USD
EUR
RUB

«Ուրիշ Զվարթնոց չունենք եւ չենք կարող ունենալ»

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aravot.am: Դեկտեմբերի 15-ին, ժամը 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Սենտ Շապելի հարթաքանդակը Զվարթնոց տաճարի վերակազմության ակունքներում» խորագիրը կրող միջոցառումը։ Նախատեսվում է Սենտ Շապելի հարթաքանդակներից մեկի (կրկնօրինակ ցուցանմուշի) բացման արարողությունը: Սենտ Շապելի հայտնի հարթաքանդակների եւ Զվարթնոցի տաճարի հետ առնչությունների մասին զրուցեցինք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանի հետ։

- Պարոն Գրիգորյան, Զվարթնոց եւ Սենտ Շապել, ֆրանսիական ու հայկական մշակույթների երկու գոհարները ի՞նչ կապ ունեն իրար հետ։

- Եթե անկեղծ լինենք՝ շատ սերտ։ Մի փոքր հետ գնալով՝ ներկայացնեմ՝ ինչպես է հղացել միտքը։ Շաբաթներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի ֆեյսբուքյան էջում պատահաբար աչքովս ընկավ Սենտ Շապելի տաճարում արված իր լուսանկարը։ Ֆրանսիական գոթական ճարտարապետության եւ զարդարվեստի աչքի ընկնող կոթողը կառուցվել է 1243-1248 թթ.: Իր սքանչելի վիտրաժներով հայտնի հուշարձանը հայ արվեստաբանների ուշադրությունը գրավել է միջնադարյան եկեղեցու արեւմտյան ճակատի երկրորդ հարկի բաց սյունասրահի մուտքի ձախ քարակոփ պատին պատկերված հարթաքանդակներով։ Պատկերված է ջրհեղեղի պատմությունը՝ նոյյան տապանով եւ եռահարկ, ռոտոնդաձեւ մի շինությամբ։ Այս հարթաքանդակների մասին աոաջին անգամ գրել է անվանի ճարտարապետ, գիտնական Տիրան Մարությանը 1959թ.։ Նրա համոզմամբ, Արարատ լեռան հետ կապված Նոյի բիբլիական լեգենդը պատկերող զարդաքանդակներում պատկերված եկեղեցական շենքը Արարատյան դաշտում մինչեւ IX դարը կանգուն մնացած Զվարթնոց տաճարի վերարտադրությունն է։ Հարություն Մարությանի հետ ուսումնասիրել ենք ճարտարապետ Տիրան Մարությանի՝ Զվարթնոցի վերաբերյալ հսկայական արխիվը եւ որոշել միջոցառում անցկացնել։ Համոզված եմ, որ ներկաները կլսեն ինչպես գիտնականի տարիների հսկայական աշխատանքի, այնպես էլ՝ գիտական աշխարհում եղած իրարամերժ կարծիքների մասին (բանախոս՝ Հարություն Մարության)։

- Այսինքն՝ հայկական ճարտարապետության հետք կամ ազդեցություն կա՞ Սենտ Շապելի կառուցման ակունքներում։

- Զվարթնոց տաճար ու Սենտ Շապել. այս հզոր հուշարձանները շատ մեծ ազդեցություն են ունեցել Տիրան Մարությանի կյանքում։ Թորոս Թորամանյանից բացի, Մարությանն էլ համոզված է եղել, որ հարթաքանդակի վրա զվարթնոցատիպ տաճարի պատկեր է։ Հաստատ պնդել, որ դա Զվարթնոցն է, Գագկաշենն է՝ ոչ ոք չի կարող, բայց կառուցման ժամանակաշրջանը համընկնում է՝ 7-րդ դարում կառուցված Զվարթնոց (կանգուն է եղել մինչեւ 9-րդ դար) եւ Գագկաշենը, որ պահպանվել է մինչեւ 13-րդ դար։ Այսինքն՝ ուղիղ համընկնում է Սենտ Շապելի կառուցման ժամանակաշրջանի հետ։ Պետք է ասեմ, որ դեկտեմբերի 15-ին նախանշված միջոցառումը նաեւ մեծ ծրագրի սկիզբ կազդարարի։ Զվարթնոց հուշարձանային համալիրի բազմակողմանի ուսումնասիրության խնդիր ենք դրել մեր առաջ, բացի այդ, առաջնային ենք համարում հուշարձանի ամբողջական կոնսերվացիան։ Հաշվի առնելով, որ Զվարթնոցը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, ՊՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ այդ գործընթացը կազմակերպելու համար մասնագետներ հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ից։

Հուշարձանի եռաչափ մոդելավորման համար էլ դիմել ենք Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանին։ Նախնական համաձայնություն արդեն կա։ Պետք է փոխվի նաեւ Զվարթնոցի ցուցադրությունը, էքսկուրսիոն տեքստը։ Առհասարակ պետք է նոր շունչ հաղորդել արգելոց-թանգարանին։ Հուսամ, որ 2020 թ. տաճարը եւ համալիրն ամբողջությամբ կոնսերվացնելու ծրագիր կունենանք։ Իմ պատկերացմամբ՝ ճիշտ կլինի այն օդափոխման համակարգով ապակե գմբեթի տակ առնել, այդպես չենք կորցնի տաճարի տեսքը։ Թե ինչու 30 տարի ոչինչ չի արվել՝ կլռեմ, բայց այսօր մենք ի վիճակի ենք դա անել եւ պետք է անենք։ Ահռելի ծավալի ու տեւական ժամանակ պահանջող աշխատանք է, որը իրավունք չունենք հետաձգելու։ Ամեն բեկորի վնասումը կամ քայքայումը մեր մշակույթի մի մասնիկի կորուստ է։ Մի բան հստակ է՝ ուրիշ Զվարթնոց չունենք, չենք էլ կարող ունենալ։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

 

Լրահոս
Համո Սահյան․ Ջրի պես Վահան Տերյան․ Հրաշք-աղջիկ Սիլվա Կապուտիկյան․ Մեր սերը Խոակին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը` լավագույն դերասանուհի. ԱՄՆ-ում կայացել է կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը Անատոլի Պապյան. «Ճանապարհ» Կատարվեց հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա կապակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է գրողի տուն-թանգարանը «Սանասարյան հանի» շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը Թոփչյանը կրկին ղեկավարելու է Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը Աստծո աչքը Գերմանացի բաս Ռենե Պապե. Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝ ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել Է բեմի վրա` համերգի ժամանակ Անի Ամսեյան Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել «Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը» Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք Երուխան. Վրեժը Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Կկատարվի հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Անգլիացի խստապահանջ ունկնդիրը հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը
website by Sargssyan