USD
EUR
RUB

Որքան մեծ չարիք է Աստծո հանդեպ երկյուղ չունենալը

 

Այնտեղ, ուր կա Աստված, այնտեղ կա սեր, բարիք և օրհնություն: «Եթե Աստված մեր կողմն է, ով կարող է մեզ հակառակ լինել» (Հռոմ. 8:31): Աստծո օգնությամբ հաղթահարելի է յուրաքանչյուր փորձություն, ինչպես եկեղեցու հայրերից մեկն է ասում՝ Աստծո օգնությամբ սարդոստայնն անգամ կարող է վերածվել քարե պատնեշի, իսկ առանց Աստծո քարե պատնեշը կարող է վերածվել սարդոստայնի: Սուրբ Գրքում կարդում ենք, որ Աստված Իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա (Մատթ. 5:45): Բայց Աստծո առանձնահատուկ օրհնությանն ու ողորմությանն արժանանում են նրանք, ովքեր երկյուղ ունեն Նրա հանդեպ, ովքեր իրենց առջև ունեն Աստծուն՝ սաղմոսերգուի խոսքի համաձայն. «Սկզբից ևեթ Տիրոջը մշտապես տեսնում էի իմ առջև. Նա իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ» (Սաղմ. 15:8): Աստծո հանդեպ երկյուղ ունեցողի միտքը, խոսքն ու գործը աստվածահաճո է և այդպիսի մեկի շուրթերին Եղիա և Եղիսե մարգարեների խոսքն է. «Կենդանի է երկնային զորությունների Տեր Աստվածը, որի առջև կանգնում եմ» (Գ Թագ. 17:1): Աստված մոտենում է նրանց, ովքեր մոտենում են Իրեն, ներկա է նրանց կյանքում, ովքեր փնտրում են Իր ներկայությունը, հաղորդակցվում է նրանց հետ, ովքեր հաղորդակից են լինում Իրեն, բայց և չի խորշում նրանցից, ովքեր չեն ցանկանում տեսնել Իր ներկայությունը: Որքան մեծ չարիք է Աստծո հանդեպ երկյուղ չունենալը: Այնտեղ, ուր չկա Աստծո ներկայությունը, այնտեղ չարն է գործում: Առաքյալներից Հուդա Իսկարիովտացին դարձավ չարի գործիք, երբ ամբողջովին դադարեց նայել Քրիստոսին, երբ կորցրեց Աստծո ներկայությունը, թեև մարմնական աչքերով տեսնում էր Քրիստոսին, բայց հոգու աչքերով հեռացել էր Նրանից: Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ ով միանում է Տիրոջը, նրա հետ մեկ հոգի է դառնում (Ա Կորնթ. 6:17), նույն կերպ և ով միանում է չարին, նրա հետ մեկ ամբողջություն է կազմում:

Երբ մարդը դադարում է խորհել Աստծո մասին, մոռանում է Աստծո երկյուղը և Նրա հանդեպ սերը, ապա սկսում է փնտրել իր կործանումը: Ի՞նչ եղավ, երբ անառակ որդին հեռացավ իր հորից, թաքնվեց նրա աչքից, ո՞ւր հայտնվեց՝ խոզերի մոտ և պատրաստ էր խոզերի կերած եղջերենու պտուղով իր փորը լցնել, սակայն ոչ ոք այդ նրան չէր տալիս (Ղուկ. 15:11-32): Եգիպտոսի փարավոնը չէր ցանկանում լսել Աստծո խոսքը, որ նրան փոխանցում էր Մովսես մարգարեն, ի՞նչ եղավ նրա կյանքի ավարտը. նա իր ողջ բանակով ջրահեղձ եղավ Կարմիր ծովում: Ի՞նչն էր փարավոնի մահվան պատճառը. նա Աստծո հանդեպ երկյուղ չուներ և համարձակվում էր ասել. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայելացիներին: Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում և իսրայելացիներին չեմ արձակում» (Ելք 5:2): Ե՞րբ է մարդը համարձակվում վիրավորել և ատել իր մերձավորին, գողանալ, սպանել, մեղքերի մեջ գտնվելով՝ ուրիշին դատել, երբ իր առջև չունի Աստծուն, Նրա հանդեպ երկյուղը, չի վախենում ահեղ դատաստանից, հավիտենական տանջանքներից և չի սպասում Աստծո Արքայությանը: Սուրբ Գրքում՝ Դանիելի մարգարեության գրքում, պատմվում է աստվածավախ Շուշանի մասին, որի մաքուր անունը փորձում էին արատավորել երկու ծեր դատավորներ, որոնք իրենց պիղծ մտադրության մեջ ասում էին. «Ահա այգու դռները փակ են, և չկա ոչ ոք, որ մեզ տեսնի» (Դանիել 13:20): Անառակ ծեր դատավորները թաքնվել էին մարդկանց աչքից, բայց չէին կարող թաքնվել Աստծո ամենատես աչքից, նրանք չգիտեին, որ «Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը» և «Նա տեսնում է հավիտենությունից հավիտենություն, և չկա մի բան, որ զարմանալի լինի նրա համար» (Սիրաք 23:28; 39:25): Իսկ Աստծո հանդեպ երկյուղ ունեցող Շուշանը չընկավ մեղքի ծուղակը և Տերը նրան արդարացրեց, քանի որ իր աչքի առջև ուներ Աստծուն, նա ասում էր. «Ավելի լավ է, որ ես այդպես չանեմ և չընկնեմ ձեր ձեռքը, քան թե մեղք գործեմ Տիրոջ առաջ» (Դանիել 13:23):

Եթե մարդն Աստծո հանդեպ երկյուղ ունենա, ապա շատ մեղքերից հեռու կմնա: Արարչագործության պսակին՝ մարդուն, հնարավորություն տրվեց զգալու աստվածային ներկայությունը, որն աստվածճանաչողության անբաժանելի մասը և մարդ-Աստված հարաբերության հիմքն է կազմում: Ըստ հայրաբանության՝ աստվածային ներկայության զգացողությունը աստվածային պարգև է, որին մարդ հասնում է Աստծուն փնտրելու ճանապարհին և աստվածային ներկայության զգացողությունը Աստծո երկյուղն է, որ էությունն է աստվածային պարգևների: «Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալեցե՛ք բարիքներ, հավիտենական ուրախություն և ողորմություն»,- ասում է Աստծո խոսքը (Սիրաք 2:9):

Կարինե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ... Գուրգեն Մահարի. Դաշտերում սեզ ու ծաղիկ Պարույր Սևակ․ Քմծիծաղ «Մերձավորի մահը». մաս 2-րդ Թուրքիան վաղը կհայտարարի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին. թուրք լրագրող Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ կստեղծվեն անիմացիոն մուլտֆիլմեր «Music 20» դասական երաժշտության փառատոնը Հայաստան է բերում աշխարհահռչակ արտիստների Միքայել Նալբանդյանի գրական ժառանգության թվայնացումը գիտական, կրթական նշանակություն ունի «Մեր թիկունքում գաղտագողի այսպիսի բան են անում. վտանգներ ենք տեսնում ՀՀ քաղաքացու համար». Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Ղազանչյան. Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել ստեղծագործ կոլեկտիվի համար Գովեստի խոսքերը՝ շարժիչ ուժ Համայն Ռուսիո պատրիարքը դեմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը վաշխառուների մասին Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը Աշխար­հը սո­դո­մա­բար ա­պա­կան­ված է GAIFF Pro -ն տեղի է ունենալու հուլիսյան օրերին և առցանց ձևաչափով Երկարատև դադարից հետո Սերգեյ Խաչատրյանն ու Լուսինե Խաչատրյանը հանդես կգան առցանց համերգով «Երգի՛ր և COVID-ը կհեռանա» Լոնդոնում գտել են Ռուբենսի՝ 4,3 միլիոն դոլար արժեք ունեցող կտավը Աստծու ճանապարհների գաղտնիքը Հնարավո՞ր է միշտ երջանիկ լինել Հայ Եկեղեցու պատմությունն ամբողջական արժեհամակարգ է. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան «Փրկությունն սկսվում է հնազանդությունից» Աշխարհայացքով, ըմբռնումներով միշտ հարուստ, նոր էր Երվանդ Քոչարը. Լևոն Թութունջյան Լռելն էլ մեղ­սա­կից լի­նե­լուն հա­վա­սա­րա­զոր է Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ» ստեղծագործությունը՝ հայերեն Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը հեռուստաներկայացումներով կմատուցի Չեխովի հայտնի պիեսները Արմենուհի Սիսյան. Ուշ է՝ էլ չեմ սպասի… Ռազմիկ Դավոյան․ Մի բեկոր ժայռ պոկեմ․․․ «Հայ ժողովուրդն ու ԱԳՆ-ն չեն կարող լուռ լինել՝ սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի հերթական ավանտյուրան տեսնելով». Աշոտյան Եկեղեցու դեմ արշավներ միշտ են եղել, չի գտնվել ուժ, որ կհաղթի․ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Սաղմոս ՃԼԷ Ղևոնդ Ալիշան-200 Ի՞նչ շնորհներ է տվել ինձ Աստված Հայ գրականությունը թարգմանություններում. 29 գիրք՝ 15 լեզվով Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գեղարքունիքի մարզպետին և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին (նկարներ) Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից
website by Sargssyan