USD
EUR
RUB

Խոս­տո­վա­նու­թ­յան խոր­հուր­դը մեր խղ­ճի քն­նու­թ­յունն է

 

Ե­րա­նի՜ է ձեզ, երբ ձեզ նա­խա­տեն ու հա­լա­ծեն և Իմ պատ­ճա­ռով ձեր մա­սին ա­մեն տե­սակ չար խոսք` սուտ ա­սեն: Ցն­ծա­ցե՛ք և ու­րա­խա­ցե՛ք, ո­րով­հետև եր­կն­քում ձեր վար­ձը շատ է:
Այս է երկ­նա­յին մեծ շնոր­հի խոս­տու­մը բո­լոր համ­բե­րող­նե­րին:

Մեր ամ­բողջ կյան­քը երկ­րի վրա լի է ցա­վե­րով ու վշ­տե­րով ` չա­րա­խո­սու­թյուն­նե­րից, զր­պար­տու­թյուն­նե­րից, նա­խա­տինք­նե­րից և այլ նե­ղու­թյուն­նե­րից ու ա­նար­դա­րու­թյուն­նե­րից:

Վտանգ­ներ թշ­նա­մի­նե­րից, վտանգ­ներ ա­րյու­նա­կից­նե­րից, վտանգ­ներ նաև սուտ եղ­բայր­նե­րից: Հատ­կա­պես ծանր են հո­գու ապ­րում­ներն ու ցա­վե­րը, երբ մեր ա­մե­նա­վեհ հոգևոր ձգ­տում­նե­րը մնում են չհաս­կաց­ված, այ­սինքն այն, ինչ որ Տերն ա­սաց. «...ձեր մա­սին ա­մեն տե­սակ չար խոսք՝ սուտ ա­սեն»:

Օ­րի­նակ, դուք, տես­նե­լով ձեր մեր­ձա­վոր­նե­րի (ե­րե­խա­նե­րի, ա­մուս­նու, հա­րա­զա­տի) նե­ղու­թյու­նը, շտա­պում եք դե­պի Աստ­ծո տա­ճար` ե­կե­ղե­ցի, գի­տակ­ցե­լով, որ ձեր ա­ղոթ­քով կա­րող եք օգ­նել նրանց, իսկ նրանք, ում հա­մար դուք ար­ցունք թա­փե­լով ա­ղոթք էիք ա­նում, տա­նը դի­մա­վո­րում են ձեզ նա­խա­տինք­նե­րով կամ բար­կաց­կոտ հա­յաց­քով, ջղա­յին ձայ­նով, միայն նրա հա­մար, որ դուք մի քա­նի ժա­մով բա­ժան­վե­ցիք տնա­յին ու­նայն գոր­ծե­րի ան­վերջ հոս­քից: Ինչ­պի­սի դառ­նու­թյուն, ցավ ու կս­կիծ է սր­տին այս­պի­սի ան­հաս­կա­ցու­թյու­նը:

Կամ ե­ղել է, որ դուք ան­շա­հախն­դիր կեր­պով, խղճմ­տան­քից ու կա­րեկ­ցան­քից ել­նե­լով, հա­նուն Քրիս­տո­սի օգ­նել եք ինչ-որ մե­կին ձեր աշ­խա­տան­քով, սա­կայն ձեզ զր­պար­տել են` ան­խղ­ճո­րեն մե­ղադ­րե­լով շա­հա­սի­րու­թյան, ա­նազն­վու­թյան մեջ, կաս­կա­ծել չգի­տես էլ ինչ աղ­տի մեջ: Ի­րա­պես, ծանր է տա­նել նման զր­պար­տու­թու­նը: Դուք ձգ­տել եք ինչ-որ բա­նով ի սր­տե ծա­ռա­յել և օգ­տա­կար լի­նել Աստ­ծո տա­ճա­րում, վան­քում, ներդ­րել եք ձեր տա­ղան­դը, ֆի­զի­կա­կան և հոգևոր ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը, իսկ ձեզ հա­մա­ռո­րեն հրա­ժար­վել են հաս­կա­նալ, ձեզ հա­լա­ծում են, ստո­րաց­նում` ֆի­զի­կա­պես և բա­րո­յա­պես: Որ­քան ա­րիու­թյուն է պետք, որ­պես­զի չթող­նենք սկ­սած գոր­ծը, չսա­ռենք, չհու­սա­հատ­վենք, և ա­մե­նա­կարևո­րը` չա­տենք մեզ հա­լա­ծող­նե­րին: Եվ որ­քան դեռ շատ կան ան­հաս­կա­ցու­թյուն­ներ, սխալ պատ­կե­րա­ցում­ներ, ա­նի­մաստ մե­ղադ­րանք­ներ` հո­գուն տա­ռա­պանք ու տան­ջանք պատ­ճա­ռող, կտ­տանք­ներ, ո­րոնք գե­րա­զան­ցում են ան­գամ նա­հա­տակ­նե­րի չար­չա­րանք­ներն ու անց­նում քրիս­տո­նյա ճգ­նա­վոր­նե­րի հո­գու սխ­րանք­նե­րը:

Ա­հա մենք մո­տե­նում ենք խոս­տո­վա­նու­թյան ա­վար­տին, ո­րը կա­ռու­ցե­ցինք ըստ տա­սը պատ­վի­րան­նե­րի և ի­նը ե­րա­նի­նե­րի: Եվ երևի մեզ­նից յու­րա­քան­չյու­րը, ով ան­կեղ­ծո­րեն ա­պաշ­խա­րում և զղ­ջում էր, հաս­կա­ցավ, որ «դա­տարկ է» և «մերկ» հոգևոր ա­ռա­քի­նու­թյուն­նե­րից: Կար­ծես կա­րե­լի է հու­սա­հատ­վել՝ ա­սե­լով. «Ի՞նչ ա­նենք մենք՝ ան­հույս մե­ղա­վոր­ներս»: Մենք ոչ մի լավ բա­նի ըն­դու­նակ չենք, Ո՛վ Տեր: Մենք զուրկ ենք խո­նար­հու­թյու­նից, չու­նենք ո՛չ հե­զու­թյուն, ո՛չ սր­տի մաք­րու­թյուն, ո՛չ էլ ան­գամ լաց մեղ­քե­րի հա­մար: Ի պա­տաս­խան այս հու­սա­բեկ հար­ցին` ճգ­նա­վոր հայ­րե­րից մե­կը պա­տաս­խա­նում է. «Ե­թե չես կա­րող ըն­ծա­յել Տի­րո­ջը ու­րիշ ո­չինչ, ա­պա ըն­ծա­յիր Նրան քո կյան­քի խա­չը և քո չար­չա­րանք­նե­րը»: Տա­ռա­պանք­նե­րի օգ­տա­կա­րու­թյան մա­սին կա­րե­լի է շատ խո­սել:

Խոս­տո­վա­նու­թյան խոր­հուր­դը մեր խղ­ճի քն­նու­թյունն է, հոգևոր բու­ժա­րանն է և բաղ­նի­քը, որ մաք­րում է մեր սր­տի աղ­տե­րը, ուս­տիև պետք է այժմ սր­տանց խոս­տո­վա­նենք Տի­րոջ ա­ռաջ, որ չենք կա­րող համ­բե­րու­թյամբ, քրիս­տո­նեա­բար տա­նել վի­րա­վո­րանք­ներ, ա­նա­խոր­ժու­թյուն­ներ և ա­նար­դա­րու­թյուն: Մենք բո­լորս էլ մե­ծա­գույն տրտն­ջա­ցող­ներ ենք: Մեզ­նից ո՞վ է ու­րա­խու­թյամբ ըն­դու­նում նե­ղու­թյուն­նե­րը, որ­պես մաք­րո­ղա­կան դեղ` Տի­րո­ջից ու­ղարկ­ված, իսկ վի­րա­վո­րո­ղի մեջ տես­նում իր բժշ­կին: Նե­րի՛ր մեզ, Տե՛ր, մենք շատ փոք­րո­գի ենք: Մենք ան­չափ սրտ­նեղ­վում ենք ան­գամ մինչև ա­ռող­ջու­թյանն ի վ­նաս, խիստ նե­ղա­նում ենք մեզ վի­րա­վո­րող­նե­րից, դառ­նում խս­տա­սիրտ, ան­համ­բեր մարդ­կանց նկատ­մամբ, ո­րով­հետև մենք ա­գա­հա­բար հար­ձակ­վում ենք այս կյան­քի հա­ջո­ղու­թյան, ու­նայն, դա­տարկ, կար­ճատև ե­րա­զի նման բա­նե­րի վրա: Այն ա­վե­լի բարձր ենք դա­սում Աստ­ծուց, Ե­կե­ղե­ցուց և Քրիս­տո­սի սի­րուց, դրա հա­մար էլ վե­րա­հաս դժ­բախ­տու­թյու­նը ան­պատ­րաստ վի­ճա­կում է գտ­նում մեզ ` խս­տաց­նում և կոշ­տաց­նում է մեր սր­տե­րը: Այն, թե սր­տի և հո­գու ինչ­պի­սի տրա­մադ­րու­թյամբ ենք տա­նում նե­ղու­թյուն­նե­րը, մեր հոգևոր ա­ճի և հա­սու­նու­թյան փոր­ձա­քարն է հան­դի­սա­նում: Փոր­ձու­թյան մեջ ա­րիու­թյուն և պատ­րաս­տա­կա­մու­թյուն ցու­ցա­բե­րե­լը ու­ղիղ և ար­դար հո­գու ցու­ցա­նիշն է: «Ո­րով­հետև մեր թեթև նե­ղու­թյան առ­ժա­մա­նա­կյա տա­ռա­պան­քը մեր մեջ ա­ռաջ է բե­րում հա­վի­տե­նա­կան փառք, որ գե­րա­զան­ցում է ա­մեն ինչ» (Բ Կորնթ. 4,17): Եվ ոչ միայն դր­սից ե­կող տա­ռա­պանք­ներ, այլ նաև ա­մեն հոգևոր ճիգ, ա­մեն կա­մա­վոր զր­կանք, հրա­ժա­րում, զո­հո­ղու­թյուն ան­մի­ջա­պես վե­րած­վում են մեր մեջ հոգևոր հարս­տու­թյան: Տե՛ր, նե­րիր մեզ՝ հո­գով տկար­նե­րիս: Իսկ հնա­րա­վոր է ձեզ­նից մե­կը, չդի­մա­նա­լով փոր­ձու­թյուն­նե­րի ծան­րու­թյա­նը, մտա­ծել է ինք­նաս­պա­նու­թյան մա­սին, մտ­քով փնտ­րել եք ձեր տա­ռա­պանք­նե­րին վերջ դնե­լու մի­ջո­ցը` սե­փա­կան կյան­քին վերջ դնե­լով: Զղ­ջա­ցե՛ք Տի­րոջ առջև:

Ցա­վոք, բո­լորս ապ­րում ենք ու­նայ­նու­թյան մեջ, ցավ է մեզ հա­մար ա­մեն տե­սակ նե­ղու­թյուն և տա­ռա­պանք, մենք միշտ ձգ­տում ենք երկ­րա­վոր հան­գս­տի և բա­րե­կե­ցու­թյան, իսկ երբ վրա է հաս­նում նե­ղու­թյու­նը` իս­կույն դառ­նում ենք վա­տա­սիրտ և փոք­րո­գի: Պո­ղոս ա­ռա­քյա­լը, քրիս­տո­նյա­յի տա­ռա­պանք­նե­րի ի­մաս­տը բա­ցատ­րե­լով, ա­սում է. «որ­պես­զի ոչ միայն հա­վա­տաք Քրիս­տո­սին, այլ Նրա հա­մար չար­չար­վեք» (Փի­լիպ. 1,29): Լսե­ցի՞ք: Տր­ված է չար­չար­վել հա­նուն Քրիս­տո­սի` որ­պես մեծ ո­ղոր­մու­թյուն, տր­ված է հա­վա­տալ ու չար­չար­վել` ինչ­պես ա­սում է սուրբ Ի­սա­հակ Ա­սո­րին. «Ա­մեն տե­սակ ա­ղոթ­քից ու զո­հից ա­վե­լի թանկ է Տի­րոջ ա­ռաջ տա­ռա­պան­քը հա­նուն Նրա, և բո­լոր ա­նու­շա­հո­տու­թյուն­նե­րից ա­վե­լի` նրա քր­տին­քը»: Ա­ռա­քյա­լը գրում է նաև. «Սի­րե­լի­նե՛ր, տա­րօ­րի­նակ մի հա­մա­րեք այն այ­րող նե­ղու­թյու­նը, որ ձեզ փոր­ձե­լու հա­մար է, որ­պես թե մի տա­րօ­րի­նակ բան պա­տա­հած լի­ներ ձեզ: Այլ, որ­պես Քրիս­տո­սի չար­չա­րանք­նե­րի մաս­նա­կից­ներ, ու­րախ ե­ղեք, որ­պես­զի Նրա փառ­քի հայտ­նու­թյան ժա­մա­նակ էլ ցն­ծաք և ու­րա­խա­նաք» (Ա Պետր. 4;12-13): Այս­պի­սով, չկա երկ­րի վրա ա­վե­լի գե­ղեց­կա­գույ­նը, քան տա­ռա­պան­քը հա­նուն ար­դա­րու­թյան, չկա ա­վե­լի մեծ փայլ, քան ան­մեղ տա­ռա­պան­քի փայ­լը: Այս­պես են մտա­ծում ա­րիա­սիրտ և հզոր քրիս­տո­նյա­նե­րը:

Տե՛ր, նե­րիր մեզ՝ մե­ղա­վոր­նե­րիս: Որ­քան ենք մենք հե­ռու քրիս­տո­նեա­կան կյան­քի այս տե­սակ ըն­կա­լու­մից: Իսկ յու­րա­քան­չյուրս մեզ­նից ցան­կա­նում է փրկ­ված լի­նել: Սբ Հով­հան Ոս­կե­բե­րա­նի խոս­քի հա­մա­ձայն, քրիս­տո­նյա­յի հա­մար փրկ­վե­լու ե­րեք պայ­ման կա. ա­ռա­ջի­նը` մեղք չգոր­ծել, երկ­րոր­դը` մե­ղան­չե­լուց հե­տո ա­պաշ­խա­րել, եր­րոր­դը` ով լավ չի ա­պաշ­խա­րում, թող համ­բե­րու­թյամբ տա­նի հաս­նող նե­ղու­թյուն­նե­րը: Իսկ մեզ­նից ո՞վ կա­րող է ա­սել, որ լիար­ժեք և սր­տանց է ա­պաշ­խա­րում: Ա­պաշ­խա­րու­թյու­նը գոր­ծած մեղ­քի չա­փին հա­մար­ժեք պի­տի լի­նի: Իսկ ե­թե չկա մեղ­քի հա­մա­պա­տաս­խան գի­տակ­ցում, չկա ուժ տա­նել գործ­նա­կան, լուրջ ա­պաշ­խա­րու­թյուն, ա­պա պետք է խո­նար­հու­թյամբ ըն­դու­նել պա­տա­հած նե­ղու­թյուն­նե­րը և գո­հու­թյուն հայտ­նել նրանց հա­մար, որ­պես Աստ­ծո ո­ղոր­մու­թյուն և հո­գա­տա­րու­թյան նշան մեր նկատ­մամբ: Ան­հա­մար է բազ­մու­թյու­նը մեր մեղ­քե­րի, թե­րի են մեր պատ­կե­րա­ցում­նե­րը հոգևոր կյան­քի և քրիս­տո­նեա­կան աշ­խար­հըն­կալ­ման մա­սին: Իսկ Հոգևոր բու­ժա­րան Մայր Ե­կե­ղե­ցու դե­ղա­տու­նը` իր հոգևոր դե­ղա­տոմ­սե­րով, մեր մեղ­քե­րի ախ­տե­րի դեմ անս­պա­ռե­լի հա­րուստ է:

Ո՛վ Տեր, այժմ ա­մեն մե­կը Քեզ պի­տի բե­րի իր հաս­տա­տա­կա­մու­թյու­նը` մեղ­քից հրա­ժար­վել, ա­տել մեղ­քը, վե­րա­փո­խել իր կյան­քը: Եվ այդ ո­րո­շու­մը պի­տի հաս­տա­տի եր­դու­մով, համ­բու­րի Խաչն ու Ա­վե­տա­րա­նը, խոս­տա­նա այդ ո­րոշ­ման մեջ ուղ­ղել իր կյան­քը: Ո՛վ Տե՛ր, ես սր­տանց ցան­կա­նում եմ և խնդ­րում Քեզ­նից, օգ­նի՛ր ինձ եր­դումս կա­տա­րել: Տե՛ր, ըն­դու­նի՛ր իմ ա­ղոթ­քը: Խնա­յի՛ր ինձ, Տե՛ր Հի­սուս Քրիս­տոս, Աստ­վա՛ծ մեր: Տո՛ւր ինձ ժա­մա­նակ՝ ա­պաշ­խա­րու­թյան պտուղ­ներ բե­րե­լու: Վե­րաց­րո՛ւ իմ մեջ ապ­րող մեղ­քը: Ե՛կ, բնակ­վիր իմ մեջ, Ան­մա՛հ Տեր, որ­պես­զի ոչ կյան­քը, ոչ էլ մա­հը եր­բեք չբա­ժա­նեն ինձ Քեզ­նից: Ա­մեն։

Ռու­սե­րե­նից թարգ­մա­նեց

Դար­բա­սի հոգևոր հո­վիվ Տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԸ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Պարույր Սևակ. Բարի լույս Մահացել է օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը Պետրոս Դուրյան. Իմ հանգիստը Խոնարհություն Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա Նոր նախագիծ. Վանաձորի դրամատիկական թատրոնն ու «Ֆորտունան» Apple-ը հիմնադրամ կստեղծի անկախ արտիստներին օգնելու համար Արայիկ Մանուկյանը՝ առցանց մուլտֆիլմերի ու քննարկումների մասին Տեղի է ունեցել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգ Աշոտ Ավդալյան. Մարմին առ, օր... Դանիել Վարուժան. Ամբարներ Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը Ռուսական թատրոնն առցանց ցուցադրում է խաղացանկից դուրս եկած լավագույն ներկայացումները Նայի՛ր քեզ Նվիրատվություններ ի զորակցություն հայրենիքի Դեռ կգա այս ծանր շրջանը հետահայաց արժեւորելու ժամանակը Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ Անդրեա Բոչելլին առցանց համերգ կտա Զատկի օրը Սովորենք գնահատել ու արժևորել մեր ունեցածը Վիլյամ Սարոյան․ Ընկերների մեղքով Ավագ Երեքշաբթի Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքն Ավետման տոնի առթիվ Էրեբունուց հայտնաբերված նվիրատվական թիթեղը Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով Ռուսական արվեստի թանգարանը միացել է աշխահի խոշոր թանգարանների շարժմանը «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Խզմալյան. Մենք պատրաստում ենք անհատ, տարեց, անժառանգ արվեստագետների ցանկը «Համլետ», «Վենետիկի վաճառականը». շեքսպիրյան լավագույն ներկայացումները` առցանց հարթակում Ճա­նա­չեք գոր­ծե­րի պտուղ­նե­րից Արարատ Մկրտումյան. Սերունդ Դանիել Վարուժան․ Վերադարձ Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել․ Դավիթ Մաթևոսյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունն Ավագ շաբաթվա վերաբերյալ Աստվածածին սուրբ կույս Մարիամի ավետյաց տոն Տասը երկրի թումանյանասեր մանուկներ կներկայացնեն «Սուտասանը» հեքիաթը Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»՝ այսօր Լուսին Աթաբեկյան. Լռությունը՝ արատավոր շրջանի սկիզբ Ներսես Աթաբեկյան․ Ոտքը «Ղազարոսի հարությունը». պատկեր և խորհուրդ
website by Sargssyan