Սուրեն Հախնազարյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում

Սուրեն Հախնազարյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ջութակահար Սուրեն Հախնազարյանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ջութակահար Սուրեն Հայրապետի ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,-ասված է հրամանագրի տեքստում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում