Վահագն Մուղնեցյան. Մնամ ինձ հետ

Վահագն Մուղնեցյան. Մնամ ինձ հետ

Ինչ էլ անեմ, սուտ է դարձյալ,
Խաբում եմ ինձ ու հալածում,-
Կյանքս ամեն՝ մատաղ հնչյուն,
Ոչ ոք ներսն իմ չի ճանաչում:
Եւ ում է պետք այս քաոսում
Ինչ-որ մեկի ձայնը լսել,
Ինչ-որ մեկի ցավը կիսել
Կամ փրկության դուռ աղերսել:
Եւ կամ ո՞վ է այս որբ տղան
Իր ցնդաբան խոհերի հետ.
-Թող հեռանա որջից մեր տաք,
Իր ցնորքով ցնդի անհետ:
-Սա մեր տունն է ու մեր այգին,
Սա մեր սիրո պարտեզն է մութ,
Ի՞նչ է ուզում այս որբ տղան-
Ինչ-որ ցնորք, երազ կապույտ:
Ինձ մնում է մնալ ինձ հետ՝
Գլխիս վերեւ մի բուռ արեւ,
Մի բուռ երկինք ուրբաթախոս,
Մեռնող կարոտ ու սիրտ մի սեւ:
Ինչ էլ անեմ, սուտ է դարձյալ,
Խաբում եմ ինձ ու հալածում,
Կյանքս ամեն՝ մատաղ հնչյուն,
Ոչ ոք ներսն իմ չի ճանաչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում