USD
EUR
RUB

Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան՝ վաղը

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մեծանուն հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող ռեժիսոր և սցենարի հեղինակի Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 11-ին «Սինեմա Սթար» Դալմա Գարդեն Մոլում։ Այս մասին հայտնում են «Տաշիր գրուպ» ընկերությունից:

Դերերում հանդես են գալիս՝ Համբարձում Քաբանյան, Ալեքսանդր Կուզնեցով, Ալեքսանդր Իլյին կրտսեր, Սերգեյ Յուշկևիչ, Վերոնիկա Կուզնեցովա, Իննա Ստեպանովա, Իվան Ռիժիկով, Վադիմ Սկվիրսկիյ: Օպերատորն է Յուրի Միխայլիշինը: Գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմը «Մարս Մեդիա» կինոընկերության արտադրանքն է ՌԴ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ֆիլը մասնակցել է Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոնին, «Ոսկե Ծիրան» 16-րդ Միջազգային կինոփառատոնին, երաժշտության և կինոյի միջազգային փառատոնին Հարավային Կորեայում:

Սինոփսիս
Արամ Խաչատրյանի գլուխգործոցի՝ «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը։1942 թվական, Մոլոտով (Պերմ)․ այստեղ է տարհանվել Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը: Մի քանի շաբաթից «Գայանե» բալետի պրեմիերան է, որը դեռ պատրաստ չէ։ Ստեղծագործությունն ավարտելու փորձ կատարելու ժամանակ կոմպոզիտորը բախվում է ցենզուրայի խիստ պահանջներին։ Վերջին փորձից առաջ Խաչատրյանը տնօրինությունից հրաման է ստանում․ ստեղծել ևս մեկ պար բալետի վերջին հատվածում։

1942 թվական, Մոլոտով (Պերմ). այստեղ է տարհանվել Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը: «Գայանե» բալետը ստեղծելու ջանքերը համընկնում են 2-րդ սիմֆոնիայի հետ: Արամ Խաչատրյանը ևս մի պար ավելացնելու պատվեր է ստանում. ութ ժամ անց ծնվում է «Սուսերով պար»-ը:

Ստեղծման պատմությունը
Ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է «Մարս Մեդիա» կինոընկերությունը։ Արամ Խաչատրյանի մասին լավագույն սցենարի մրցույթում հաղթեց ռեժիսոր և սցենարիստ Յուսուպ Ռազիկովի աշխատանքը, ով բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է։
Մեր օրերում «Սուսերով պար» ստեղծագործությունը համարվում է դասական երաժշտության ամենահայտնի և ամենաշատը կատարվող գլուգործոցներից մեկը։ Յուսուպ Ռազիկովի խոսքերով նա իր առջև առաջադրանք չէր դրել նկարահանել դասական բայոպիկ․ նրա ֆիլմում Խաչատրյանի կյանքից միայն 2 շաբաթ է։ «Կարևոր էր սյուժեում տեղավորել կարճ ժամանակահատված, որ հստակ երևար դրամատիկ իրադրությունը և լայնորեն հայացք նետել կյանքի այդ փոքր հատվածին։
«Ես առաջարկեցի ցույց տալ «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը՝ Խաչատրյանի կյանքի մի փոքր հատվածը, որտեղ մենք փորձեցինք տեղավորել այն խնդիրներն ու երևույթները, որոնք շրջապատում էին կոմպոզիտորին։ Վերջինն ավելի կարևոր էր, որպեսզի կարողանայինք պատասխանել գլխավոր հարցին՝ ինչ պետք է ապրի կոմպոզիտորը, որպեսզի 8 ժամվա ընթացքում ստեղծի նման նշանավոր գործ»,-շարունակում է Ռազիկովը։
Կարևորագույն փաստը, որի վրա հիմնվել է ռեժիսորը, եղել է այն, որ «Սուսերով պար»-ը գրվել է հրամանի հիման վրա։ «Պար»-ը պլանավորված չէր ոչ լիբրետիստի կողմից, ոչ բալետմեյստերի կողմից և ոչ անձամբ Խաչատրյանի կողմից։ Դա հրաման էր «վերևից»։ Թատրոնի տնօրինության հրամանը շատ ջղայնացրեց կոմպոզիտորին, ով ստիպված էր պատրաստի ներկայացման մեջ ավելացնել ևս մեկ պար՝ թվով հինգերորդը։ Էսթետիկայի տեսանկյունից կոմպոզիտորը գռեհիկություն համարեց երաժշտության հանդեպ նման վերաբերմունքը. «Այդ կերպ աշխարհի ամենահայտնի գործերից մեկը գրվել է ճնշման տակ»։

Նկարահանումները
Ֆիլմի նկարահանումներն անցել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում։ Այնտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի և շուկայի բոլոր դեկորացիաները։ Բալետային տեսարանները, թատրոնի ներսի, պաշտոնյա Պուշկովի այցի և մյուս էպիզոդիկ մասերը նկարահանվել են Երևանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնում, որը նկարահանող խմբի տրամադրության տակ ընդամենը 5 օրով էր։ Այդ օրերը բավականին անհանգիստ էին, քանի որ Երևանի փողոցներում անցնում էր «Թավշյա հեղափոխությունը»։
«Մենք հայտնվել էինք հեղափոխության կիզակետում, չէինք քնում, քանի որ բոլորը փողոցում աղմկում էին։ Կոստյումներն ու ռեկվիզիտները բերելն ընդհանրապես անհնար էր, քանի որ փողոցները մարդաշատ էին ու փակ։ Դրսում Երևանը հեղափոխություն էր անում, իսկ մենք ներսում ֆիլմ էինք նկարում։ Սակայն անսպասելի հեղափոխությունը հաղթեց։ Եվ դա հենց նույն օրն էր, երբ ավարտվեցին նկարահանումները։ Այնտեղ արդեն հաղթանակած ազդանշանները, փողոցներում տոնող միլիոնավոր մարդիկ, լեփ-լեցուն սրճարաններ»,- հիշում է Յուսուպ Ռազիկովը։

Լրահոս
Անի Ամսեյան Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել Անցած տարում մաքրվել և բարեկարգվել են մոտ 4 տասնյակ պատմական հուշարձաններ ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւը նշում Է իր 60-ամյա հոբելյանը Հենրիկ Մալյանի բեմադրած «Թումանյանի հեքիաթները» կարելի է Գինեսի ռեկորդակիրների գրքում գրանցել «Ա­մե­րի­կա, չե՞ս կա­րո­ղա­նում դի­վա­նա­գի­տու­թ­յունդ էդ մար­դաս­պան­նե­րի պա­րագլ­խի հետ վա­րել էն­պես, որ նա չլի­նի քեզ թե­լադ­րո­ղը» Կյան­քը ա­վե­լին է, քան պար­զա­պես գո­յութ­յու­նը կամ կեն­դա­նու­թ­յու­նը Ռազմիկ Դավոյան․ Մենք անհայտ կորածներ ենք Երուխան. Վրեժը Բոլոր գիտություններից ամենագեղեցիկն ու ամենակարևորը Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Կկատարվի հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Անգլիացի խստապահանջ ունկնդիրը հոտնկայս ծափերով է ընդունվել Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը Շուշանիկ Կուրղինյան․ Մայրերը Եղիշե Չարենց. Եվ մի իրիկուն Պողոս առաքյալի նամակը Եփեսացիներին և Փիլիմոնին Աղոթք հիվանդների համար Կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին նշում Է 75-ամյա հոբելյանը Ռեժիսոր Կարո Բալյանը Ալեքսանդրինյան թատրոնում կներկայացնի «Շահանե. պոետի գաղտնիքը» բեմադրությունը Գերմանացի հանդիսատեսը հիացած էր հայ երաժիշտների կատարողական բաձր արվեստով Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները Բրիտանացին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով մաշված ջինսե հագուստը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում Մատենադարանում սկսել են իրականացնել նաև պարսկերենով շրջայցեր Եղիշե Չարենց․ Անառակ որդիներին
website by Sargssyan