Պոլսի նորընտիր պատրիարքի գահակալման արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին

Պոլսի նորընտիր պատրիարքի գահակալման արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին

Պոլսի Հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ նորընտիր պատրիարք տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գահակալման արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ աթոռանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում:

«Իսկ հաջորդ օրը՝ հունվարի 12-ին, պատրիարք Սահակ Բ Մաշալյանը, որպես պատրիարք, կմատուցի իր անդրանիկ պատարագը»,- հայտնում է պատրիարքարանի կայքէջը։
Նշենք, որ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյան Պոլսի պատրիարք էր ընտրվել դեկտեմբերի 11-ին:

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում