USD
EUR
RUB

Սբ. Բեռնարդոս, «Մարիամի՝ Տիրոջ աղախնու խոնարհությունը»

 

[...] «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ», ասում է Մարիամը, «թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Աստվածային շնորհը միշտ ընկերակցում է խոնարհությանը. արդարև, «Աստված դեմ է հպարտներին, խոնարհներին է տալիս Իր շնորհը»։

Պատասխանը, հետևաբար, խոնարհ պատասխան է, որպեսզի մի գահ պատրաստվի շնորհի համար. «Ահա՛», ասում է նա, «Տիրոջ աղախինն եմ»։ Ի՞նչ է այս խոնարհությունն այսքա՜ն բարձր ու մեծ, որ կարողանում է պատիվներով չհրապուրվել։ Որ ի վիճակի է չհպարտանալու փառքի մեջ։ Նա ընտրվում է որպես Աստծո Մայր, բայց ինքն իրեն անվանում է աղախին. վեհ ու վսեմ խոնարհության ապահով նշան է խոնարհ լինել չմոռանալը, երբ այդքա՜ն մեծ փառք է տրվել։ Մեծ բան չէ խոնարհ լինելը, երբ մարդ անարգության մեջ է. բայց իրոք բարձր ու հազվագյուտ առաքինություն է խոնարհ լինելը, երբ պատիվներով ճոխացած է։ [...]

«Թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Թող լինի ինձ Խոսքի կողմից՝ քո խոսքի համաձայն։

Խոսքը, որ սկզբում Աստծո մոտ էր, թող լինի, քո խոսքի համաձայն, «մարմին իմ մարմնից»։ Թող իմ համար լինի Խոսքը, ո՛չ թե արտասանված խոսքը, որ անցնում է, այլ՝ հղացված Խոսքը, որպեսզի մնա. մարմնո՛վ հանդերձավորված Խոսքը, ո՛չ թե՝ օդով։ Թող իմ համար լինի Խոսքը, ո՛չ այնքան այն խոսքը, որը լսվում է ականջներով, այլ՝ Խոսքը, որ տեսանելի է նաև աչքերին, շոշափելի է ձեռքերին, կրելի է գրկում։ Եվ թող չլինի իմ համար գրված ու համր խոսքը, այլ՝ մարմնացած ու կենդանի Խոսքը. ո՛չ այն խոսքը, որ համր նշանագրերով գրված է մեռած կենդանիների կաշվի վրա, այլ՝ մարդկային կերպարանք առած Խոսքը, որն իբրև հզոր ու կենդանի նշան արձանագրվել է իմ կուսական արգանդում. ո՛չ թե անկենդան գրիչով գրված գրության միջոցով, այլ՝ Սուրբ Հոգու ներգործությամբ։ [...]

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) «Առաքեցաւ Գաբրիէլ Հրեշտակ յԱստուծոյ» խոսքի շուրջ Քարոզներից (Քարոզ ի գովեստ Կույս Մոր), IV, 9.11 (Homiliae super «Missus est»: Sermo in laudibus Virginis Matris).
Աղբյուր՝ Mashtoz.org

 

Լրահոս
Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել «Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը» Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք Երուխան. Վրեժը Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Կկատարվի հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Անգլիացի խստապահանջ ունկնդիրը հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը Շուշանիկ Կուրղինյան․ Մայրերը Եղիշե Չարենց. Եվ մի իրիկուն Պողոս առաքյալի նամակը Եփեսացիներին և Փիլիմոնին Աղոթք հիվանդների համար Կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին նշում Է 75-ամյա հոբելյանը Ռեժիսոր Կարո Բալյանը Ալեքսանդրինյան թատրոնում կներկայացնի «Շահանե. պոետի գաղտնիքը» բեմադրությունը Գերմանացի հանդիսատեսը հիացած էր հայ երաժիշտների կատարողական բաձր արվեստով Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները Բրիտանացին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով մաշված ջինսե հագուստը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում Մատենադարանում սկսել են իրականացնել նաև պարսկերենով շրջայցեր Եղիշե Չարենց․ Անառակ որդիներին Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր Տարվա Գոճի» ֆիլմն ընդգրկվել է Շվեյցարիայի հեղինակավոր փառատոնի մրցույթում «Իռլանդացին» ֆիլմի հայազգի սցենարիստը «Օսկար»-ի է առաջադրվել Վարդագույն Երևանի կառուցումը՝ պատմության թանգարանում
website by Sargssyan