USD
EUR
RUB

Հայաստան են ժամանում միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Դեկտեմբերի 13-15-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը կազմակերպում է «Կինոարտադրողների համահայկական Ֆորում» միջոցառումը: Ֆորումի նպատակն է միջազգայնացնել հայկական կինոարտադրանքն ու կինոժառանգությունը, ամրապնդել և ընդլայնել միջազգային համագործակցությունը, խթանել մասնագիտական փորձառությունն ու կրթությունը, ձևավորել ժամանակակից մտածողություն՝ համաշխարհային կինոարտադրությանն ինտեգրվելու համար։

Ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ, որոնք կհանդիպեն Հայաստանում կինոոլորտի պատասխանատուների, կինոարտադրողների, կինոգործիչների հետ և կմասնակցեն քննարկումներին:

Ֆորումի օրակարգում ներառված են մասնագիտական դիսկուրսներ՝ Հայաստանում եղած կինոարտադրության ռեսուրսների, համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների, միջազգային համագործակցության, կրթական մեթոդների մրցունակության, հայկական կինոարտադրանքի տարածման վերաբերյալ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Կինոարտադրողների Համահայկական Ֆորում»-ի շրջանակներում կներկայացվեն 2019 թ-ին պետական աջակցություն ստացած, զարգացման և արտադրական փուլի լիամետրաժ կինոնախագծերը՝ հավելյալ ֆինանսական միջոցներ և հեռանկարային համագործակցություն գտնելու նպատակով, ինչպես նաև «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին»-ին ծրագրով կներկայացվեն անկախության տարիներին տպագրված, էկրանավորման ներուժ ունեցող գրական ստեղծագործություններ՝ հայ գրականության հանրահռչակման և միջոլորտային գրականություն-կինոարտադրություն կապերի խթանման նպատակով:

Կինոնախագծերի և գրական գործերի ներկայացման հարթակներին (pitching) կհրավիրվեն մշակութային ֆոնդերի, բանկերի, ֆիլմարտադրող ընկերությունների, հեռուստատեսությունների, կապի օպերատորների և այլ կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ: Ֆորումի հանդիպումներն ու քննարկումները բաց են աուդիովիզուալ ոլորտում գործող բոլոր ներկայացուցիչների համար: Սա գերազանց հնարավորություն է նոր կապերի ձեռքբերման, միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գիտելիքների արդիականացման համար:

Լրահոս
Վիլյամ Սարոյան․ «Ամերիկացի մեծն ապուշը» Արտաշես Հարությունյան․ Առաջին սեր Մատթեոս Զարիֆյան․ Փիլիսոփա ժպիտս Էմինեմը ռեփի ընթերցման արագության ռեկորդ է սահմանել Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Հայաստանում Շուշանիկ Կուրղինյան, Ընկերներիս Րաֆֆի․ Իսրայելը Բաբելոնում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միևնույն կնոջը» Հայաստանյան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնումանյան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ինչո՞ւ է Արմեն Ամիրյանը գրել «Գեներալի երազը» պիեսը «Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից Ի­տա­լիա­յի շուն­չը Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում «Երանելի է նա, ով տեսնում է իր մեղքերը» Համո Սահյան․ Ջրի պես Վահան Տերյան․ Հրաշք-աղջիկ Սիլվա Կապուտիկյան․ Մեր սերը Խոակին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը` լավագույն դերասանուհի. ԱՄՆ-ում կայացել է կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը Անատոլի Պապյան. «Ճանապարհ» Կատարվեց հոգեհանգիստ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա կապակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է գրողի տուն-թանգարանը «Սանասարյան հանի» շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը Թոփչյանը կրկին ղեկավարելու է Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը Աստծո աչքը Գերմանացի բաս Ռենե Պապե. Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝ ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել Է բեմի վրա` համերգի ժամանակ Անի Ամսեյան Ավագ Եփրեմյան․ Լույս-փոխակերպուկ Վրեժ Իսրայելյան. Թանկագին հյուրը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ «Դեռ իմ երազած թատրոնում եմ» Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում «Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ Հովհաննես Գրիգորյան․ Պատժի առավելագույնը Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ Դանիել Վարուժան. Մուսային Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը
website by Sargssyan