USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքների հետ

 

Ընտանիքի տարվա շրջանակներում դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներից ժամանած բազմազավակ ընտանիքների՝ ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի:

Հայցելով Նորին Սրբության օրհնությունը բազմազավակ ընտանիքների մեծահասակ և կրտսեր անդամների համար՝ Առաքել Սրբազանն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես եղել է ընտանեկան արժեքների պահապանն ու քարոզիչը, ուժեղ և ամուր ընտանիքը հզոր պետականության հիմք նկատել:

Իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ուխտավորներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ ընտանիքը հասարակության արժեհամակարգի և լուսավոր ապագայի հիմքն է: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ առողջ և արատավոր երևույթներից զերծ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ընտանիքը հաստատվի քրիստոնեական արժեքների և բարոյականության վրա, ուր պետք է գերիշխի փոխադարձ հարգանքն ու սերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը փաստեց, որ հայ ընտանիքները մշտապես ապրել են քրիստոնեական հավատքով ու արժեքներով, հայ ծնողները նախանձախնդրորեն հետևել և կյանքի են վերածել իրենց սուրբ հայրերից փոխանցված հոգևոր արժեքները՝ կերտելով հայ քրիստոնյայի իրենց նկարագիրը: Հայոց Հովվապետի խոսքի համաձայն, այս ճանապարհով է, որ հայ ժողովուրդը պիտի լինի հզոր և գոյատևի դարերի բարդ հոլովույթներում, այդ ոգին, նկարագիրը և հայորդիներին բնորոշ զորեղ հավատքն է և նույն հավատքով իր կյանքն արարելու վճռականությունն է, որ ուժ է տալիս հայ ժողովրդին ապրելու և ստեղծագործելու:

Գարեգին Երկրորդ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայորդիների ուխտագնացությունն ամենայն հայոց հոգևոր կենտրոն վկայում է նրանց հավատի, սիրո և սրբությունների ու հոգևոր ժառանգության հանդեպ ունեցած իրենց նախանձախնդրության մասին: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցելությունը Սուրբ Էջմիածին անջնջելի հետք կթողնի ընտանիքների բոլոր անդամների վրա՝ ներշնչելով նրանց նոր արարումների՝ հանուն հայրենիքի և Մայր Եկեղեցու:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդորեց ուխտավոր հայորդիներին հավատարիմ մնալ ընտանեկան ավանդական արժեքներին, հետևել Քրիստոսի կենարար պատգամներին, ապրել հավատքով և առ Աստված սիրով, որպեսզի իրենց ընտանեկան հարկերից ներս անպակաս լինի Աստծո օրհնությունը:

Վերջում Նորին Սրբությունն ուխտավորներին ընծայեց խաչիկներ:

Աղբյուր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի ֆեյսբուկյան էջ:

Լրահոս
«Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով Մեծ պահքի կիրակիները Գերշվինի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ Անդրանիկ Օզանյանի հոբելյանի առթիվ զորավարին նվիրված նոր գիրք է հրատարակվել Սիրված դերասանները հանդես կգան մեկ ներկայացման մեջ՝ Երևանի երեք տարբեր թատրոններում Գարեգին Երկրորդ. Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգևոր ճամփորդություն է Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել Սիրո խոստովանություն Թումանյանին. Ռուսական թատրոնում բեմ կբարձրանա «Քաջ Նազար» ներկայացումը «Նկարն էլ իր կյանքն ու­նի, չես կա­րող փա­կել ար­վես­տա­նո­ցում, միայն ինքդ տես­նել» Ջազ նվագախումբը կներկայացնի գերշվինյան ինքնատիպ երեկո Սաղմոս ՃԻԲ Մատթեոս Զարիֆյան. Լեռներն իմ երազիս
website by Sargssyan