Ուկրաինայի հայոց թեմում տեղի ունեցավ քահանայից ժողով

Ուկրաինայի հայոց թեմում տեղի ունեցավ քահանայից ժողով

Դեկտեմբերի 16-ին, գլխավորությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, տեղի ունեցավ հոգևոր դասի հավաք: Նախքան ժողովի սկսելը՝ քահանայից դասը Սուրբ Նահատակաց եկեղեցում մասնակցեց ժամերգությանը։

ժողովը սկսվեց Գերագույն Ռադայում առաջադրված 0931 օրենքի նախագիծի և Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վ․ Զելենսկու հետ կրոնական կազմակերպությունների առաջնորդների հանդիպման արդյունքների քննարկմամբ։

Սրբազան Հայրն իր գնահատանքի խոսքն ուղղեց ներկա հոգևորականներին նվիրումի և ծառայասիրության, ինչպես նաև փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանին օրերս Լվովում` ուկրայներեն լեզվով թարգմանված, նոր գրքի շնորհանդեսի առիթով, որը կարևոր ձեռնարկ է Ուկրաինայում հայաճանաչության խթանման համար: Ժողովականների կողմից նաև անդրադարձ կատարվեց եկեղեցաշինության և Ուկրաինայում հայոց պատմական ժառանգության պահպանման ծրագրերին, ինչպես նաև Ս․ Էջմիածնի Միածնաէջ Մայր Տաճարի վերանորոգմանn օժանդակելու նվիրական գործընթացին։

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում