USD
EUR
RUB

Դավիթ Սահակյանց. Ես կողմ եմ այդ տեսակ ցենզուրայի

 

Panorama.am-ը զրուցել է Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ «Օլիմպիկոս» լիամետրաժ ֆիլմի ու առաջիկա ծրագրերի, վարվող մշակութային քաղաքականության մասին:

Panorama.am-Հիմա ի՞նչ նախագծի վրա եք աշխատում:

Դ. Սահակյանց-Տվյալ պահին փորձում ենք մեր եղած ռեսուրսներն օգտագործելով՝ ավարտենք «Օլիմպիկոս» լիամետրաժ ֆիլմը:

Panorama.am-Ֆիլմի վրա աշխատանքները սկսել ենք 2015 թվականից, այս տարիներին ունեցել ենք պետական ֆինանսավորում: Ինչո՞ւ մինչև հիմա չեք ավարտել մուլտֆիլմի նկարահանումները: 4 տարում ֆիլմի համար ինչքա՞ն գումար է տրամադրել մշակույթի նախարարությունը:

Դ. Սահակյանց- Ցանկացած լիամետրաժ մուլտֆիլմ ստեղծելը բավականին թանկ հաճույք է: Եթե ամբողջ աշխարհում շատ մեծ բյուջեներ են նախատեսվում նման պրոկետների համար, հաշվի առնելով Հայաստանում տիրող ֆինանսական վիճակը, բնականաբար, չէինք կարող ունենալ միանգամից այդ գումարը ու մեկ-երկու տարում ավարտել: Ստիպված եղանք ինչպես «Անահիտ» մուլտֆիլմի դեպքում, ֆիլմի ստեղծման պրոցեսը բաշխել տարիներին: «Անահիտի» փորձը հաշվի առնելով՝ հասկացանք, որ հինգ տարին մեր պայմաններում ամենաօպտիմալ տարբերակն է, որ կարող ենք հասցնել ավարտին: «Անահիտի» վրա էլ ենք աշխատել հինգ տարի, մինչ այդ՝ «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը 9-10 տարում ենք ավարտել: Եթե ֆինանսները շատ են լինում, ֆիլմն ավելի արագ ենք ավարտում: Չորս տարի մշակույթի նախարարությունը ֆինանսավորման մի մասն ապահովում էր, այս տարի, մեզ ոչ հայտնի պատճառներով, չհասկացանք, թե ինչու, այս տարի ֆինանսավորում նախարարությունից չստացանք:

Գումարը բաշխված էր 5 տարվա մեջ: Ընդհանուր բյուջեն 250 միլիոն դրամ էր կազմում, տարեկան 50 միլիոն պետք է լիներ, չնայած անցած տարի 40 միլիոն էր տրվել:
Անիմացիան կինոինդուստրայում ամենաթանկ է: Աշխարհում ցանկացած 70 րոպեանոց մուլտֆիլմ, որ ստեղծում է, 4 միլիոն դոլարից է սկսվում ֆինանսավորում:

Panorama.am-Ի՞նչ պատճառաբանությամբ են մերժել ֆինանսավորումը:

Դ. Սահակյանց-Ինչ-որ կարգեր են փոխվել և այլն, և այլն: Այդ ամեն ինչը բերեց նրան, որ չորս տարի ֆինանսավորումից հետո վերջին տարին չեղավ: Այս ամիս պետք է պրեմիերան լիներ: Եթե ֆինանսավորում լիներ, բնականաբար, ֆիլմն արդեն կլիներ: Հիմա մեր միջոցներով եք փորձում ավարտին հասցնել:
Բոլոր պարտականությունները, որոնք ունեինք մշակույթի նախարարության և պետության հանդեպ, բոլորը կատարել ենք, մեր կատարած աշխատանքը, ներկայացվել է, ընդունվել է, մեր հաշվետվությունները ներկայացրել ենք, ընդունվել է: Նոյեմբերին նամակ ենք ստացել, որի համաձայն՝ մեր ողջ աշխատանքը, որ պարտավորված էինք նախարարության նկատմամբ, կատարված է:

Քանի որ չկա հստակ պատասխան, թե ինչու չի ֆինանսավորվում ֆիլմը, ես էլ ոչ մի պատճառ չունեմ, ստիպված եմ տարբեր եզրակացությունների գալ: Իսկապես չգիտեմ, միգուցե, կարգը փոխվել է կամ ավելի կարևոր պրոեկտներ ունեն, օրինակ, «Մել» ֆիլմը: Կարող է այլ նպատակներ ունեն, նպատակահարմար չեն գտնում այդ ֆիլմն աջակցել:

Ֆիլմի սյուժեն կապ չունի որևէ քաղաքական կոնտեքստի հետ, մեր ինտերպրետացիան է 4-րդ դարում Վարազդատ թագավորի օպիմպիական խաղերին մասնակցության և հաղթանակի վերաբերյալ: Ընդամենն անիմացիոն մուլտֆիլմ է: Ընդ որում, չեմ կարծում, որ սցենարի հետ էլ ծանոթ են եղել, գրվել է 2014 թվականին Վարդան Զադոայնի հետ միասին: Հինգ տարի առաջ գրված սցենարի հիման վրա է արվում մուլտֆիլմը:

Ես ազատ ստեղծագործող եմ: Այս ֆիլմը չֆինանսավորելը ցույց է տալիս, որ, ըստ երևույթին, որոշում կա այս ֆիլմին այլևս աջակցություն չտրամարդել: Սա, կարծում եմ, ինքն իրենով գրաքննության ֆորմաներից մեկն է:

Panorama.am-Ե՞րբ պատաստ կլինի մուլտֆիլմը:

Դ. Սահակյանց- Չենք կարող կանխատեսել, թե մեր ուժերով երբ կավարտենք ֆիլմը:
Ֆիլմի վրա 20 նկարիչ է աշխատում, եթե հնարավորություն չունեցանք նկարիչներին պահել, պրոցեսն ավելի կդանդաղի:

Panorama.am-Պարոն Սահակյանց, այսօր խոսվում է պետության կողմից ստեղծագործական պրոցեսներին նվազագույն միջամտության մասին, ի՞նչ կտա այդ ազատականացումը:

Դ. Սահակյանց- Եթե կա պետական գաղափարախոսություն, դրանից հետո պետական աջակցություն, պետությունը պետք է ունենա ստրատեգիա մշակույթի մեջ, ինչ-որ գիծ ընտրի ու այդ գծով շարժվի առաջ: Ցանկալի է, որ դա լինի ազգային ուղղվածությամբ:
Մեր ազգային մշակույթը պարտադիր է պահել, պետական ֆունկցիաներից մեկն էլ պետք է դա լինի: Եթե չի աջակցում նման պրոեկտներին, տալիս է ազատություն, դրանով կարող է վնասվել ազգային մշակույթը, ազգային դպրոցներ: Այդ դեպքում համարում եմ, որ պետությունը պետք է հսկի, թե ինչ է նկարահանվում պետական գումարներով:
Պետբյուջեից, մեր բոլորիս վճարած հարկերից ինչը ֆինանսավորվում է, պետք է ուղղվածություն ունենա: Եթե նախարարը հայտարարում է, որ սրանից հետո սատանիզմի հիմքի վրա համերգների արգելքներ չի լինելու, ես որպես հարկատու դեմ եմ, որ իմ գումարները տրամադրվեն, օրինակ, սատանիստական համերգներին: Սա առհասարակ մոտեցում չէ մշակույթին: Ազատությունն ինքն այլ ձև լինի: Պետությունը պետք է ունենա մշակույթի վերաբեյալ ստրատեգիա ու շատ խիստ այն պահպանի, պետք է ստեղծվեն այնպիսի աշխատանքներ, որոնք մնայուն կլինեն ողջ հայկական մշակույթի համար: Ամեն դեպքում մշակույթի նախարարությունը պետք է ունենա կոնկրետ ուղղվածություն: Եթե այնտեղ պետք է լինի ցենզուրա, ես կողմ եմ այդ տեսակ ցենզուրայի, որովհետև պետական գումարներով նկարել ցանկացած բան, որը որ մտքվդ անցնում է, դա արդեն ազատություն չէ, այլ անարխիա:

Panorama.am -Արդեն ծրագրե՞լ եք, թե հաջորդ մուլտֆիլմն ինչի մասին է լինելու:

Դ.Սահակյանց-Ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք այս ֆիլմն ավարտելու վրա, հետո ժամանակը ցույց կտա, թե ինչի առջև կանգնած կլինենք: Պրոեկտներ շատ ունենք թղթերի վրա, ունենք գաղափարներ, սակայն այս էտապում վաղ է խոսելը: Այս ֆիլմն ավարտենք, հետո կտեսնենք:

Panorama.am -Շնորհակալություն զրույցի համար:

 

Լրահոս
Լևոն Խեչոյան. Քամին ու ճայերը Ռուբեն Հովսեփյան․ Ամառ էր, կիրակի Տիգրան Մանսուրյան. «Ժամանակակից դասականներ» փառատոնը հայ երաժիշտներին ներշնչող, ստեղծագործական եռանդի մղող մի փառավոր իրադարձություն է» Դանիել Վարուժան․ Արտերուն հրավերը Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես. Գուրգեն Խանջյանը նշում է ծննդյան 70-ամյակը Ուշագրավ թումանյանական հրատարակություն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կոմիտասի եւ Արշակ Չոպանյանի առաջին հանդիպումը Փարիզում Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալթյան երկրների հայոց թեմը Ֆրանչիսկոս Պապ .«Նախանձը օճառի փրփուրի նման կ՝անհետանայ, սակայն չարիքներու պատճառ կը դառնայ:» «Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղթել է բանակցություններում Կարդում է Պարույր Սևակը․ «Վարք մեծաց» Նոր հրատարակություն «Անընդունելի ու դատապարտելի է Հայ Եկեղեցու դերի եւ առաքելության նենգափոխված ներկայացումը». Եպիսկոպոսաց ժողով Նոր նշանակում «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» երկ­րի ուխ­տագ­նա­ցը. Դեղձ Ա­շոտ Հոր փո­րողն ին­քը կընկ­նի հո­րի մեջ, ցան­կա­պատ քան­դո­ղին կխայ­թի օ­ձը Մարզահամերգային համալիրն իր հարկի տակ կհյուրընկալի կովկասյան շանսոնի հայտնի կատարողների Կամերային նվագախումբը հանդես կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ Հայտնի Է դարձել Բեռլինի կինոփառատոնի բացման ֆիլմը Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողովը, և՝ ոչ միայն «Չեմ դա­դա­րում զար­մա­նա­լուց, թե հա­մալ­սա­րա­նա­վարտ, քիչ թե շատ հա­յոց պատ­մու­թ­յուն կար­դա­ցած մար­դիկ ոնց են թույլ տա­լիս, որ մթագ­նի ի­րենց ու­ղե­ղը» Մի խումբ գրողներ արժանացան Գրողների միության և Պաշտպանության նախարարության մրցանակներին HBO-ն մուլտսերիալ է նկարում Եղիսաբեթ Երկրորդի ընտանիքի մասին Վահան Տերյան. Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր Վիլիամ Սարոյան․ «Ա՜խ, վաթան, վաթան» Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի միավորի բոլոր պառակտումները Հունվարի 29-ին «Արշակ Բ» օպերան նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին Սիցիլիա՝ առանց շպարի Իտալիա Ռուզան Մանթաշյանը Դրեզդենի համերգին կկատարի Տատյանայի արիան` «Եվգենի Օնեգին» օպերայից Վրաստանը Հայ առաքելական եկեղեցուն կտրամադրի 600.000 լարի Սոպրանո Ռուզան Մանթաշյանն իր համաձայնությունն է տվել՝ մասնակցելու Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին Ճշմար­տու­թ­յու­նը մեկն է, իսկ խա­բեու­թ­յու­նը բազ­մա­դեմ է ու բազ­մա­պա­տիր Մարդ-թատրոն. Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 97 տարեկան Արման Մանարյանի «Կարինեն» ցուցադրվել է լոնդոնյան «Cine Lumiere»-ում Մեկնարկեց «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» գիտաժողովը Դրեզդենի օպերան Ռուզան Մանթաշյանին կրկին հրավիրել է ելույթ ունենալ Semper Opera Ball փառատոնին Ռուս դերասանուհի Վալենտինա Տալիզինան նշում Է իր 85-ամյա հոբելյանը Ադրբեջանցի Էյվազովի և Ռուզաննա Մանթաշյանի շուրջ առաջացած սկանդալի սենսացիոն լուծումը «Հրաժեշտ պատրանքներին». Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պոզների գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը
website by Sargssyan