Արամայիս Սահակյան. Կեանքն էլ նման է, այս աւտոբուսին…

Արամայիս Սահակյան. Կեանքն էլ նման է, այս աւտոբուսին…

Կեանքն էլ նման է, այս աւտոբուսին,
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում:
Ոմանք դռներից կախուել են հազիւ,
Ոմանք գնում են միայն մէկ կանգառ,
Կեանքն էլ նման է այս աւտոբուսին:
Պէտք է վճարես գնալուդ համար:
Հողագնդի պէս օրօրւում կամաց,
Գնում է գալիս` նոր մարդկանցով լի,
Ու եթէ վթար պատահի յանկարծ,
Կանգնած ու նստած` էլ չի հարցնի…

Կեանքն էլ նման է այս աւտոբուսին,
Եկէք մտածենք ապրելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում