Ստեփանակերտում կայացել է Դավիթ Ամալյանի մենահամերգը

Ստեփանակերտում կայացել է Դավիթ Ամալյանի մենահամերգը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգային երեկոյին՝ Դ. Ամալյանը հանդես է եկել իր հեղինակային մի շարք երգերով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դ. Ամալյանն ասել է, որ ինքն ամեն անգամ մեծ սիրով ու հպարտությամբ է այցելում Արցախ։

«Համերգային ծրագրեր շատ եմ ունենում, բայց Արցախի հանդիսատեսի առաջ հանդես գալն ինձ համար ոգևորիչ է։ Այստեղի հանդիսատեսից նոր լիցքեր եմ ստանում, այստեղ՝ ինձ մոտ ծնվում են նոր գաղափարներ ու մտահղացումներ։ Ես սիրում եմ երգարվեստը, և իմ ամեն մի երգի մեջ խոսում եմ սիրելու մասին. սիրել ամեն ինչ։ Իմ բոլոր երգերի խոսքերի հեղինակը հենց ես եմ։ Իմ երգերն արտահայտում են իմ ապրումները՝ ուրախություն, տխրություն, ցավ, կարոտ և այլն»,-մասնավորապես ասել է երգիչը։

Խոսելով երգի ճիշտ մատուցման մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ պարտադիր չէ, որ երգիչ -կատարողն ունենա լավագույն ձայնային տվյալներ. «Կարևորն այն է, որ երգը հասնի հանդիսատեսին ու սիրվի նրա կողմից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում