցու հան­ցանք­նե­րի դեմն առ­նե­լու, որ­պես­զի մար­դը դրանք պա­հե­լով գո­յատևեր: Քա­նի որ, որ­քան մեղ­քը բազ­մա­նում էր, Աստ­ծո սե­րը ա­մեն մա­հա­ցու մեղ­քի դեմ որ­պես կյան­քի դեղ` ևս նոր օ­րենք էր տա­լիս, որ­պես­զի մար­դը օ­րենք­նե­րով հաղ­թեր մեղ­քին ու մահ­վա­նը: Ինչ­պես տես­նում ենք՝ Աստ­ված Սեր է և ան­սահ­ման Սեր: Մար­դուն, ու­րեմն այն­քան չա­փի օ­րենք է անհ­րա­ժեշտ, որ­քան նա հե­ռու է մնում Աստ­վա­ծա­յին Սի­րուց: ՈՒ­րեմն, երբ որ­պես թե մարդ­կայ­նո­րեն «նե­ղա­նում ենք Աստ­ծուց» այս կամ հար­ցի մեջ սխալ կար­ծե­լով Նրան, մե­ծա­պես անկ­ման մեջ ենք հայ­տն­վում, ո­րով­հե­տեւ դա­տում ենք Նրան մեր տգի­տու­թյամբ ու դեռ նյու­թի ո­գուց դրդ­վող մեղ­քա­սի­րու­թյան մեր ան­մաք­րու­թյամբ: Եվ նրանք են սո­վո­րա­բար Աստ­ծու դեմ խո­սում, ով­քեր խո­րա­պես բռն­ված են սա­տա­նա­յի տա­րա­տե­սակ խա­բեու­թյուն­նե­րից, կամ ինչ­պես Հի­սուս ա­սաց հրեա­նե­րին. «Դուք հոր կող­մից սա­տա­նա­յից եք, ոչ թե Աբ­րա­հա­մի որ­դի­նե­րը և ու­զում եք ինձ սպա­նել»: Ո­րով­հետև կամ Աստ­ծո սի­րո մեջ պի­տի լի­նես և կամ այդ սի­րուց դուրս՝ շե­ղա­ծին սա­տա­նա­յից ա­ռա­ջա­ցող անբ­նա­կա­նու­թյան, ա­պա­կա­նու­թյուն­նե­րի, մար­դաս­պա­նու­թյուն­նե­րի և ա­պա դրանց ար­ժա­նի պա­տիժ­նե­րի տակ, թե այս կյան­քում և թե այն, նաև դժոխ­քում:
Ըստ «Գաղ­տնիք­ներ գր­քի» վկա­յու­թյան՝ մարդ­կանց որ­սա­լու գայ­թակ­ղու­թյան ծա­ռի հե­ղի­նա­կը չարն էր, իսկ պատ­վեր (օ­րենք) տվո­ղը, թե՝ այդ ծա­ռից չու­տեք՝ Աստ­ված էր, որ իր սի­րե­լի­նե­րին հանձ­նա­րա­րեց ըն­դա­մե­նը մեկ օ­րենք, ո­րով մար­դը կկա­րո­ղա­նար ա­ռանց մահ­վան` չա­րից ա­զատ ապ­րել, և իր մեկ ու­նե­ցած ա­րա­տին (Սո­ֆյա-Ե­վա­յի գայ­թակ­ղու­թյա­նը) հաղ­թեր այդ մեկ օ­րեն­քով:

Սա­կայն, երբ դեռ Ե­վան չէր ստեղ­ծա­բան­վել, Ա­դամն այդ օ­րեն­քը սր­բո­րեն պա­հում էր: Եվ Ե­վան երբ ստեղ­ծա­բան­վեց, ցա­վոք, գայ­թակղ­վեց, խաբ­վեց և «խախ­տեց օ­րեն­քը»: Ա­դա­մը թե­պետ չխաբ­վեց, սա­կայն հա­նուն Ե­վա­յի, քա­նի որ կինն իր ո­ղից, իր մար­մինն էր` ին­քը նույն­պես խախ­տեց, որ­պես­զի Ե­վա­յին մե­նակ չթող­նի դա­տաս­տա­նի մեջ, չմ­տա­ծե­լով, որ դա­տաս­տա­նից դուրս գտն­վե­լով` ա­ռա­վել լավ կա­րող էր օգ­նել իր կնո­ջը, քա­նի որ կինն իր սերն ու ըն­կերն էր, մեկ մար­մի­նը, ում լքել չէր կա­րող: Սա­կայն, ցա­վոք, Ա­դա­մը այդ­պես չմ­տա­ծեց, այլ Աստ­ծո փո­խա­րեն լսեց իր կնոջն ու ինքն էլ կե­րավ պտ­ղից և մար­դը իր սե­րունդ­նե­րով դար­ձավ մահ­կա­նա­ցու (ար­դեն մարմ­նա­պես մեռ­նող` գայ­թակ­ղու­թյամբ խաբ­ված կնոջ միջ­նոր­դա­վոր­վա­ծու­թյամբ): Ցա­վոք:

Եվ մարդն ստեղծ­վեց չա­րին հաղ­թե­լու, նրա սեր­մա­նած տիե­զե­րա­կան չա­փի ա­րա­տից ա­զա­տագր­ման հա­մար: ՈՒ­րեմն մար­դու գոր­ծոնն իր դար­ձով՝ ողջ տիե­զեր­քի սր­բու­թյան հա­մար էր կարևոր, որ­պես­զի գայ­թակ­ղու­թյու­նը հաղթ­վեր, վերջ գտ­ներ: Եվ իր այդ ան­փո­խա­րի­նե­լի դե­րով մար­դը ան­վան­վում է նաև Աստ­ծո որ­դի, որ­պի­սին ան­գամ հրեշ­տակ­նե­րը չեն ան­վան­վում: Ա­հա թե որ­քան է կարևոր­վում երկ­րի գոր­ծո­նը, մար­դու սր­բաց­ման գոր­ծո­նը Տիե­զե­րա­կան ար­դա­րու­թյան հար­թույ­թում: Աստ­ծո մար­դը Աստ­ծո սի­րե­լին է, «ե­թե մենք պատ­վի­րա­նա­պա­հու­թյամբ մնում ենք Աստ­ծո կամ­քի և սր­բու­թյան մեջ, սի­րո, մի­մյանց սի­րե­լու մեջ այն­քան կա­տա­րյալ, որ Աստ­ծո Հո­գին մե­զա­նից չզզ­վի»: Ո­րով­հետև սի­րո մեջ չա­րը չի կա­րող ներս թա­փան­ցել:

Եվ Աստ­ծո Հո­գին սա­տա­նա­յից զզ­վե­լով, նրա­նից մեր մեջ նե­րա­ռած մեղ­քե­րից ևս զզ­վում է, երբ մեր մեջ տե­ղի ենք տա­լիս սա­տա­նա­յի դր­դած ա­պա­կա­նու­թյուն­նե­րին: Աստ­ված մեզ սի­րում է որ­պես իր զա­վակ­նե­րի, բայց միևնույն ժա­մա­նակ զզ­վում է մեր մեղ­քե­րից, ո­րոնց մենք ենք (հա­ճախ ան­գի­տու­թյամբ ու խաբ­վե­լով) տեղ տվել մեր մեջ: Եվ այդ մեղ­քե­րը խար­դախ ա­նօ­րե­նու­թյուն­ներ են, ու­րիշ­նե­րի հոգևոր և նյու­թա­կան ու­նեց­ված­քին աչք տն­կելն ու չար նա­խան­ձը` խար­դա­վի, հա­լա­ծան­քի, գո­ղու­թյան և սպա­նու­թյան մի­ջո­ցով այ­լոց ու­նե­ցա­ծին ու կյան­քին տի­րա­նա­լու վայ­րա­գու­թյուն­նե­րը: Այ­սինքն, սա­տա­նա­յից է, երբ մար­դու մարմ­նա­վոր ցան­կա­կան ու­նե­նալն է կարևոր­վում և ոչ մարդ հոգևո­րը: Մարդ հոգևո­րին Աստ­ված է ա­ռաջ­նոր­դում, մարդ հոգևո­րը սի­րով և խղճմ­տան­քով է լի իր նմա­նի հան­դեպ: Իսկ Սա­տա­նան մարմ­նով ու մարմ­նա­յին ու­նեց­վածք­նե­րով է գայ­թակ­ղում ու կորս­տի տա­նում Աստ­ծուց հե­ռա­ցած մարդ­կանց: Այդ­ժամ Աստ­ված իր ե­րե­սը մարմ­նա­սեր մարդ­կան­ցից, նրանց ան­սր­բու­թյուն­նե­րից շուռ է տա­լիս և նրանք հայ­տն­վում են սա­տա­նա­յին հատ­կաց­ված պա­տիժ­նե­րի տակ, և կամ, ե­թե ժո­ղովր­դով են մո­լոր­վում, ա­պա բնու­թյան մե­ծա­մեծ ա­ղետ­նե­րի, զանգ­վա­ծա­յին կո­տո­րում­նե­րի, այ­լևայլ մե­ծա­մեծ փոր­ձու­թյուն­նե­րի մեջ մաշ­վե­լու ու վե­րա­նա­լու:
(շա­րու­նա­կե­լի)

Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Կրո­նի տե­սա­բան

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը «Պատգամ» հոբելյանական երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին Եղիշե Չարենց. Այրած երգեր Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում Համո Սահյան․ Ես կուզեի․․․ Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետ. հոգեշահ քարոզիչը «Ավետիսը» աշխարհահռչակ դաշնակահարին հրավիրել է Երեւան Հովհննես Երանյան․ Գորտը, կամ սցենար նկարահանված ֆիլմի համար Վիլյամ Սարոյան. Այդ օրը Հայաստան են ժամանում միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ 44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն «Պետք է գնա­հա­տել, սի­րել մեր կող­քին ապ­րող կոմ­պո­զի­տո­րին» «Ինչ ցան­կա­նում եք, որ մար­դիկ ձեզ ա­նեն, նույնն էլ դուք ա­րեք նրանց» Աղոթքը «դատ է դատաստանից առաջ» Չաքմաքչյանի «Քայլող մարդը» հնարավոր է տեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում Թումանյանը՝ հայերեն և վրացերեն. Թբիլիսիում լույս է տեսել միանգամից երեք գիրք Մաքսիմ Վենգերով. Հայաստանը գալը նշանակալի և հաճելի իրադարձություն է Հովհաննես Թումանյան. Երկինք ու երկիր Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՞րն էր Չարենցի ու Բակունցի միջեւ տարաձայնության պատճառը Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր Հովհաննես Երանյան. Երեք ամիս հետո Պոլսոյ Պատրիարք դառնալու աւելի մեծ հնարաւորութիւն ունի Սահակ Սրբազան Մաշալեանը Պարույր Սևակ․ Լույսի աղբյուրը Երանելի Մայր սուրբ Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը. մամլոյ հաղորդագրութիւն Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում Հաջորդ տարի Արցախում կանցկացվի «Թատերական Արցախ» փառատոն. Հակոբ Ղազանչյան Օծվել է Ներքին Գետաշեն գյուղի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը Հռոմում ներկայացվել է «Կորսված Հայաստան. ճամփորդություն մի ժողովրդի հիշողության մեջ» գիրքը Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում Չարենցն ու Կոմիտասը Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել»
website by Sargssyan