USD
EUR
RUB

Նվիրում Շնիտկեին

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ հանդես եկավ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված երեկոյով։ Հնչեցին Շնիտկեի Կոնցերտը դաշնամուրի և լարային նվագախմբի համար (մենակատար՝ Լուսինե Խաչատրյան)‚ ինչպես նաև՝ Թավջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Բորիս Անդրիանով)։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բազմիցս է անդրադարձել Շնիտկեի ստեղծագործություններին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի տեղեկացմամբ առաջիկայում մտադիր են Հայաստանում կատարել Շնիտկեի երգչախմբային կոնցերտը՝ գրված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» տեքստի հիման վրա‚ ինչպես նաև հեղինակի սիմֆոնիկ այլ ստեղծագործություններ։ Նվագախմբի տնօրենն ընդգծում է‚ որ խիստ կարևորում են ժամանակակից հեղինակների (այդ թվում նաև՝ հայ) արվեստի ներկայացումը։
Դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախկինում նույնպես համագործակցել է։ Համատեղ համերգ են ունեցել Գերմանիայում։ Իսկ թավջութակահար Բորիս Անդրիանովի հետ նվագախումբը ելույթ է ունենում երրորդ անգամ։

Լուսինե Խաչատրյանը նշեց‚ որ Շնիտկեի արվեստին անդրադառնում է առաջին անգամ‚ և այս համերգով դաշնակահարուհին իր համար բացահայտում է կոմպոզիտորին։ «Մի մեծ‚ նոր աշխարհ գրավում է իմ հոգին։ Սա շատ հոգևոր երաժշտություն է ինձ համար։ Շնիտկեն իր երաժշտությամբ ներկայացնում է շատ բարդ հոգեվիճակներ. այնտեղ կա միայնության զգացում‚ տառապանք‚ ճիչ»‚- ասում է Լուսինե Խաչատրյանը։

Կոմպոզիտոր‚ մանկավարժ և երաժշտագետ Ալֆրեդ Շնիտկեն հեղինակել է օպերաներ‚ բալետներ‚ սիմֆոնիաներ‚ կոնցերտներ‚ կամերային‚ երգչախմբային ստեղծագործություններ‚ գրել է երաժշտություն ֆիլմերի‚ ներկայացումների համար։ Շնիտկեի ստեղծագործությունների պրեմիերաները մշտապես դարձել են համաշխարհային մշակութային իրադարձություն։

Լրահոս
Համո Սահյան․ Ջրի պես Վահան Տերյան․ Հրաշք-աղջիկ Սիլվա Կապուտիկյան․ Մեր սերը Խոակին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը` լավագույն դերասանուհի. ԱՄՆ-ում կայացել է կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը Անատոլի Պապյան. «Ճանապարհ» Կատարվեց հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա կապակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է գրողի տուն-թանգարանը «Սանասարյան հանի» շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը Թոփչյանը կրկին ղեկավարելու է Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը Աստծո աչքը Գերմանացի բաս Ռենե Պապե. Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝ ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել Է բեմի վրա` համերգի ժամանակ Անի Ամսեյան Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել «Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը» Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք Երուխան. Վրեժը Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Կկատարվի հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Անգլիացի խստապահանջ ունկնդիրը հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը
website by Sargssyan