Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․

Սամվել Սևադա․ Ահա և վերջի սկիզբը․․․

Երբ մարդն ու գազանը համարյա նույնն են:
Երբ ծառերը աճում են վառելափայտ դառնալու համար:
Ծաղիկները այլևս խռովել են
ու չեն բուրում առաջվա պես:

Երբ մարդու բառապաշարում
անեծքը հաստատուն տեղ է գրավում:
Սառույցները հալվում են հյուսիսում,
և թռչունների չուն
գնալով անիմաստ է դառնում:

Այլմոլորակայինները խռովել են
և խուսափում են կրկնել շփումները:
Քաղաքակրթության ավելցուկը
մեզ դարձրեց երկկենցաղ
բոլոր իմաստներով:

Հավատքի նշաձողը զրոյից ցածր է այլևս,
ու Աստված չտեսնելու է տալիս –
ա ռ ա յ ժ մ …
Մենք կորցրինք Ճանապարհը մեր կամքով,
իսկ Տերը հանգցրել է լապտերը…

Հետևեք մեզ նաև Telegram-ում