Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը

Փարաջանովին նվիրված ֆիլմ-կոլաժի երևանյան առաջնախաղը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Irates.am: Գերմանաբնակ հայ ռեժիսոր ԱՐԹՈՒՐՈ ՍԱՅԱՆԻ «Maestro 95» ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի մի քանի քաղաքներում, Կիևում, հունվարին նախատեսվում է նաև ցուցադրություն Մոսկվայում, փետրվարին՝ Բեռլինում: Հայաստանյան առաջնախաղը տեղի ունեցավ ռեժիսորի ծննդավայրում՝ Վանաձորում, երևանյան պրեմիերան՝ Կինոյի տանը:Կինոսիրողների արձագանքը հաշվի առնելով՝ կազմակերպիչները խոստացան ևս մեկ ցուցադրություն փետրվարին:

Ռեժիսորի բնորոշմամբ՝ «Maestro 95»-ն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի և անիմացիայի հնարքներով, Ֆիլմում միախառնված են տարբեր ժանրեր, հետևապես ֆիլմն իր ձևաչափով ֆիլմ-կոլաժ է: Անիմացոն տեսարանները կառուցված են Փարաջանովի դեմքով, Սոֆիկո Ճիաուրելիին և այլ կերպարային տիկնիկներով:

Ֆիլմում օգտագործված են հատվածներ շուրջ 30 վավերագրական ֆիլմից, այդ թվում՝Փարաջանովի ֆիլմերից: Շատ կադրեր ներկայացվում են առաջին անգամ:
Maestro 95»-ը նկարահանվել է Գերմանիայում և Հայաստանում: Դերերում հայ և արտասահմանցի դերասաններ են: Փարաջանովի դերում հանդես են գալիս Արգիշտի Արզումանյանը (մանուկ Փարաջանով), Դավիթ Խաչատրյանը (երիտասարդ), Գոռ Մարգարյանը և Համիդ Սաեիդին (միջին տարիք): Եվ արդեն մեծ տարիքում Մաեստրոն ներկայացված է իր հարցազրույցների միջոցով:
Ֆիլմի նկարահանումներին մասնակի աջակել է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը և Մութեզիուսի ավան արվեստի ակադեմիան:

Արթուրո Սայանը ավարտել եմ ԵԹԿՊԻ թատերական ռեժիսուրայի բաժինը, ներկայումս ուսումը շարունակում է Մութեզիուսի անվան արվեստի ակադեմիայում՝ ազատ արվեստ՝ էքսպերիմենտալ ֆիլմերի ռեժիսուրա մասնագիտացմամբ:Երիտասարդ ռեժիսորը հեղինակ է նաև կարճամետրաժ ֆիլմերի՝«Փախստականների տունը», «Հին ավարտ, նոր սկիզբը», «Սագան» և այլ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում