USD
EUR
RUB

Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չի նվազել, ավելացել է անհավասար մրցակցությունն ու խտրական վերաբերմունքը. Ֆիլմարտադրողների հայտարությունը

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Aravot.am: «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության 13-րդ հավաքը, ուսումնասիրելով 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվող կինոնախագծերի մրցույթների արդյունքները հայտարարում է.

1.) Պետական ֆինանսների անարդյունավետ և անտրամաբանական բաշխման մասին.

2019թ-ին ազգային կինոկենտրոնը ֆինանսավորում է հատկացրել 28 (քսանութ) լիամետրաժ կինոնախագծի՝ 500.000-ից մինչև 40 միլիոն ՀՀ դրամի չափով: Ըստ վիճակագրության Հայաստանում պետական աջակցությամբ տարեկան արտադրվում է 2-3 լիամետրաժ ֆիլմ: Չներկայացնելով որևէ վիճակագրություն նախորդ տարիներին ֆինանսավորված ֆիլմերի շուկայում գրանցած արդյունքների մասին, անտեսելով հարևան երկրների փորձը կինոկենտրոնը 28 լիամետրաժ կինոնախագիծ է ֆինանսավորել՝ ծածկելով դրանց ընդհանուր բյուջեի չնչին մասը, անհեռատեսորեն դնելով արտադրողներին երկարատև արտադրության վտանգի տակ: Կարճամետրաժ ֆիլմերի բաժնում ֆինանսավորում է տրվել հայտնի կինոռեժիսորների հերթական ֆիլմերի, երբ ի սկզբանե հայտարարվել էր, որ պետությունը խրախուսելու է երիտասարդների դեբյուտային նախագծերը: Հաշվի առնելով կարճամետրաժ ֆիլմերի վարձույթի բացակայությունը կինոկենտրոնը փոշիացրել է ֆինանսները, մուրալով մի քանի հայտնի ռեժիսորի բարյացկամությունը: Անիմացիոն ֆիլմերի համար նույն ընկերությունները ստացել են բազմակի ֆինանսավորում, այդ թվում 2020թ-ի բյուջեի հաշվին:

2.) Հովանավորչության և երկակի ստանդարտների մասին.

Ազգային կինոկենտրոնի նախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի կազմերում և այդ հանձնախմբերի կողմից ֆինանսավորում ստացած կինոնախագծերում կրկնվող անունների քանակը հիմք է տալիս պնդելու, որ ձևավորվել է արտոնյալ կարգավիճակ ունեցող մարդկանց նեղ շրջանակ: Միևնույն ընկերության մի քանի կինոնախագծերի, նույն կինոգործչի մեկից ավելի կինոնախագծերի ֆինանսավորման, հաղթող նախագծերում փորձագետի մասնակցության դեպքերը երկակի ստանդարտների կիրառման ակնհայտ դրսևորումներ են՝ նույն պայմանների պատճառով նախկինում ֆինանսավորումից զրկված այլ կինոընկերությունների հանդեպ:

3.) Ֆինանսական հաշվետվողականության բացակայության մասին.

Ազգային կինոկենտրոնի 2019թ-ի տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ բացակայում է ֆինանսական հաշվետվության բաղադրիչը՝ կինոկենտրոնի ծախսերի, այդ թվում կինոկենտրոնի կողմից ֆինանսավորում ստացած ֆիլմերի վարձույթի վերաբերյալ: Ազգային կինոկենտրոնը չի տիրապետում պետական միջոցներով արտադրվող ֆիլմերի ծախսերի վերադարձի մասին տեղեկատվությանը, կամ միտումնավոր թաքցնում է այդ տեղեկատվությունը հանրությունից:

4.) Կոռուպցիայի մասին.

Կոռուպցիայի հանդեպ «զրո» հանդուրժողականություն հռչակած երկրում պետք է բացառվի հաղթող կինոնախագծերի կողմից կինոկենտրոնի ղեկավարության հետ կապակցված ընկերությունից՝ շուկայում հաստատված գներից անհամեմատ բարձր գնով կինոնկարահանման տեխնիկայի վարձակալման պրակտիկան, ինչի մասին ֆինանսավորումից զրկվելու վախից չեն բարձրաձայնում կինոգործիչները, բայց աղաղակում են մեր տրամադրության տակ գտնվող փաստերը:

5.) Խտրականության դրսևորման և անհավասար մրցակցություն մասին.

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կեղծ մատնության և զրպարտության հիմունքներով գրված դիմումի արդյունքում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը զրկվել է 2019թ-ին պետական ֆինանսավորման համար անցկացվող մրցույթներին մասնակցելու հնարավորությունից: 2018թ-ին ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը ապօրինի հիմքով մերժել է նույն կինոընկերության մեկ այլ կինոնախագծի ֆինանսավորման Հայտի քննարկումը: Սա հիմք է տալիս պնդելու, որ 2018-2019թթ-ին կինոընկերության հանդեպ ազգային կինոկենտրոնը դրսևորել է խտրական վերաբերմունք, ինչը ՖԱՀՖ-ը որակում է որպես հավասար մրցակցության պայմանների ակնհայտ խախտում:

Կինոնախագծերի մասին հաշվետվության բացակայությունը գալիս է հաստատելու, որ կինոկենտրոնի ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում, իսկ վերադաս մարմինը չի պահանջում նրանից հաշվետվություն՝ պետական միջոցների արդյունավետ բաշխման, կինոինդուստրիայի զարգացման ռազմավարության համար: Այդ կառույցի կողմից կինոնախագծերի ֆինանսավորման ողջ տրամաբանությունը խարսխված է պետական միջոցները յուրայիններին հատկացնելու, կինոկենտրոնի հետ փոխկապակցված ընկերության կինոտեխնիկան աշխատացնելու և քիչ-միչ բայց «բոլորին» բավարարելու կարճամիտ ռազմավարության վրա:

ՖԱՀՖ-ը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կինոյի պատասխանատուներին՝ կինոյի պետական կառավարման ոլորտում արմատական բարեփոխումներ անելու պահանջով.

- Հրապարակե՛ք 2017-2019թ-ի պետական աջակցություն ստացած ֆիլմերի վարձույթում արձանագրած արդյունքները:

- Վերացրե՛ք ՀՀ-ում գրանցված և պետությանը հարկեր վճարող կինոընկերության գործունեության հանդեպ խտրականության դրսևորումները:

- Ապահովե՛ք հավասար մրցակցային պայմաններ գործող բոլոր կինոընկերությունների համար:

- Ուսումնասիրե՛ք և արգելե՛ք կինոկենտրոնի ղեկավարության հետ փոխկապակցված ընկերության կողմից պետական ֆինանսվորում ստացած կինոնախագծերին շուկայականից բարձր գներով տեխնիկական միջոցների վարձակալում պարտադրելու արատավոր պրակտիկան:

- Ի վերջո, պարտադրե՛ք կինոյի պետական քաղաքականությունը իրականացնող կառույցին՝ հստակեցնել հայկական կինոյի զարգացման իր տեսլականը:

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա

Լրահոս
Աշխարհի ամենահին թրերից մեկը Մխիթարյան միաբանության թանգարանում է Աշոտ Ավդալյան. Եվ հիմա դրսում անձրևաց տոն է «Ավետարանաբարբառք մասունքները»՝ Երեւանում Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29- ին Վահան Տերյան. Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում Մովսես մարգարեի կյանքի տեսարանները հայ և համաշխարհային արվեստում Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադարձել թավջութակահարների միջազգային մրցույթներից Երջա­նիկ հա­մադ­րու­թ­յան մո­հի­կա­նը Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Հովհաննես Գրիգորյան Հենրիկ Էդոյան. Ինչպես երեխան Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն
website by Sargssyan