USD
EUR
RUB

Երանելի Մայր սուրբ

 

«Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար» (Ղուկ. 1:48-49):

Քրիստոնեության էական իմաստը, որ է փրկագործությունը, իր մեջ բովանդակում է նաև ընտանիքի պատվի ու արժանիքների բարձրացումն ու ազնվացումը: Քրիստոնեությամբ է, որ կինը բարձրացավ, սրբացավ ու ընտանիքի այս սրբացումով էլ, բնականաբար, փոխվեցին նաև բարքերը, մոլությունները վերացան, և, առաջին հերթին, ինչպես որ ակնհայտ էլ է, կինը տղամարդուն համարժեք պատիվ ու դիրք ստացավ:

Ինչպես և մյուս հին ժողովուրդների, նույնպես և հրեաների մեջ կինը չուներ այն բարձր արժեքը, պատիվն ու երանելի կարգավիճակը, որը ձեռք բերեց քրիստոնեության մեջ: Եբրայական կրոնում կինը տղամարդու նման ազատ ու անկախ չէր, այլ մշտապես ստորադաս ու նվաստ էր նրանից, անարգ, տկար ու աննշան մի էակ: Կնոջ երանությունն ու արժանիքը իր բազմածնունդ լինելու մեջ էր: Վա՜յ ամուլին. ամլությունը ճշմարիտ մի անեծք էր: Միայն զավակների տեր մայրը կարող էր ասել. «Երանելի եմ ես, և կանայք երանի պիտի տան ինձ»: Կինն այն աստիճան անարժան էր համարվում, որ նրան արգելվում էր մինչև իսկ Տաճար մտնել, այլ նա կարող էր կանգնել միայն արտաքին գավթում: Կնոջ պատիվը, շնորհն ու երանությունը կորսված էր Եվայով, բայց սուրբ Կույս Մարիամով պիտի վերականգնվեր, որով և տեսանելի պիտի դառնար կնոջ արժանիքն ու դիրքը: Տեսե՜ք. կնոջ ազնվացման ու բարձրացման թվականը սուրբ Աստվածածնով է սկսվում: Տիրամոր շնորհիվ մայրերի ճակատի սև խարանը սրբվում է: Նրա շնորհիվ մայրերը թևեր են առնում՝ ամպածրար երկնքից էլ վեր թռչելու: Նրա շնորհիվ մայրերը երանության են արժանանում և լուսաշավիղ ճանապարհով ընթանում դեպի երկինք:

Ակնհայտ է, թե Տիրամայր սուրբ Աստվածածնից հետո կնոջ դերը ինչպիսի՜ փոփոխությունների է ենթարկվում: Նոր Կտակարանի կանայք այլ ոգի ունեն, այնտեղ բոլորովին ուրիշ դեմքեր են գործում: Նոր Կտակարանում չենք հանդիպում մի կնոջ, որը կհիշեցնի Եսթերին, Հուդիթին, Դեբովրային, Հայելին և կամ մեկ ուրիշին: Այստեղ ամենքն էլ առտնին կյանք ունեն ու նշանավոր են միայն իբրև հավատացյալ, շնորհալի և երանելի կանայք: Նրանք իրենց հոգեխոսությամբ դարձան քրիստոնեության ամենից ազնվական կանայք և Ավետարանի մեծ քարոզիչներ՝ նույնիսկ առաքյալներից էլ առաջ:

Նոր Կտակարանի շեմին կանգնած սուրբ Աստվածածինը ո՛չ հներին և ո՛չ էլ նորերին է նմանվում: Նա մայրն է քրիստոնյա բոլոր կանանց ու Եվայի սերնդի բոլոր մայրերի: Նա մարդկանց մեջ եղող հրեշտակ, մարմնատեսիլ քերովբե է, որ, իբրև երկնավոր արքայուհի, նման ու բաղդատելի չէ ո՛չ եկածների, ո՛չ գալիքների հետ: Շնորհալի, օրհնյալ ու երանելի Մայրն է նա բոլոր մայրերի և կանանց մեջ: Մայր, որը ավելի ևս սուրբ է, քան սերովբեները, մաքուր, քան քերովբեները և անհամեմատ առավել փառավորյալ, քան երկնային զորությունները:

Երանելի Մայր է նա, և նրան երանություն են տալիս ազգերն ու լեզուները: Նա երանելի է ու փայլում է բոլոր մայրերի մեջ ո՛չ միայն մայրական շնորհով ու առավելությամբ, ո՛չ միայն հոգևոր ու ֆիզիկական աննկարագրելի գեղեցկությամբ է ճոխացվում ու երանության արժանանում, այլև քանի որ նա Մայրը եղավ մի Որդու, ով Որդին է Երկնքի, և արժանացավ Երկնքի արքայության «Արքայուհի» տիտղոսին:

Երանելի Մայր է նա, քանի որ Բանն Աստված բոլոր կանանց միջից Իր համար Մայր ընտրեց սուրբ Կույս Մարիամին՝ զանց առնելով Սառաներին, չհաճելով ընտրել Հայելներին, ուշադրություն չդարձնելով Աննաներին, չնայելով Հուդիթներին, այլ սուրբ Կույս Մարիամի՛ն ընտրեց Իրեն Մայր և նրանից սկզբնավորեց Իր մարդկությունը:

Որքա՜ն սքանչելի է սա: Ուրիշներն էլ շնորհներ ու երանություններ գտան, բայց որքա՜ն գերազանց, անսահման ու անպարագրելի է այն շնորհը, որը գտավ սուրբ Կույսը, այն մեծ ու փառավոր երանությունը, որին նա արժանացավ: Հնարավոր չէ ճշգրիտ իմանալ այն շնորհի չափն ու առավելությունը ա՛յն երանության, որին արժանացավ Մարիամը. անչա՜փ, անե՜զր, անսահմա՜ն. «Ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար»:

Երանելի Մայր է նա սրբազան գրիչների մտքի առջև, որոնք այս աշխարհում գոյություն ունեցող որևէ բառ չեն գտել նրա կույս հոգին, նրա անբիծ սիրտն ու մաքուր զգացումները ցոլացնելու համար: Դեմքը՝ անաղտ մաքրությամբ, աչքերն՝ անբիծ բարությամբ, շրթունքներն՝ անարատ սրբությամբ: Խծբծանք պիտի լիներ դիպչելն այսպիսի բարեպաշտ մի զգացումի, այսպիսի հավատքի:

Եթե Քրիստոս այդչա՜փ գուրգուրեց Իր Մորը, բարձրացրեց նրան, այդչա՜փ մեծարեց ու սիրեց՝ նրան երկրի վրա չթողնելով, եթե Քրիստոս արժանի համարեց նրան լույս-բնակարանների մեջ հանգրվանեցնել և հրեշտակների օրհներգությանն ու գովաբանությանը արժանացնել, որչա՜փ, ուրեմն, Քրիստոսին հաճո կլինի տեսնելը, որ Իր Մայրը փառավորվում ու գովաբանվում է մեր կողմից, երանության արժանանում և մեծարվում, տեսնելը, որ Իրեն մերձենալուց առաջ դիմում ու աղաղակում ենք Իր մորը:

Հավատացյալ ու ջերմեռանդ քրիստոնյան նրա միջոցով միայն պիտի կարողանա մերձենալ Աստծո շնորհներին ու անհուն զորությանը: Տառապյալ մեղավորները, եթե առանց սուրբ Աստվածածնի բարեխոսության ու միջնորդության մերձենան Քրիստոսին, իբրև սրբադրուժ պիտի մերժվեն Նրա կողմից:

Որքա՜ն հաճոյալի ու ընդունելի կլիներ Աստծո համար, երբ ամեն պարագայում դիմեինք սուրբ Կույսին, սովորեինք ապաստան գտնել նրա մոտ ու նրա՛ն աղերսեինք: Որչա՜փ խնկելի կլինի, որ երբ որևէ բան խնդրենք Աստծուց կամ Փրկչից, սուրբ Կույսի միջնորդությա՛մբ խնդրենք՝ երանելի և օրհնյալ Մոր բարեխոսությամբ, երանելի և օրհնյալ երկրից և երկնքից:

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ ուրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

 

Լրահոս
Ծիրանահասցե իմ փշոտ երկիր, Հանրապետական մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ուղերձով ՈՒմ շատ է տր­ված, նրա­նից ա­վե­լին կպա­հանջ­վի Սաղմոս ՃԽԹ Հոգևորականները, ինչպես միշտ հայոց բանակի և զինվորի կողքին են. Տեր Վահրամ Սաթի Սպիվակովա. Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը Զահրատ․ Իր աչքերը Վահագն Դավթյան. Իմ մայրենի, իմ բարբառ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարականներ տվեց Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ Ուխտի օրհնյալ օրը եկեղեցու համայնքն ու հոգևոր դասը նշեց նաև Տեր Վահանի քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակը Քրիստոնեության ապրեցնող ուժը Արամ Խաչատրյանը երբեք չի հանդիպել Սալվադոր Դալիի հետ «Օսկար»-ի առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը Մատթեոս Զարիֆյան․ Շքեղ օրհաս Կոմիտասի ձայնը Կոմիտաս․ Կյանք Հայերեն ձեռագրերի մայր ցուցակը «Կոմիտաս․․․» առցանց բեմադրություն Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել Կոմիտասի մասին Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Վարագա Սուրբ Խաչ Կայացավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն «Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում մեծահամբավ արտիստների «Արմենիա» փառատոնի փակմանը հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարը Մատթեոս Զարիֆյան. Ճերմակ գիշեր Վահան Սաղաթելյան. Արնախաչ «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ) Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները» Ագահություն «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby's աճուրդու «Միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու» Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա» Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք
website by Sargssyan