Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը

Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Լոնդոնում Christie’s աճուրդային տան եկամուտը ռուսական արվեստի գործերի վաճառքից կազմել է 15,5 միլիոն դոլար: Աճուրդում ներկայացվել են կտավներ, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ներկայացված է եղել նաև Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը: Հայազգի ծովանկարչի աշխատանքը վաճառվել է 635 հազար դոլարով: Աճուրդի ընթացքում վաճառված կտավներից ստացվել է 7,8 միլիոն դոլար:

«Մենք շատ ուրախ են աճուրդի արդյունքներից: Փորձառու կոլեկցիոներների և նոր հաճախորդների մասնակցությունը վկայում է ամբողջ աշխարհում ռուսական արվեստի նկատմամբ կայուն հետաքրքրության մասին»,- ասել է Christie’s-ի ռուսական աճուրդի կազմակերպպիներ Ալեքսանդրա Բաբկոն և Մարգո Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում