USD
EUR
RUB

Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am։ Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի երգերը նվագախմբային նոր գործիքավորմամբ հնչեցին «Դասական Ջեքսոն» համերգային ծրագրի ժամանակ։ Համերգի կազմակերպիչներն էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։

Նվագախումբ‚ երգչախումբ (խմբավար՝ Ռադիկ Մելիքյան)‚ DJ‚ բեք վոկալ‚ տերմենվոքս‚ լուսային էֆեկտներ. այս հետաքրքիր ձևաչափով համերգը Ջեքսոնի արվեստի սիրահարների կողմից ամբողջ երեկոյի ընթացքում ուղեկցվում էր ծափերով։ Դահլիճը թնդում էր օվացիաներից‚ ներկաները նվագախմբին զուգահեռ ձայնակցում էին կատարումներին։ Ահա այսպիսի մթնոլորտում ընդունվեցին Ջեքսոնի հիթերի դասական մշակումները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց‚ որ ընտրել են Ջեքսոնի ամենահայտնի ու սիրված երգերը։ «Տեսել եմ նվագախմբեր‚ որոնք կատարում են Ջեքսոնի գործերը‚ սակայն մեզ մոտ շեշտը դրված է սիմֆոնիկ հնչողության վրա։ Նման նախագծերի միջոցով մենք ցույց ենք տալիս‚ որ նվագախումբը կատարյալ գործիք է։ Մենք կատարում ենք Չայկովսկու‚ Մալերի‚ Բրուքների‚ Շնիտկեի և շատ ու շատ այլ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ‚ այսօր կհնչեցնենք Մայքլ Ջեքսոնի հիթերը։ Սա խոսում է նվագախմբի որակի‚ բազմաժանր խնդիրները հաղթահարելու մասին։ Եվ սա օգնում է մեզ ցույց տալ նվագախմբի հնչողության ամբողջ հնարավորությունը»‚- ասում է Սերգեյ Սմբատյանն ու ավելացնում‚ որ ծրագիրը հետագայում է՜լ ավելի կզարգացնեն։

Ջեքսոնի երգերի գործիքավորումները կատարել է կոմպոզիտոր, գործիքավորող Մարտին Ուլիխանյանը։ Ըստ Մարտին Ուլիխանյանի՝ եղել են Ջեքսոնի երգերի մշակումներ սիմֆոնիկ նվագախմբի համար‚ սակայն իրենք աշխատել են այնպես անել‚ որ սիմֆոնիկ նվագախումբը լինի գլխավոր դերում. «Մենք ավելացրինք նաև DJ‚ մի քիչ ժամանակակից երանգներ մտցրինք՝ բայց թողնելով նվագախմբին որպես գլխավոր հերոս»։

Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ։ «Սերգեյ Սմբատյանն առաջարկեց այդ գաղափարը։ Այս նվագարանը խորհրդանշում է Հայաստանը‚ և եթե Հայաստանում է իրականացվում այս նախագիծը‚ ապա ինչու ոչ‚ կարելի է օգտագործել նաև դուդուկը։ Եվ որոշ գործերում մտցրինք այդ հնչերանգը։ Դուդուկն այս ծրագրում հնչում է ակադեմիական ոճով՝ որպես փայտափողային գործիք»‚- ասաց Մարտին Ուլիխանյանը։

Երեկոյի ընթացքում հնչեցին Ջեքսոնի «Earth song»‚ «You are not alone»‚ «Black or white»‚ «They don’t care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազմաթիվ այլ հայտնի երգեր։ «Դասական Ջեքսոն» նախագիծը երկար ամիսների տքնաջան աշխատանքի արդյունք է‚ որը սիրվեց ու ընդունվեց հանդիսատեսի կողմից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Լրահոս
Փա­րի­սե­ցիու­թ­յուն է, երբ տես­նում ենք մարդ­կանց գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը, բայց չենք նկա­տում Աստ­ծո գոր­ծե­րը Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս երկու շաբաթով Պատանիները նվագելով հավաքել են 600,000 դրամ ու փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Տղաներ, մենք հետևում ենք ձեզ, ապավինում ենք ձեզ և հավատում ենք ձեր անկոտրում ուժին. Տիգրան Մանսուրյան «Ճշ­մար­տու­թ­յունն է կարևոր, ես ճշ­մար­տու­թ­յուն հա­մա­րում եմ այն ա­մե­նը, ին­չը շա­րու­նա­կվում է» Ճշմար­տու­թ­յան միակ աղ­բ­յու­րը Ա Պետրոս 1.23 Սիմֆոնիկ նվագախումբը կկազմակերպի համերգներ. հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի մասնակցությամբ ֆիլմեր ցուցադրելուց Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը Հոգևորականաց հերթական խումբը մեկնեց առաջնագիծ՝ զորավիգ լինելու հայրենյաց պաշտպաններին Ռազմիկ Դավոյան․ Աղերսանք Ընդ­հատ­ված թռիչք Շու­շի՝ սպի­տակ ե­րազ Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան Հավատում ենք, որ կհաղթենք Ոչ միայն կայացած, այլեւ սկսնակ արվեստագետներն են աջակցում հայրենիքին Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում Աճուրդ, որի հասույթ կուղղվի Զինծառայողների Ապահովագրության հիմնադրամին «Աստ­ված մեզ հետ է և մեր ար­դար գոր­ծին զո­րա­վիգ» Սուրբ Խարիթյանների, Արտեմեա և Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օր «Մենք մոտ ենք հաղթանակին, մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ՝ այս գոյամարտը, հաղթանակով ավարտել».Տեր Սեպուհ արք. Չուլջյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարյուր տասնհինգերորդ (ՃԺԵ) սաղմոսի մասին Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել Արցախցիները՝ Բյուրականի աստղադիտարանում Գավառի պետթատրոնը արցախցի փոքրիկների համար կազմակերպեց բացօթյա ներկայացում Օղորմի ինձ, Ձեզ երանի… Տեղերի Սբ. Աստվածածին եկեղեցի «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ,ԱՊԱ Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԱԿԱՌԱԿ ԼԻՆԵԼ…» Տ. Սիոն արքեպիսկոպոս Միսաք Մեծարենց. Հիվանդի հևքեր «Հայաստանը խաղաղության, մշակույթի և հոգևոր երկիր է». հանրահայտ դերասանը միացել է Իտալիայի մտավորականների կողմից ստորագրված կոչին «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց «Ով ձեռք է բերել համբերություն, նա ձեռք է բերել փրկության հույս» Ներսես Աթաբեկյան. Ակվարել Հուսիկ Արա. էլեգիա Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը Մենք կերտում ենք մեր պատմության ամենափայլուն էջերից մեկը. Հուսիկ Արան վստահ է՝ հաղթելու ենք
website by Sargssyan