USD
EUR
RUB

Պոեզիայից մինչև նամակներ. Լույս է տեսել Թումանյանին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150» գիրքը

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ամբողջ ներկապնակը` պոեզիայի և արձակի լավագույն նմուշներն ընդգրկվել են գրողի 150-ամյակին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150. Հատընտիր» գրքում: Այն ներառում է նաև «Թումանյանը լուսանկարներում» ներդիրներ` ներկայացնելով գրողին և նրա ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին առնչվող հանրածանոթ և քիչ հայտնի լուսանկարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում, կազմել են Թումանյանի թոռնուհին, բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը և թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը:

«Բավականին բարդ էր այդ աշխատանքը, որովհետև Թումանյանի յուրաքանչյուր տող, բանաստեղծություն հրաշալի է: Նա միայն բանաստեղծ չէ: Նա երևույթ է, առաջնակարգ գրող, հրապարակախոս: Այս գրքում փորձել ենք Թումանյանին ամբողջական նկարագրով ներկայացնել: Ներառել ենք հոդվածներից, հրապարակախոսություններից հատվածներ, որպեսզի նրա պատգամները հնչեն նաև այսօր», - ասաց Սուսաննա Հովհաննիսյանը:

Նա հավելեց` զետեղել են նաև Թումանյանի նամակները: «Հանուն հայրենիքի Թումանյանը զոհել է ոչ միայն իր, այլև զավակների կյանքը, և այս հատընտիրում ուղղակի անհրաժեշտ էր ներառել նրա` զորավար Անդրանիկին ուղղված նամակը, որը բնորոշում է Թումանյանին իբրև մարդու, քաղաքացու», - շեշտեց թումանյանագետը:

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի խոսքով` գրքում կազմողները մոտեցրել են Թումանյանին և ժամանակակից ընթերցողին: «Թումանյանի նամակներն են այստեղ, հոդվածներից, հրապարակախոսություններից հատվածներ: Կարող ենք ասել` Թումանյանի ստեղծագործության ամբողջ գունապնակն է իր բազմազանությամբ, դրսևորումներով», - ասաց նա:

Գիրքը տպագրվել է «ԱՊԱՎԵՆ» ընկերության համահիմնադիրներ Արսեն Ղազարյանի և Գագիկ Աղաջանյանի մեկենասությամբ: Այն տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:

Լրահոս
Անի Ամսեյան Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել «Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը» Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք Երուխան. Վրեժը Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Կկատարվի հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Անգլիացի խստապահանջ ունկնդիրը հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը Շուշանիկ Կուրղինյան․ Մայրերը Եղիշե Չարենց. Եվ մի իրիկուն Պողոս առաքյալի նամակը Եփեսացիներին և Փիլիմոնին Աղոթք հիվանդների համար Կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին նշում Է 75-ամյա հոբելյանը Ռեժիսոր Կարո Բալյանը Ալեքսանդրինյան թատրոնում կներկայացնի «Շահանե. պոետի գաղտնիքը» բեմադրությունը Գերմանացի հանդիսատեսը հիացած էր հայ երաժիշտների կատարողական բաձր արվեստով Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները Բրիտանացին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով մաշված ջինսե հագուստը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում Մատենադարանում սկսել են իրականացնել նաև պարսկերենով շրջայցեր Եղիշե Չարենց․ Անառակ որդիներին
website by Sargssyan