USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:

«Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին և բանաձևը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցվածքը դրսևորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց Ցեղասպանության ծանր հետևանքների հաղթահարման` բացելով մեր պահանջատիրության պատմական նոր էջը։

Մենք ողջունում ենք նաև ազգային բոլոր մեր հաստատությունների և նվիրյալ անհատների տասնամյակների ազգանվեր աշխատանքը Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ ու քաջալերում նրանց այս պատասխանատու հանձնառությունը: Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին։

Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի համայն մարդկության կյանքը` զերծ Հայոց Ցեղսպանության նման ողբերգություններից ու արհավիրքներից` հանուն բոլոր ժողովուրդների հաշտ ու համերաշխ ապագայի», - նշել է Վեհափառ Հայրապետը:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Նորայր Գրիգորյան. Բաց դուռդ Պարույր Սևակ․ Անխորագիր Գիտնականները պատրաստվում են ստեղծել Վենետիկի «թվային ավատար» Ինձ ոչինչ չտվեցիք (Մատթ. 25:31-46) Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասը կղեկավարի «Ոսկե ծիրանի» ժյուրին Ս. Էջմիածնի Մատենադարանն իր ընթերցողների շրջանում անցկացնում է հարցում Գիտնականները Վեներայի վրա կենդանի օրգանիզմներին բնորոշ նյութ են հայտնաբերել Բարկություն Հայ դաշնակահարները ճանաչվել են միջազգային մրցույթի հաղթող Հոգին չի գերեզմանվում. այն կենդանարար է Կովկասի բուրժուազիայի ճարտարապետը. հայերեն թարգմանությամբ լույս է տեսել «Արամյանց» գիրքը Երբեմնի «հպարտ» քաղաքացիների մերօրյա պատկերը. Հասմիկ Պապյան Հրաչյա Հովհաննիսյան. Ձեռքն այգեպանի կոշտ պիտի լինի... Աշոտ Ավդալյան. Եվ ծվատված ամբողջություն կա քարացած ձեր սրտի մեջ... Եսասիրություն Ճշմարտությունը ԱՄՆ հեռուստաքննադատների ասոցիացիան հայտնել է տարվա լավագույն սերիալը (լուսանկարներ) Ճարտարապետության թանգարանը մեծ նվեր է ստացել. լուսանկարներ Աբելյանցիները հանդես են եկել «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացմամբ «Հրանտ Դինքի» անվան միջազգային մրցանակն այս տարի շնորհվել է իրավապաշտպան Օսման Քավալային Ջիովաննի Բոկաչչոյի հանրահայտ ստեղծագործությունը կներկայացվի Մայր թատրոնի բացօթյա հարթակում Մհեր Աբեղյանի թանգարանում կբացվի Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր (նկարներ) «Սիրո մեր ծառուղին» ․․․Ռոմանտիկները․․․ Ալեքսանդր Ծատուրյան. Սիրելի ես, նվիրական, դու իմ քաղցըր հայրենիք․․․ Հիվանդ էի, և ինձ խնամեցիք (Մատթ. 25:36). մաս 2-րդ Եֆրեմովի մասնակցությամբ սերիալը կվերանկարահանվի Հանդիպում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների հետ (նկարներ) Սաղմոս ՃԽԷ Միայնություն Ուջանում մեկնարկեց «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը Փաշինյանին խստիվ արգելվում է «Գո՛րծն է ան­մահ, լա՛վ ի­մա­ցեք» Կինոն` բեմի վրա. Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմերի բացօթյա ցուցադրությունների շարք է սկսում Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմն ընդգրկվել է Բուսանի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում Եղիշե Չարենց. Երևան Մայր Հանրապետությունում սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ «Ֆիրդուսի այլընտրանքային մրցույթում» ընդունվել է 28 հայտ՝ աշխարհի 15 երկրներից
website by Sargssyan