Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ

Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Irates.am: Ռուսական «Ведомости» պարբերականի քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Գրիգորի Լեպսի մի քանի երգերի հեղինակն է:

«Ռուսաստանի հեղինակային ընկերակցության ռեեստրում նշված է, որ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինը Լեպսի «Մոխիր» և «Իսկական կին» երգերի երաժշտության հեղինակն է: Փաստը հաստատել է նաև գրող և բանաստեղծ Ալեքսանդր Վուլիխը, որը գրել է «Մոխիր» երգի խոսքերը»,- գրում է աղբյուրն ու մեջբերում Վուլիխի խոսքերն առ այն, որ Միշուստինի համար երաժշտություն գրելը հոբբի է:

Թերթը հիշեցրել է նաև դեռևս 2012-ին «Խնայբանկի» կառավարիչ Գերման Գրեֆի՝ Միշուստինի ուղղված ծննդյան շնորհավորանքը: «Քչերը գիտեն, որ Դուք նաև կոմպոզիտոր եք, որը հիանալի երաժշտություն է գրում, և որ Ձեր գրած երգերից որոշները իսկական հիթեր են դարձել»,- ասել էր Գրեֆը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում