USD
EUR
RUB

Կյանքից հեռացել է բալետի արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am։ Դեկտեմբերի 3-ին, 88 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Սահակի Մարտիրոսյանը: Մահվան լուրը հաստատում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Մաքսիմ Մարտիրոսյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 9-ին, Երևանում: 1950 թ. ավարտել է Երևանի, 1952 թ.` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանները, 1967 թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի բալետմայստերական ֆակուլտետը:

1952-67 թթ. եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1967-71 թթ. և 1988-89 թթ.` գլխավոր բալետմայստեր: 1952-59 թթ. Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի ուսուցիչ, 1959-71 թթ.` գեղարվեստական ղեկավարը, 1987 թվականից` գլխավոր խորհրդատու, 1971-87 թթ.` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչն ու գլխավոր բալետմայստերը: 1977-78 թթ. աշխատել է Սան Պաուլուի (Բրազիլիա) բալետային խմբում: 1992-97 թթ. եղել է Մոնրեալի (Կանադա) «Դիվերտիմենտո դե Մոնրեալ» բալետի խմբերի բալետմայստերը, 1997 թվականից` Երևանի պարարվեստի թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա. Ադանի «Ժիզել» (Ալբերտ), Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն) և այլն: Լավագույն բեմադրություններից են` Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968 թ.), Կ. Օրբելյանի «Անմահություն» (1969 թ.), Է. Հովհաննիսյանի «Անտունի» (1969 թ.), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1970 թ., Վորոնեժում` 1971 թ., Ուլան Ուդեում` 1973 թ., 1-ին մրցանակ, Մոսկվայի Մեծ թատրոնում` 1984 թ.), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (1977 թ., Վորոնեժ), Դելիբի «Կոպելիա» (1989 թ., Մոսկվայի Մեծ թատրոնում` 1977 թ.), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտ» (1998 թ.), Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ» (2002 թ.), Ա. Խաչատրյանի «Հավերժություն» (2004 թ.), Կ. Պունիի «Հիշողություններ անցյալից» (1983 թ., Մոսկվայի Մեծ թատրոն) և այլն:

Մաքսիմ Մարտիրոսյանի աշակերտներից են եղել Վիլեն Գալստյանը, Աննա Մարիկյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Նորայր Մեհրաբյանը և ուրիշներ: 1960 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1973 թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001 թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2016 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում:

Մաքսիմ Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը՝ Թոխմախի կենտրոնական գերեզմանատանը:

Լրահոս
Համո Սահյան․ Ջրի պես Վահան Տերյան․ Հրաշք-աղջիկ Սիլվա Կապուտիկյան․ Մեր սերը Խոակին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը` լավագույն դերասանուհի. ԱՄՆ-ում կայացել է կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը Անատոլի Պապյան. «Ճանապարհ» Կատարվեց հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա կապակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է գրողի տուն-թանգարանը «Սանասարյան հանի» շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը Թոփչյանը կրկին ղեկավարելու է Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը Աստծո աչքը Գերմանացի բաս Ռենե Պապե. Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝ ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել Է բեմի վրա` համերգի ժամանակ Անի Ամսեյան Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել «Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը» Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք Երուխան. Վրեժը Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Կկատարվի հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Անգլիացի խստապահանջ ունկնդիրը հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը
website by Sargssyan