Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվիրակությանը

Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ողջունելով հյուրերին, խորհրդարանի ղեկավարը գոհունակություն է հայտնել հիմնադրամի կողմից Արցախի հետ կապը մշտապես պահելու, տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնելու և տեղի պատանիներին կրթամշակութային նախագծերում ներգրավելու կապակցությամբ:

Նունե Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է վերջերս տեղի ունեցած «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի արդյունքները և անդրադարձել փառատոնին Արցախի մասնակցությանը՝ ի դեմս մանկապատանեկան ժյուրիի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային կապերի զարգացմանը, կինոարվեստի ոլորտում վարպետաց դասերի կազմակերպմանը և տարբեր բնագավառներում շարունակական ծրագրերի շուրջ համագործակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում