USD
EUR
RUB

Ազգային գրադարանը ցուցահանդեսով շնորհավորեց Գրողների միության 85-ամյակը

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ՝ դեկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց գրականության ցուցադրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացվեցին միության տարբեր տարիների նախագահների`Նաիրի Զարյանի, Ավետիք Իսահակյանի, Վարդգես Պետրոսյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Ռազմիկ Դավոյանի, Հրանտ Մաթևոսյանի, Էդվարդ Միլիտոնյանի և այլոց ստեղծագործությունները:

«Այս ցուցահանդեսն Ազգային գրադարանում է, քանի որ ի վերջո գրողները ստեղծում են գրքեր, որոնք մարդիկ կարդում են նաև գրադարաններում: Արվեստասերները տեսնում են, թե ինչ են տպագրել գրողները, ինչ հետաքրքիր ստեղծագործություններ են ներկայացրել: Հետաքրքիր է հիշել, թե ովքեր են ղեկավարել Գրողների միությունը, ղեկավարության տարիներին ինչ գրականություն են ստեղծել»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանն էլ ասաց, որ չէին կարող չանդրադառնալ ժամանակին շատ կարևոր դեր կատարած կառույցի հոբելյանին: «Որոշեցինք յուրահատուկ մոտեցմամբ շնորհավորել միության 85-ամյակը` ներկայացնելով կառույցի նախագահներին և նրանց նախագահության ընթացքում ստեղծած գրականությունը: Միությունը բարդ հաստատություն է, և հետաքրքիր է, թե ինչ են գրել, ինչ թեմաներ են շոշափել գրողները, երբ ղեկավարել են այն»,-ընդգծեց տնօրենը:

Խոսելով անկախության շրջանում ստեղծված գրականության մասին` Սարիբեկյանը շեշտեց, որ այն կայացման դժվար փուլ է անցել և դեռ վերջնականապես չի հաղթահարել այդ փուլը: «Գրականությունն արժևորման կարիք ունի, և այդ ուղղությամբ իսկապես աշխատանք տարվել է. ատենախոսություններ են գրվել: Այլ բան, որ դրանք գուցե առանձին գրքերով չեն հրապարակվել: Դեռ շատ ավելի ժամանակ է հարկավոր այդ գրականությունն ավելի ճիշտ ու օբյեկտիվ գնահատելու համար», - եզրափակեց նա:

 

Լրահոս
Ավետիք Իսահակյան․ Թե դեպի կյանքը, թե դեպի մարդիկ Մուշեղ Իշխան․ Տապանագիր ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻ «ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ»-Ը՝ ՏԻՐԱՅՐ Ծ. ՎՐԴ. ՏԷՐՎԻՇԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ Ո՞րն է ձեր ընտրությունը Կամերային կենտրոնը կներկայացնի Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը Երևանի Օղակաձև զբոսայգում ուղղվել և ներկայացվել է սխալ տեղադրված վիշապաքարը Ո՞ւմ կամ ինչի՞ վրա հույս դնել Հրաչյա Թամրազյան․ Փոխակերպություն Ռազմիկ Դավոյան. Ինձ էլ աշխարհից մի բան հասավ «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո´վ ծույլ․․․» Սաղմոս ՃԽԲ Հին Թիֆլիսի երգիչը ՀՀ տարածում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը փաստագրել է մոտ 100 վիշապաքար Համո Սահյան. Անձրև Վահագն Դավթյան. Անի Ապահովություն Զրույց «ոչնչի» շուրջ Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան «Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ
website by Sargssyan