«Մեր նպա­տակն է մարդ­կանց ցույց տալ, որ նվա­գա­խում­բը կա­տա­ր­յալ գոր­ծիք է»

«Մեր նպա­տակն է մարդ­կանց ցույց տալ, որ նվա­գա­խում­բը կա­տա­ր­յալ գոր­ծիք է»

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և գլ­խա­վոր դի­րի­ժոր ՍԵՐ­ԳԵՅ ՍՄ­ԲԱ­ՏՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք դեկ­տեմ­բե­րի 3-ին Կա­րեն Դե­միր­ճյա­նի ան­վան մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րում կա­յա­նա­լիք «Դա­սա­կան Ջեք­սոն» խո­րագ­րով հա­մեր­գա­յին ծրագ­րի մա­սին: Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին ան­գամ կհն­չեն փո­փի ար­քա Մայքլ Ջեք­սո­նի ա­մե­նա­ճա­նաչ­ված և սիր­ված կա­տա­րում­նե­րը` նոր գոր­ծի­քա­վոր­մամբ, Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի ներ­կա­յաց­մամբ։ ՈՒն­կն­դիր­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան վա­յե­լե­լու Ջեք­սո­նի «You are not alone»‚ «Black or white»‚ «They don’t care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազ­մա­թիվ այլ եր­գեր՝ ինք­նա­տիպ ո­ճով և նվա­գախմ­բի ու DJ-ի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ։ Ե­րե­կո­յի ըն­թաց­քում փո­փի ու դա­սա­կա­նի միա­ձու­լու­մը կու­ղեկց­վի լու­սա­յին և ռե­ժի­սո­րա­կան հե­տաքր­քիր լու­ծում­նե­րով։

– Մենք տե­սել ենք Ձեր նա­խա­գի­ծը, երբ դա­սա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը հն­չե­ցին ջա­զա­յին մշակ­մամբ, հի­մա հա­կա­ռակ մո­տե­ցումն է ցու­ցա­բեր­վում՝ փո­փը վե­րած­վում է դա­սա­կա­նի։ Ինչ­պե՞ս ա­ռա­ջա­ցավ այս միտ­քը:

– Պո­պու­լյար ե­րաժշ­տու­թյան ա­մե­նա­հայտ­նի կեր­պա­րը Ջեք­սոնն է‚ և մենք ո­րո­շե­ցինք անդ­րա­դառ­նալ նրան‚ նրա ար­վես­տին‚ բայց դա­սա­կան տե­սան­կյու­նից։

– Ջեք­սո­նի եր­գե­րի մեջ կար­ծես թե նաև դա­սա­կան մո­տիվ­ներ են առ­կա։

– Ջեք­սո­նը միշտ անդ­րա­դառ­նում էր դա­սա­կա­նին։ Նույ­նիսկ ու­նի եր­գեր‚ որ­տեղ կան մեջ­բե­րում­ներ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նից։ Ջեք­սո­նը ոչ միայն փո­փի ար­քա է‚ այլև ե­րա­ժիշտ է‚ ո­րը փո­խեց ե­րաժշ­տու­թյան կոն­ցեպ­տա­վո­րու­մը և մարդ­կանց ե­րաժշ­տու­թյան ըն­կա­լու­մը։ Նրա շատ եր­գե­րում հն­չում է սիմ­ֆո­նիկ ձայն։ Մենք անդ­րա­դառ­նում ենք Ջեք­սո­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին‚ քա­նի որ նրա ե­րաժշ­տու­թյու­նը շատ լավ կա­րող է հն­չել նվա­գախմ­բա­յին կա­տար­մամբ։ Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գա­խումբն ի­հար­կե աշ­խար­հում Ջեք­սո­նի եր­գերն այս ձևա­չա­փով ա­ռա­ջին կա­տա­րո­ղը չէ‚ սա­կայն մենք կփոր­ձենք դրանք ներ­կա­յաց­նել մի փոքր այլ կոն­ցեպ­տով և այլ մո­տեց­մամբ։

– «Դա­սա­կան Ջեք­սոն»-ը շա­րու­նա­կու­թյու՞ն է ու­նե­նա­լու: Կլի­նե՞ն նմա­նօ­րի­նակ անդ­րա­դար­ձեր այլ մե­գաաստ­ղե­րի:

– Մեր նպա­տա­կը մե­գաաստ­ղե­րին ներ­կա­յաց­նե­լը չէ։ Օ­րի­նակ‚ Queen-ի ե­րաժշ­տու­թյու­նը նույն­պես շատ սիմ­ֆո­նիկ է։ Ե­րաժշ­տու­թյան մո­դե­լա­վո­րու­մը պետք է լի­նի սիմ­ֆո­նիկ։ Բո­լոր հայտ­նի եր­գե­րը չեն‚ որ կա­րող են դառ­նալ սիմ­ֆո­նիկ։ Ի­հար­կե, բո­լո­րը կա­րող ենք գոր­ծի­քա­վոր­վել նվա­գախմ­բի հա­մար‚ բայց դա կլի­նի ինք­նան­պա­տակ։ Սիմ­ֆո­նիկ հն­չո­ղու­թյուն կամ բո­վան­դա­կու­թյուն միշտ չէ‚ որ կա­րող ենք ստա­նալ։

– Ո՞վ է գոր­ծի­քա­վո­րել փո­փի ար­քա­յի եր­գե­րը: Ինչ­պե՞ս եք կա­տա­րել եր­գե­րի ընտ­րու­թյու­նը:

– Եր­գե­րի նոր գոր­ծի­քա­վո­րու­մը կա­տա­րել է նվա­գախմ­բի լա­վա­գույն ըն­կեր­նե­րից մե­կը՝ Մար­տին ՈՒ­լի­խա­նյա­նը։ Ընտ­րու­թյու­նը կա­տար­վել է ար­դեն նշ­ված սկզ­բուն­քով. ըն­տր­վել են այն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը‚ ո­րոնք կա­րող են լա­վա­գույնս հն­չել սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի կա­տար­մամբ։ Բա­ցի այդ‚ ա­ռանձ­նաց­րել ենք նաև այն եր­գե­րը‚ ո­րոնք դր­սում այն­քան էլ շատ չեն գոր­ծի­քա­վոր­վել սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հա­մար։ Ջեք­սո­նի եր­կր­պա­գու­նե­րը‚ ո­րոնք հա­զա­րա­վոր ան­գամ­ներ լսել են նրա եր­գե­րը‚ մեր հա­մեր­գին գա­լով՝ կունկ­նդ­րեն դրանք նոր հն­չո­ղու­թյամբ։

– Կա՞ մի­տում՝ նման նա­խագ­ծե­րով ե­րի­տա­սարդ­նե­րին դա­սա­կան ար­վես­տին մո­տեց­նե­լու:

– Մենք մշ­տա­պես աշ­խա­տում ենք այդ ուղ­ղու­թյամբ։ Մեր բո­լոր նա­խագ­ծե­րում կա այդ մի­տու­մը‚ նույ­նիսկ երբ մենք նվա­գում ենք Մա­լեր կամ Բրուք­ներ։ Ջեք­սոնն այն եր­գիչն է‚ ում գի­տեն և՛ 75 տա­րե­կան­նե­րը‚ և՛ 10-ա­մյա պա­տա­նի­նե­րը։ Ջեք­սո­նը պո­պու­լյար է ա­ռա­վել քան 40 տա­րի։ Մեր նպա­տակն է մարդ­կանց մո­բի­լի­զաց­նել և ցույց տալ‚ որ նվա­գա­խում­բը կա­տա­րյալ գոր­ծիք է։ Նվա­գախմ­բի գոր­ծու­նեու­թյունն ա­վե­լի մաս­սա­յա­կան դարձ­նե­լու հա­մար այս­պի­սի նա­խագ­ծերն անհ­րա­ժեշտ են։ Մար­դիկ մո­տե­նում են նվա­գախմ­բին և տես­նում են‚ որ նվա­գա­խում­բը հե­տաքր­քիր մի երևույթ է։

Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում