Ճապոնացի արվեստագետը հին թերթերից ռազմանավերի յուրօրինակ «մանրաքանդակներ» է պատրաստում

Ճապոնացի արվեստագետը հին թերթերից ռազմանավերի յուրօրինակ «մանրաքանդակներ» է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ճապոնացի վիզուալ արվեստագետ Ացուշի Ադաչին կարող է գրեթե ամեն բան պատրաստել հին թերթերից, սակայն նրա ամենատպավորիչ աշխատանքները ռազմանավերի «մանրաքանդակներն» են, հայտնում է odditycentral.com կայքը:

Արվեստագետի խոսքով՝ հին թերթերը կարծես հնության և այդ ժամանակաշրջանի շունչ են հաղորդում իր աշխատանքներին:

«Ես հիշողությունն իրերի մեջ մտցնելու, ինչպես նաև հուշեր փնտրելու որոնումների մեջ եմ»,- ընդգծել է Ադաչին:

Նա դեռևս մանկուց է հիացել ռազմանավերով, մարտական ինքնաթիռներով և ռազմական հանդերձանքով: Դեռ փոքր ժամանակ ինքնապաշտպանական ուժերի և ամերիկյան ռազմակայաններ այցելելուց հետո փորձել է իր մտապահած օբյեկտների 3D մոդելները պատրաստել` այսպիսով հիմք դնելով իր ապագա զբաղմունքին ու կարիերային:

Ադաչիի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ ցուցասրահներում: Արտիստը աշխատանքները նաև ցուցադրում է Instagram և Facebook սոցիալական կայքերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում