Վաշինգտոնում կկազմակերպվի «Հայկական ոդիսական» փառատոն

Վաշինգտոնում կկազմակերպվի «Հայկական ոդիսական» փառատոն

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: 2020 թ․ փետրվարի 29-ից մարտի 5-ը Վաշինգտոնի ազգային պատկերասրահը համագործակցելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ, նախաձեռնել է կազմակերպել «Հայկական ոդիսական» հայ մշակույթին երաժշտությանը և ֆիլմերին նվիրված փառատոնը:

Ազգային կինոկենտրոնի տեղեկացմամբ, փառատոնի շրջանակներում ամերիկացի հանդիսատեսին կներկայացվեն հայկական դասական ֆիլմեր և երաժշտություն։ Փառատոնի կինոծրագրում ընդգրկված են Ս․Փարաջանովի «Նռան գույնը» և «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի վերկանգնված տարբերակները, ինչպես նաև Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմը (թվայանցված միայն)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում