USD
EUR
RUB

Ռեժիսոր Կարո Բալյանը Ալեքսանդրինյան թատրոնում կներկայացնի «Շահանե. պոետի գաղտնիքը» բեմադրությունը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ականավոր գրող Սերգեյ Եսենինի կյանքում դերակատարություն ունեցած հայուհի Շահանեի մասին պատմող «Շահանե. պոետի գաղտնիքը» ներկայացումը, որի գլխավոր դերակատարը ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի Տատա Խաչատրյանն է, կբարձրանա Ալեքսանդրինյան թատրոնի բեմ: Առաջնախաղերը նախատեսված են փետրվարի 7-8-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսոր Կարո Բալյանն ասաց, որ փորձերն սկսել են Հայաստանում, որպեսզի կարողանա համատեղել Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի կազմակերպման գործընթացի հետ: Ներկայացման առաջնախաղերն անցկացվել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Հայաստանյան առաջնախաղերը շատ լավ են անցել` լեփ-լեցուն դահլիճներում: Հուսանք`Ռուսաստանի հանդիսատեսին այն նույնպես դուր կգա: Փորձել եմ հնարավորինս անկեղծ ներկայացում բեմադրել: Փոքրուց եմ սիրել Եսենինի ստեղծագործությունները, բայց նյութն ուսումնասիրելով, մեծ աշխարհ բացահայտեցի, նորովի ընկալեցի գրողին, Շահանեին»,-նշեց Բալյանն ու հավելեց, որ ներկայացման իրականացման հարցում իրեն շատ են օգնել Շահանեի ազգականները`Հասմիկ Մարկոսյանը, Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, որը ներկայացման մեջ Շահանեի առաջին ամուսնության աղոթքն է կարդում: Նա շեշտեց, որ բեմադրությունը ռուսերեն է, աղոթքները` հայերեն:

Բալյանը խոստովանեց, որ անդրադարձել է Շահանեին, որովհետև թեման իրեն անհանգստացնում էր: «Մեր հարևան երկիրը լուրեր է տարածում այն մասին, թե իբր Շահանեն ադրբեջանուհի է եղել: Բացի այդ, երբ խոսվում է Եսենինի մասին, չեն մոռանում նրա կանանց` Դունկանին, Ռայխին, Տոլստայային, բայց Շահանեին քչերն են հիշում, այնինչ վերջինս ոգեշնչել է Եսենինին ստեղծել «Պարսկական մոտիվներ» բանաստեղծությունների շարքը, որում ընդգրկել է «Շահանե, օ’, դու իմ Շահանե» հանրահայտ ստեղծագործությունը: Չխոսել Շահանեի մասին, չպատմել այն իրականությունը, որ նա հայուհի էր, անթույլատրելի է»,-եզրափակեց ռեժիսորը:

Անժելա Համբարձումյան

Լրահոս
Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով Մեծ պահքի կիրակիները Գերշվինի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ
website by Sargssyan