USD
EUR
RUB

«Դեռ իմ երազած թատրոնում եմ»

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Aravot.am: Բալետի արտիստ Կարինա Շիկանյանը «ոստյուններով» է կարիերան կառուցում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գործուղմամբ 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին փորձի փոխանակման նպատակով մենապարողներ Կարինա Շիկանյանն ու Պետրոս Սերոբյանը մեկնել էին Կալիֆոռնիա՝ Սան Դիեգո քաղաքի Encinitas ballet-ի դպրոց:

«Առավոտը» 2019թ. փետրվարի 22-ին անդրադառնալով թատրոնի խաղացանկային Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետին, նշել էր Կիտրինի կերպարում հանդես եկած Կարինա Շիկանյանի բարձրարվեստ կատարումը, որը նրա առաջին գլխավոր դերապարն էր: Պարուհուն խնդրեցինք ներկայացնել Սան Դիեգոյի բալետի դպրոցը, որը հիմնել է Հայաստանում մասնագիտական կրթություն ստացած Սայաթ Ասատրյանը: «Շուրջ տասը տարի մասնագիտական եւ բեմական գործունեություն ծավալած դպրոցի հիմնադիրներն են Սայաթ Ասատրյանը եւ նրա տիկինը՝ Օլգա Չեկիչովան: Ուսանում է 3-ից մինչեւ 16 տարեկան շուրջ 100 սան, որոնց թվում ընդամենը 1-2 սփյուռքահայ են, հիմնականում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են: Այս դպրոցը, առանց չափազանցության, համարվում է ամերիկյան լավագույն կրթօջախներից: Տարվա ընթացքում դպրոցի սաների եւ հրավիրյալ արտիստների մասնակցությամբ բեմադրվում է մեկ-երկու ներկայացում՝ Ասատրյան- Չեկիչովա ամուսինների խորեոգրաֆիայով: Ես եւ Պետրոսը հանդես եկանք Չայկովսկու «Շչելկունչիկ» ներկայացման մեջ, որը կայացավ Ամանորի շեմին, 2000 հանդիսատեսի համար նախատեսված բացօթյա Moonlight Amphitheatre-ում»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում գլխավոր դերապարերով առաջին քայլերն անող արտիստից տեղեկացանք, որ արդեն նա հանդես է եկել մեր թատրոնի մի քանի ներկայացումներում, այդ թվում՝ Ադանի «Ժիզելում», Շորի «Բյուրեղապակյա դղյակում» եւ Ազնավուրի երաժշտությամբ՝ «Բոհեմում»: Կարինան նշեց, որ կոնկրետ Պետրոսի հետ հանդես է եկել Գոթան Փրոջեքթի երաժշտությամբ «Տանգոյում» եւ Խաչատրյանի «Պարահանդես-դիմակահանդեսում»: Հավելեց նաեւ, թե Պետրոս Սերոբյանը ընդգրկված է խաղացանկային բոլոր ներկայացումներում, վերջինը անցյալ տարի Ծաղրածուի դերապարն էր «Բյուրեղապակյա դղյակում»:

Մեզ հայտնի էր, որ մինչ Ամերիկա մեկնելը Կարինան ընդգրկված էր Գերմանիայում անցկացված «Հայաստանի մշակութային օրեր Շտուտգարդում» ծրագրում: Նրան խնդրեցինք ներկայացնել իր այլ հյուրախաղեր եւս, եթե դրանք եղել են: «2019թ. հոկտեմբերին Շտուտգարդում ես եւ գործընկերս՝ Արման Բալմանուկյանը, ներկայացանք Շամիրամի եւ Արա Գեղեցիկի կերպարներով՝ Աիդա Սիմոնի խորեոգրաֆիայով «ProՇամիրամ» ներկայացումից: Իսկ ընդհանրապես, հյուրախաղ՝ որպես այդպիսին, ունեցել եմ 2016թ., Չեխիայի Օստրավա քաղաքի Դվորժակի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, որտեղ մեկնել էի փորձի փոխանակման նպատակով: Ընդ որում, դեռ թատրոնում չէի՝ նոր էի ավարտել քոլեջը: Ունեցել եմ մասնակցություն հայաստանյան եւ արտասահմանյան մրցույթների դեռեւս ուսումնառությանս տարիներին. 2014թ. ոսկե մեդալի եմ արժանացել Երեւանում անցկացված Նավասարդյան խաղերին, 2016-ին մասնակցել եմ Եկատերինա Մաքսիմովայի անվան Arabesque եւ 2018-ին՝ Կրասնոյարսկում կայացած Grand Prix of Siberia մրցույթներին»,- ասաց Կարինա Շիկանյանը:

Իսկ վաղուց Արեւմուտքում կարիերա անող ավագ գործընկերների նման գուցե իրե՞ն էլ մի օր, մինչեւ թոշակի անցնելը, Երեւանում հանդիպենք հյուրախաղորդի կարգավիճակում հարցին, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Չգիտեմ, դեռ իմ երազած թատրոնում եմ»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Աշխարհի ամենահին թրերից մեկը Մխիթարյան միաբանության թանգարանում է Աշոտ Ավդալյան. Եվ հիմա դրսում անձրևաց տոն է «Ավետարանաբարբառք մասունքները»՝ Երեւանում Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29- ին Վահան Տերյան. Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում Մովսես մարգարեի կյանքի տեսարանները հայ և համաշխարհային արվեստում Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադարձել թավջութակահարների միջազգային մրցույթներից Երջա­նիկ հա­մադ­րու­թ­յան մո­հի­կա­նը Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Հովհաննես Գրիգորյան Հենրիկ Էդոյան. Ինչպես երեխան Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն
website by Sargssyan