«Ֆրունզիկ Մկրտչյան. հպարտ հայացքով մարդը»

«Ֆրունզիկ Մկրտչյան. հպարտ հայացքով մարդը»

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ինչո՞ւ կեֆիր չեք ուտում, ինչ է չե՞ք սիրում», «Վելիկո ջան, ես քեզ մի խելացի բան կասեմ, միայն դու մի վիրավորվիր». վարորդ Խաչիկյանի այս և բազմաթիվ այլ թևավոր խոսքերը հանրաճանաչ դարձան 1978-ին՝ սովետական «Միմինո» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո:

Վերոնշյալ արտահայությունների հեղինակը ռեժիսորը կամ սցենարիստը չէին, այլ հենց ինքն էր՝ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը։ Հենց այդ մասին է պատմվելու «Ֆրունզիկ Մկրտչյան. հպարտ հայացքով մարդը» վավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի այսօր ռուսական Առաջին ալիքով։

«Նկարահանման հրապարակում նա իմպրովիզացիաներ էր անում, ստիպելով ծիծաղել անգամ երբեք գործից չշեղվող օպերատորներին։ Վարորդ Խաչիկյանի դերի համար, ըստ էության, էպիզոդիկ դերակատար Ֆրունզիկը ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ և համամարդկային սեր։

Ռուսաստանում երկրպագուները նրան ջերմորեն անվանում էին Ֆրունզիկ: Ամեն դեպքում, նա ուներ 2 անուն, ասում են՝ նաև 2 անձնագիր։ Առաջինը՝ Ֆրունզե անունով, երկրորդը՝ Մհեր, որը հայերենում նշանակում է արև, լույս։ Այդպես էին դերասանին կոչում հայրենի երկրում՝ Հայաստաում։ Երկու անձնագրերն էլ դերասանը կորցրել էր և ապրում էր առանց փաստաթղթերի։ Սովետական Միությունում դերասանին անձնագիր ուղղակի հարկավոր չէր։ Նրան բոլորը դեմքով գիտեին։ Բայց ոչ ոք իրականում չգիտեր նրան»,- ասվում է ֆիլմի անոնսում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում