USD
EUR
RUB

«Վարչական աշխատանքը որքան էլ բարդ է, երաժշտությունից բարդ լինել չի կարող»

 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի դիտարկումները

Սոնա Հովհաննիսյանի անունը ավելի քան քառորդ դար նույնացվում է խմբավարի հիմնած «Հովեր» կամերային երգչախմբի հետ, հաճախ էլ անդրադարձ է կատարվում կոնսերվատորիայում պրոֆեսորի մանկավարժական գործունեությանը: Մեկ տարի է՝ նա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 17-րդ ռեկտորն է: «Առավոտը» Սոնա Հովհաննիսյանից հետաքրքրվեց այս ժամանակահատվածում նրա վարչական գործունեությամբ: Կոնսերվատորիայում, բնականաբար, եղել են ինչ-ինչ փոփոխություններ, արդյոք դրանք պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը միանշանակ է ընդունել: Եվ ի վերջո, հե՞շտ է լինել շուրջ մեկդարյա պատմություն ունեցող կոնսերվատորիայի ռեկտոր:

Ներկայացնում ենք ռեկտորի խոսքը առանց միջամտության.

- 2019 թվականը փոթորկուն էր, անսքող եւ պայծառ: Այսպիսի տարի երբեք չէր եղել իմ կյանքում: Եղել են ծայրահեղ ծանր տարիներ՝ հաջողությունների եւ հանդարտ տարիներ, բայց այսպիսին՝ երբեք: 

«Հովերիս» մասով՝ պրեմիերաներով եւ մարզային համերգներով, ինչպես նաեւ հաջող տարեվերջյան շրջագայություններով նշանավորվեց 2019-ը: Երգչախումբը իմ «փոթորիկներին» վերաբերվում էր հանդուրժող հայացքով:

Կոնսերվատորիայի հետ կապված ռեկտորի պաշտոնավարմանը ուսանողները վերաբերվեցին կամ միանգամից դրական, կամ՝ բացասական, ըստ անմիջական մասնագիտական դասախոսների ազդեցության: Պրոֆեսորադասախոսական կազմը ինձ գիտեր որպես երաժշտի, ընդունեց տարակուսանքով, հետո՝ սկսեց ուսումնասիրել:

Եղան միանշանակ ողջունողներ եւ կտրականապես չընդունողներ, վախերից ձերբազատվել ցանկացողներ, քծնողներ եւ անտարբերներ: Ինձ ներկայացնելիս հնչած առաջին նախադասությունը այն մասին էր, թե արդյոք տիրապետում եմ վարչական աշխատանքին: Ես կարծում եմ, որ վարչական աշխատանքը որքան էլ բարդ է, բայց երաժշտությունից ավելի բարդ լինել չի կարող: Որքան էլ մեծ էր (հատկապես, երբ հանիրավի սեղմվեցի վարկաբեկող օղակի մեջ) անցյալին գնահատականներ տալու գայթակղությունը, այնուհանդերձ ես ետ չնայեցի, որովհետեւ ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք անցյալը տակնուվրա չեմ անի:

Կոնսերվատորիան մեր մշակույթի գանձարանն է եւ այն պիտի ապրի իրեն վայել արժանապատվությամբ:

Ես դեմ եմ ձեւական փոփոխություններին եւ արձանագրում եմ, որ ներկայիս ինձ հետ աշխատող ամենամոտ շրջանակը (պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ՝ ռեկտորատը) այս տարվա ընթացքում կատարել է խորքային փոփոխություններ:

Կարեւորն այն է, որ մարդիկ իմանան, որ ես երկմտող չեմ եւ, որ հաջողելու ենք միասին:

Իմ կողքին ամեն օր աշխատող մարդիկ ամենակարեւոր արժեքն են ինձ համար: Շատ կարեւոր եմ համարում նրանց չհիասթափեցնելը: Առհասարակ իմ նպատակը օգտակար լինելն է: Ես վստահ եմ, որ հնարավոր է անհնարինը եւ անշրջելի է առաջընթացը՝ ով էլ որ պաշտոնավարի: Պարզապես անձը արագացնում կամ դանդաղեցնում է պրոցեսները: Այսքանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Վահագն Դավթյան. Հեռվից Պարույր Սևակ. Փակիր աչքերդ «Կարեւոր էր պահպանել Կոմիտասին բնորոշ մաքրությունը եւ հանճարեղ պարզությունը» Որդի Աստված Հացը` իբրև Աստծո պարգև «Սպանված աղավնին» բոլոր ժամանակների համար է Հրանտ Մաթևոսյան․ Գոմեշը Ղևոնդ Ալիշան. Հրազդան Deutsche Welle-ն անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարչի արխիվին Գիտնականները պարզել են` իրականում ինչ տեսք է ունեցել Ռաֆայել Սանտին Մեր խիղճը կփրկի մեզ Դատաստան, հալածանքների պատճառը Պարույր Սևակ. Անտառի վեպը Սուրբ Բարսեղ Կեսարացի եպիսկոպոսապետի ճառը Սուրբ Երրորդության մասին «Մոսկվայի «Գարաժում» հայ ճարտարապետների կառուցած ամառային կինոթատրոնը շատ զիլ է ստացվել» Թանգարանը կարիք ունի այցելուների, մեր թախիծն է, որ թանգարանը չի գործում նախկին աշխուժությամբ. Ա. Իսահակյանի անվան թանգարանի տնօրեն Ավետիք Իսահակյան․ Թե դեպի կյանքը, թե դեպի մարդիկ Մուշեղ Իշխան․ Տապանագիր ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻ «ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ»-Ը՝ ՏԻՐԱՅՐ Ծ. ՎՐԴ. ՏԷՐՎԻՇԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ Ո՞րն է ձեր ընտրությունը Կամերային կենտրոնը կներկայացնի Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը Երևանի Օղակաձև զբոսայգում ուղղվել և ներկայացվել է սխալ տեղադրված վիշապաքարը Ո՞ւմ կամ ինչի՞ վրա հույս դնել Հրաչյա Թամրազյան․ Փոխակերպություն Ռազմիկ Դավոյան. Ինձ էլ աշխարհից մի բան հասավ «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո´վ ծույլ․․․» Սաղմոս ՃԽԲ Հին Թիֆլիսի երգիչը ՀՀ տարածում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը փաստագրել է մոտ 100 վիշապաքար Համո Սահյան. Անձրև Վահագն Դավթյան. Անի Ապահովություն Զրույց «ոչնչի» շուրջ Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան «Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է
website by Sargssyan