Կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը «Օսկարի» անվանակարգերի քանակի ռեկորդ է սահմանել

Կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը «Օսկարի» անվանակարգերի քանակի ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր Ջոն Ուիլյամսը ռեկորդ է սահմանել «Օսկարի» անվանակարգերի քանակով: Հիմա նա հավակնորդների թվում է «Ֆիլմի համար լավագույն երաժշտություն» անվանակարգում՝ «Աստղային պատերազմներ. Սքայուոքեր.Արևածագ» երաժշտության համար:

Ռիա նովոստիի հաղորդմամբ, այսպիսով, Ուիլյամսը 52-րդ անգամ առաջադրվել է կինոմրցանակի: Նա Օսկարի 5-ակի դափնեկիր է. նաև ստացել է 21 Գրեմմի, 7 BAFTA և 4 Ոսկե գլոբուս: Բացի ֆիլմերի սաունդտրեքներից, նա երաժշտական ուղեկցություններ է գրել Օլիմպիական խաղերի, հեռուստասերիալների և համերգների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում