Գրական մրցույթի մրցանակակիրները

Գրական մրցույթի մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: Գրքի երևանյան երրորդ փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հրապարակվել են գրական մրցույթի արդյունքները։ «Դրամատուրգիա» անվանակարգի հաղթողներն են՝ Արմենուհի Սիսյանը և Արշակ Սեմիջյանը, «Արձակ» անվանակարգի մրցանակակիրներն են՝Անուշ Սարգսյանը և Աննա Դավթյանը, «Պոեզիա» անվանակարգում հաղթել են Արփի Ոսկանյանն ու Անահիտ Հայրապետյանը:

Այս տարի «Գրքի երևանյան փառատոնն» անցկացվում էր երրորդ անգամ: Եռօրյա փառատոնի ընթացքում անցկացվել են համերգներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես-վաճառք, իսկ երկրորդ հարկում ոլորտի հայտնի մասնագետների մասնակցությամբ՝ վարպետության դասեր։ Փառատոնին մասնակցել է 35 հրատարակիչ: Այցելուների հոսքը աննախադեպ շատ է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում