Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել

Տարածվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը, որտեղ կարող է կյանք լինել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Irates.am: ՆԱՍԱ-ի ինստագրամի պաշտոնական էջում ցուցադրվել է Սատուրնի լուսնի սառցապատ մակերևույթը: Գործակալության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ արբանյակը մասամբ համեմատելի է Երկիր մոլորակի հետ, թեև դրա լայնությունն ընդամենը 500 կմ է:

«Թեև լուսանկարն արվել է Cassini տիեզերական առաքելության շրջանակներում ու դեռևս 2015-ին, բայց այն հասարակության այժմ է ներկայացվում՝ որոշակի ուսումնասիրություններից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, մասնագետներն ասում եմ, որ սառցապատ արբանյակը՝ Էնցելադը, արեգակնային համակարգի ամենահավանական «կենդանի» աշխարհներից է: Այսինքն՝ հավականությունը, թե այստեղ կարող է կյանք գոյություն ունենալ, մեծ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում